Մոլսիդոմինի նյութափոխանակության ժամանակ օրգանիզմում գոյանում են երկու հիմնական ակտիվ արգասիքներ՝ SIN-I-ը (3-մորֆոլինոսիդնոնիմին) և ազոտի օքսիդի գոյացմանը մասնակից SIN-IA-ը (N-մորֆոլինո–N–ացետոնիտրիլ):
Անոթալայնացում առաջացնելով՝ մոլսիդոմինը իջեցնում է սրտի նախա– և հետծանրաբեռնվածությունը և դրանով իսկ նվազեցնում սրտամկանի թթվածնային պահանջարկը։ Դեղի հակահեղձուկային ազդեցությանը նպաստում են նաև նրա՝ կոլատերալ արյան շրջանառությունը բարելավելու և թրոմբոցիտների ագրեգացիան նվազեցնելու ունակությունները։
Իր հակահեղձուկային և հակագերճնշումային ակտիվությամբ՝ մոլսիդոմինը, հավանաբար, ոչ միայն չի զիջում իզոսորբիդի դինիտրատին, այլ նաև գերազանցում է նրան։
Նշանակման հիմնական ցուցումներն են կրծքային հեղձուկի նոպաների կանխարգելումը, նիտրատները վատ տանող հիվանդների շրջանում կրծքային հեղձուկի նոպաների վերացումը (ենթալեզվային նշանակում), քրոնիկական կանգային սրտային անբավարարությունը (սրտային անբավարարության ժամանակ օգտագործվող դեղերի հետ համակցում)։
Չնայած որ մոլսիդոմինի հակահեղձուկային ակտիվությունը ուսումնասիրված է բազմաթիվ հետազոտություներում, և հայտնի են նրա հնարավոր կողմնակի ազդեցություններից մի քանիսը (գլխացավ, թերճնշում), ՍԻՀ-ն ժամանակ նրա ազդեցության հետազոտությունը պետք է շարունակվի, հատկապես, որ լուծված չէ երկարատև օգտագործման դեպքում նրա նկատմամբ դիմակայունության զարգացման հարցը։
Keywords
Molsidomine
Molsidomin



