ԽՍՑԽԼՊ-ի պարունակությունը նվազեցնում է 10-15%-ով, սակայն այս  դեղի լայն կիրառումր խոչընդոտամ է ոչ միայն նրա հիդրոֆոբ լինելն ու ճարպահյուսվածքում կուտակվելու ունակությունը (լիպոֆիլային ակտիվություն. օրգանիզմ ներմուծվելու դադարից մոտ 6 ամիս անց պրոբուկոլը դեռ ի հայտ է գալիս արյան մեջ), այլև դիսլիպոպրոտեինարյունության շատ տեսակների ժամանակ դրա ցածր արդյունավետությունը, որը մասամբ պայմանավորված է ԲԽԼՊ-ի գոյացման զգալի ընկճմամբ:

Պրոբուկոլով հարուցվող ԲԽԼՊ-ի պարունակության նվազեցումը կարող է ավելի հստակ լինել, քան ՑԽԼՊ-ի քանակի պակասումը և պայմանավորվել գլխավոր պրոտեին A-1 ապոպրոտեինի սինթեզի ընկճմամբ:

Պրոբուկոլն ունակ է հրահրելու ծանր կողմնակի ազդեցություններ, մասնավորապես ռիթմաշեղումներ: Այս դեղի կլինիկական արդյունավետությունը կասկածելի է, և շատ բժիշկներ չեն առաջարկում այն լայնորեն կիրառել' նշանակելով միայն հետերոզիգոտային գերլիպիդարյունությամբ հիվանդներին, երբ ՑԽԼՊ-ի մակարդակր բարձր է: