Ի տարբերություն մի շարք այլ անոթալայնիչների' նատրիումի նիտրոպրուսիդը թուլացնում է ոչ միայն զարկերակիկների, այլ նաև երակների հարթ մկանունքը, ընդ որում, երակների լարվածության թուլացումը դեղի ազդեցության տակ նպաստում է դեպի սիրտ արյան ներհոսքի նվազեցմանը և նախածանրաբեռնվածության իջեցմանը: Հիվանդի մոտ սրտային անբավարարության բացակայության դեպքում նատրիումի նիտրոպրուսիդից հարուցվող զարկերակային ճնշման իջեցումը, որը պայմանավորված է ԸԾԱԴ-ն նվազեցմամբ, չի ուղեկցվում սրտի հարվածային ծավալի նկատելի մեծացմամբ, սակայն սրտային անբավարարությամբ հիվանդների շրջանում սրտի հարվածային ծավալը մեծանում է:

Սովորաբար նատրիումի նիտրոպրուսիդի ազդեցության պայմաններում զարգանում է հաճախասրտություն, որը, սակայն, ավելի թույլ է արտահայտված, քան մյուս անոթալայնիչների ազդեցության ժամանակ: Բացի դրանից, նատրիումի նիտրոպրուսիդը մեծացնում է երիկամային արյան հոսքր և ռենինի արտազատումը երիկամներում:

Ի տարբերություն մյուս անոթալայնիչների (դիազօքսիդ, մինօքսիդիլ, հիդրալազին)' նատրիումի նիտրոպրուսիդը չի վատացնում սրտամկանի արյան մատակարարումը, քանի որ չի մեծացնում սրտի նախածանրաբեռնվածությունը և չի առաջացնում սիմպաթային նյարդային համակարգի արտահայտված ռեֆլեքսային ակտիվացում:
Ֆարմակոկինետիկա: Ներերակային ներմուծումից հետո թերճնշումային ազդեցությունը զարգանում է արագ (2-5 րոպեի ընթացքում) և բուռն ապաակտիվացման հետևանքով նույնքան էլ արագ (5-15 րոպեում) վերանում է:

Նատրիումի նիտրոպրուսիդի նյութափոխանակությունը սկսվում է էրիթրոցիտների կողմից նրա կլանմամբ: Էրիթրոցիտներում ձերբազատվող ցիանիդը հետագայում նյութափոխանակվում է լյարդի միտոքոնդրիումներում' ռոդանազ ֆերմենտի մասնակցությամբ, ծծմբի դոնատորների ներկայությամբ թիոցիանատի առաջացմամբ: Թիոցիանատը շատ դանդաղ է արտահանվում երիկամներով (դուրսբերման կիսապարբերությունը արյան պլազմայից 4 օր է և կտրուկ երկարում է երիկամային անբավարարության ժամանակ):

Կողմնակի ազդեցությունները: Նատրիումի նիտրոպրուսիդի առաջացրած հիմնական կողմնակի ազդեցություններից շատերր երկրորդային են' զարգանում են ի պատասխան ինտենսիվ անոթալայնացման և զարկերակային ճնշման կտրուկ իջեցման (հատկապես դեղի արագ ներարկման դեպքում): Այդ երևույթներն են' հաճախասրտություն, գլխապտույտ, գլխացավ, սրտխառնոց, փսխում, հետկրծոսկրային ցավ|, որոնք արագ անհետանում են դեղի ներմուծումը դադարեցնելուց կամ ներարկման արագության փոքրացումից հետո:

