Նիկոտինաթթվի թերլիպիդարյունային հատկություները պայմանավորված չեն նրա վիտամինային ակտիվութամբ, և թեպետ այն հայտնաբերվել է  առավել քան 40 տարի անց, դիսլիպիդարյունության կանխարգելման  ու վերացման համար դրա կիրառումն, այնուամենայնիվ, լայն ճանաչում  չստացավ: Որպես ՀԴԼՊԴ կիրառվող նիկոտինաթթվի համեմատաբար սահմանափակ կիրառման պատճառը բազմաթիվ կողմնակի ազդեցություններն են, որոնք դրսևորվում են մեծ դեղաչափերով տևական կիրառման ժամանակ:

Դիսլիպիդարյունության ժամանակ դեղն  արդյունավետ է միայն մեծ դեղաչափերով (ուտելուց հետո օրը 3-4 ընդունման 2-8 գ) և տևական կիրառմամբ: Սկգբնական ազդեցություններն ի հայտ են գալիս բուժման սկզբից 3-4 օր, իսկ առավելագույնները՝ 1-2 ամիա անց: Երբեմն այս տվյալները հաշվի չեն առնվում, և նիկոտինաթթուն նշանակվում է ոչ մեծ դեղաչափերով և մի քանի օր տևողությամբ, հաճախ' ստացիոնարում հիվանդի ժամանակավոր գտնվելու ժամանակ, որն, անշուշտ, ճիշտ չէ:

Դիսլիպիդարյունության ժամանակ նիկոտինաթթվի ազղեցությունը, առաջին հերթին, դրսևորվում է ՇՑԽԼՊ-ի պարունակության նվազման արդյունքում արյան պլազմայում ԵԳ-ի խտության զգալի նվագմամբ (ելքային քանակից մոտ 20-80%-ով): ԽՍՑԽԼՊ-ի մակարդակը ևս նվազում է , սակայն քիչ (15%-ից ոչ ավել) և ՇՑԽԼՊ-ի պարունակության փոփոխության համեմատությամբ' 3-4 օրով ավելի ուշ:

ԽՍՑԽԼՊ-ի առաջացման պրոցեսների վրա նիկոտինաթթվի  ազդեցությունը զգափորեն պոտենցվում է ՑԽԼՊ-ի քանակը զցալիորեն նվազեցնելու ունակությամբ դեղերի հետ այն համեմատելիս (խոլեստիրամին, կոլեստիպոլ), ինչը հնարավոր է դարձնում նիկոտինաթթվի դեղաչափի  փոքրացումը: Նման համակցության ազդեցությունն ուղեկցվում է ԲԽԼՊ-ի ի մակարդակի բարձրացմամբ:

ՇՑԽԼՊ-ի, հետևաբար նաև ՑԽԼՊ-ի գոյացման' նիկոտինաթթվով ընկճման ճշգրիտ մեխանիզմր պարզաբանված չէ: Հնարավոր է, այս ազդեցությունը ադիպոցիտներում լիպոլիզի ընկճման արդյունք է, ինչի հետևանքով նվազում է ԵԳ-ի ձերբազատումր, որոնք պետք է մասնակցեին ՇՑԽԼՊ-ի սինթեզին: Այդ պատճառով նիկոտինաթթուն պետք է նշանակվի գրեթե բոլոր դիսլիպիդարյունությունների ժամանակ, սակայն դրա առավելա¬գույն արդյունավետությունր դրսևորվում է III և V, նվազագույնը' II տեսակների ժամանակ :

Նիկոտինաթթվի հիմնական կողմնակի ազդեցությունները, որոնք կարող են զարգանալ մեծ դեղաչափերով երկարատև կիրառման ժամանակ, նախ և առաջ վերաբերում են լյարդի ֆունկցիային, որր կարող է ստուգվել շիճուկային տրանսամինազների ակտիվության որոշմամբ (բարձրացում): Նիկոտինաթթվի մեծ դեղաչափերի տևական ընդունման արդյունքում հնարավոր է լյարդի ճարպային կազմափոխման զարգացումը:

Այս բարդության կանխարգելման նպատակով առաջարկվում է նիկոտինաթթվի հետ միաժամանակ նշանակել լիպոտրոպ դեղեր (մեթիոնին և այլն) և մեթիոնինով հարուստ սնունդ (կաթնաշոռ), առավել ևս, որ մեթիոնինն ինքնըստինքյան նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի պարունակությունր և բարձրացնում ֆոսֆոլիպիդների մակարդակը:

Նիկոտինաթթվի տևական կիրառումը կարող է նպաստել դարձելի հիպերուրիկեմիայի զարգացմանր' հոդաբորբի սրացման, մաշկի գունավորման (պիգմենտացիայի), ականթոզի և մաշկի չորության հետագա զարգացմամբ: Որոշ հիվանդների շրջանում հնարավոր են գերշաքարարյու¬նություն և գլյուկոզի հանդեպ տոլերանտության դարձելի իջեցում: Սակայն նիկոտինաթթվի կարճատև կիրառման դեպքում ևս զարգանում են կողմնակի ազդեցություններ, շատ հիվանդների շրջանում նիկոտինաթթվի մեծ դեղաչափերր ցուցաբերում են արտահայտված անոթալայնիչ ազդեցություն, որը դրսևորվում է կարճատև, բայց վատ տարվող' դեմքի մաշկի և մարմնի վերին հատվածի կարմրությամբ ու քորով:

 Հիվանդը պետք է նախազգուշաց¬վի դրանց մասին: Այս անոթային ազդեցությունների ինտենսիվությունը կարող է պակասել կամ դեղաչափի փոքրացմամբ, կամ նախապես (30-40 րոպե առաջ) ասպիրինի ոչ մեծ դեղաչափերի նշանակմամբ (100-300 մգ), ինչը հաստատում է նիկոտինաթթվի անոթային ազդեցությունների մեխանիզմներում պրոստագլանղինների մասնակցությունը: Այս կողմնակի ազդեցության նկատմամբ տախիֆիլաքսիան սովորաբար զարգանում է բուժումը սկսելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում:

Նիկոտինաթթվի անոթային ազդեցությունները նպաստում են հակագերճնշումային դեղերի թերճնշումային ազդեցության ուժեղացմանը, այդ պատճառով վերջինների հետ դրա համակցման ժամանակ ուղղակեցվածքային թերճնշման վտանգն աճում է, ինչը պետք է հաշվի առնվի հակագերճնշումային դեղի դեղաչափը որոշելիս:

Նիկոտինաթթվի' կրծքահեղձուկի նոպաները հաճախականացնելու  ունակության մասին առկա են համոզիչ տվյալներ (Ի. Գանելինա, 1948, Ն Կրիվորուչենկո և Ն. Նիկուլչևա, 1980):
Նիկոտինաթթուն չպետք է նշանակել հղիության, ռիթմաշեղման  ժամանակ (առկա են նախասրտերի ֆիբրիլյացիայի վտանգի բարձրացման սրտամկանի դրդունակության բարձրացման մասին տվյալներ):

Ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցով հիվանդներին  նիկոտինաթթու նշանակելու հարցը պետք է զգուշությամբ լուծել: