Պատկանում է գերճնշումային հիվանդության նույնիսկ ծանր ձևերի ժամանակ ուժեղ հակագերճնշումային ազդեցություն թողնող անոթալայնիչների խմբին: Զարկերակիկների հարթ մկանունքի վրա անմիջական ներգործությամբ պայմանավորված այս ազդեցությունը զարգանում է նաև դեղի ներքին ընդունումից հետո (մինօքսիդիլըլավ ներծծվում է ստամոքսաաղիքային համակարգում):
Օրգանիզմում մինօքսիդիլի դուրսբերման կիսապարբերությունր 4 ժամ է.սակայն ազդեցության տևողությունը զգալիորեն երկար է (24 ժամից ավելի), ինչը, ըստ երևույթին, կապված է մինօքսիդիլի կենսաձևափոխման ժամանակ ակտիվ արգասիքների առաջացման հետ:
Մինօքսիդիլը ցուցված է հիմնականում գերճնշումային հիվանդության կամ երկրորդային գերճնշումային վիճակներով տառապողների բուժման համար' հատկապես այլ հակագերճնշումային դեղերի անարդյունավետության դեպքերում, ընդ որում, հնարավոր է այն համակցել β-ադրենապաշարիչների և միզամուղների հետ' համապատասխանորեն փոքրացնելով դեղաչափը:
Կողմնակի ազդեցությունները: Մինօքսիդիլը ունակ է, ի պատասխան զարկերակային ճնշման կտրուկ իջեցման, առաջացնելու սիմպաթային նյարդային համակարգի ռեֆլեքսային դրդում, որը հաճախ դրսևորվում է հաճախասրտությամբ և կրծքային հեղձուկի նոպաների հաճախացմամբ:
Բավականին լուրջ կողմնակի ազդեցություններից է մինօքսիդիլով երբեմն հարուցվող սրտապարկի բորբոքումը (դեղորայքային պերիկարդիտ): Երկարատև կիրառման ժամանակ մինօքսիդիլը ունակ է, մյուս անոթալայնիչների նման, առաջացնելու օրգանիզմում Na2+-ի և ջրի
կուտակում: Համեմատաբար երկարատև կիրառման ժամանակ զարգացող րնորոշ կողմնակի ազդեցություններից է մազակալումը (հիպերտրիխոզը) (մինօքսիդիլն առաջարկվել է նաև մազաթափության բուժման համար):