Նատրիումի նիտրոպրուսիդի նյութափոխանակության արդյունքում թիոցիանատի առաջացումը կարող է հանգեցնել թունավորման զարգացմանը (հյուսվածքային հիպօքսիա և նյութափոխանակային թթվագարություն), հատկապես դեղի երկարատև ներմուծման (ինֆուզիա) կամ հիվանդի մոտ երիկամների արտազատական ֆունկցիայի խանգարմա առկայությանդեպքում: Այս պատճառով էլ նատրիումի նիտրոպրուսիդի լուծույթների երկարատև ներարկման ժամանակ (72 ժամից ավելի) պետք է որոշել արյան պլազմայում թիոցիանատի խտությունը (թիոցիանատի խտությունը պլազմայում 100 մգ/լ-ից ավելի համարվում է թունային):
Կլինիկորեն թուլությամբ, ապակողմնորոշմամբ, կմախքային մկանների կծկանքով, ցնցումներով, հոգեկան շեղումներով դրսևորվող թիոցիանատով թունավորման զարգացման դեպքում հիվանդին անհրաժեշտ է ներարկել նատրիումի թիոսուլֆատ (թիոցիանատի նյութափոխանակությունը արագացնող ծծմբի դոնատոր):
Թիոցիանատն ընկճում Է յոդի տեղափոխումը դեպի վահանաձև գեղձ, որի պատճառով նատրիումի նիտրոպրուսիդի երկարատև կիրառման դեպքում հնարավոր Է թերվահանագեղձության զարգացումը:

Նատրիումի նիտրոպրուսիդի կողմնակի ազդեցություններից են նաև թթվագարությունր    (ացիդոգ),    երիկամների    ախտահարումը
(երիկամաթունայնություն), ցավեր էպիգաստրալ շրջանում և B12վիտամինի պակասի զարգացում:
Նշանակման ցուցումները: Նատրիումի նիտրոպրուսիդը հիմնականում կիրառվում է գերճնշումային կրիզների ժամանակ, հատկապես, եթե նրանը բարդացած են սուր սրտային անբավարարությամբ, սրտամկանի ինֆարկտով, էնցեֆալիտի դրսևորումներով, ուղեղային արյունազեղմամբ, ինչպես նաև բուժման այլ մեթոդների հանդեպ կայուն սուր և քրոնիկական սրտային անբավարարության (համալիր բուժմամբ) ժամանակ (սրտային ասթմայի նոպայի ընդհատում, թոքերի այտուցի զարգացման կանխարգելում, հեմոդինամիկական ցուցանիշների բարելավում և այլն):

Ներերակային ներարկման համար կիրառում են նատրիումի նիտրոպրուսիդի միայն թարմ պատրաստված լուծույթներ, որոնք կարելի է պահել լույսից պաշտպանված տեղում 4 ժամից ոչ ավելի, ընդ որում, լուծույթը  պետք է ունենա թույլ դարչնագույն, բայց ոչ երկնագույն, կանաչ, մուգ  կարմիրկամ այլ գունավորում: Լուծույթը ներարկում են կաթիլային ձևով 1 րոպեում 1 կգ քաշին 0.5-5 մկգ հաշվարկով (սովորաբար 2.5-3.6 մկց/կց/րոպե), սկզբնական դեղաչափն է 0.5-1.5 մկգ/կգ/րոպե:Առաջարկվում է նատրիումի նիտրոպրուսիդի ներարկումը սկսել փոքր խտություն ունեցող լուծույթներից (50 մգ-ը լուծել 1000 մլ 5% անոց գլյուկոզի լուծույթում), որից հետո, անհրաժեշտության դեպքում, կիրառել ավելի մեծ խտություն ունեցող լուծույթներ (500 կամ 250 մլ 5%-անոց գլյուկոզի լուծույթում նոսրացնելով): Նատրիումի նիտրոպրուսիդի լուծույթի ներարկման արագությունը չպետք է գերազանցի 2 մկգ/կգ/րոպեն. ավելի արագ ներմուծման ժամանակ հնարավոր են կամ ցիանիդներով, կամ թիոցիանիդներով թունավորման զարգացում:

Նատրիումի նիտրոպրուսիդի լուծույթի ներարկումն անհրաժեշտ է անցկացնել զարկերակային ճնշման մակարդակի դինամիկ հսկողության պայմաններում, ընդ որում, սիստոլային ճնշումը պետք է իջնի ոչ ավելի, քան մինչև 100-110մմ սնդ. ս.: