Հակագերճնշումային ազդեցությամբ ռաունաաինը չի զիջում ռեզերպինին, սակայն, չնայած նրա ազդեցությունները պայմանավորված են իր մեջ պարունակվող ռեզերպինով (ռաունատինը պարունակում է ռաուվոլֆիա բույսի արմատներից ստացված մի քանի ալկալոիդ, և դրա բ՚աղադրամասերն են ռեզերպինը, սերպինը, այմալինը ե այլ ալկալոիդներ), այսուամենայնիվ, նրա ազդեցությունը տարբերվում Է ռեզերպինի ազդեցությունից: Նախ' ռաունատինը օժտված Է նաև ռիթմակարգավորիչ ազդեցությամբ, որը պայմանավորված Է բաղադրության մեջ եղած այմալինով:

Բացի դրանից, ԿՆՀ-ի վրա ռաունատինի ազդեցությունը ավելի թույլ Է արտահայտված, քան ռեզերպինի մոտ, իսկ թերճնշումային ազդեցությունը զարգանում Է ավելի դանդաղ (սովորաբար դեղի ընդունման սկզբից 10-14 օր անց):
Ռաունատինի ազդեցության առանձնահատկություններից ելնելով նրա դեղաչափր մեծացնում են աստիճանաբար, բուժումը սկսում են քնելուց քնելուց առաջ 1 դեղահատի (2 մգ) ընդունումով, իսկ հետագայում, յուրաքանչյուր հաջորդ օրվա ընթացքում, դեղաչափը մեծացնում են 1 դեղահատով' օրվա դեղաչափը հասցնելով մինչև 10-12 մգ (5-6 դեղահատ), որը կիրառվում Է մինչև բուժիչ ազդեցության հասունացումը (10-14 օր), որից հետո նույն կարգով օրական  դեղաչափը փոքրացնում են մինչև 1-2 մգ-ը (1/2-1 դեղահատ):

Ռաունատինը այս նվազագույն պահպանողական դեղաչափով կարող Է նշանակվել երկարատև (3-4 շաբաթ և ավել):
Ռաունատինի կողմնակի ազդեցություններն, ի տարբերություն ռեզերպինի, ավեի թույլ են արտահայտված, սակայն կրծքային հեղձուկով  հիվանդների մոտ այն երբեմն ուժեղացնում Է սրտի շրջանի ցավերր, որը պահանջում Է կամ դեղաչափի փոքրացում, կամ դրա կիրառման դադար: