Մօքսոնիդինը մակերիկամների քրոմաֆին բջիջների I1-իմիդազոլային ընկալիչների (մակերիկամների միջուկային շերտի քրոմաֆին բջիջների իմիդազոլային ընկալիչների խթանումն առաջացնում է դրանցից կատեխոլամինների ձերբազատման ընկճում) և ԿՆՀ-ի α2ադրենընկալիչների համազդիչ է։ Հակագերճնշումային ազդեցությունը պայմանավորված է գլխավորապես մակերիկամներից՝ կատեխոլամինների ձերբազատման ընկճմամբ։

Առկա տվյալներով՝ մօքսոնիդինի հակագերճնշումային ազդեցությունը նման է էնալապրիլի ազդեցությանը, ընդ որում, երկարատև կիրառման ժամանակ (վեց և ավել ամիսներ) այն նաև առաջացնում է ձախ փորոքի գերաճի հետընթացություն։

Մօքսոնիդինը հակացուցված է II-III աստիճանի նախասիրտ-փորոքային պաշարման, արտահայտված հազվասրտության, անկայուն կրծքային հեղձուկի, երիկամների և լյարդի ֆունկցիաների խանգարման ժամանակ։

Հիմնական կողմնակի ազդեցություններն են՝ բերանում չորություն (միայն բուժման սկզբում), գլխացավ, գլխապտույտ, քնկոտություն, օրգանիզմում Na+–ի և ջրի կուտակում՝ ծայրամասային այտուցների զարգացմամբ։

keywords

moxonidin