Մեթիլդոպայի հակագերճնշումային ակտիվությունը, անկասկած, պայմանավորված է նախ սիմպաթային ակտիվության նվազեցմսւմր: Գոյություն ունեն մեթիլդոպայի հակագերճնշումային ազդեցության մեխանիզմների վերաբերյալ մի քանի պատկերացումներ: Առավել հայտնի վարկածներից մեկը մեթիլդոպայից կեղծ միջնորդանյութի (մեդիատորի) գոյացումն է. մեթիլդոպան ունակ է ԴՈՊԱ-ի փոխարեն ներառվել նորադրենալինի կենսասինթեզի ռեակցիայի բարդ համակարգի մեջ, որի արդյունքում առաջանում է մեթիլացված արգասիք' α-մեթիլդոպամին, իսկ հետո էլ' α-մեթիլնորադրենալին:

Սիմպաթային նյարդավերջույթներում α-մեթիլնորադրենալինը փոխարինում է նորադրենալինին' փաստորեն իրենից ներկայացնելով կեղծ միջնորդանյութ, որը, ի տարբերություն նորադրենալինի, օժտված չէ բավականաչսսի ակտիվությամբ (ադրենընկալիչների զավթում առանց նրանց դրդման), և դրանով նպաստում է սիմպաթային ակտիվության նվազմանը և, հետևաբար, զարկերակային ճնշման իջեցմանը: Սակայն պարզվել է, որ α-մեթիլնորադրենալինն ադրենրնկալիչները դրդելու իր ունակությամբ շատ քիչ է զիջում նորադրենալինին (Վ. Վ. Զակուսով և համահեղինակներ, 1978):

 «Կեղծ միջնորդանյութի» հայտնի տեսությունը, որը հերքվեց այս տվյալներով, նոր կյանք ստացավ, երբ հաստատվեց, որ գոյացող կեղծ միջնորդանյութը, իրոք, ադրենընկալիչները դրդելու իր ունակությամբ շատ քիչ է զիջում նորադրենալինին, սակայն, այնուհանդերձ, ընդհատում է ազդանշանների (իմպուլսների) հաղորդումը, քանի որ դրդում է նախասինապսային α2-ադրենընկալիչները' պաշարելով սինապսային ճեղքի մեջ միջնորդանյութի ձերբազատումը:

Դժվար չէ նկատել, որ սինապսային ճեղքի մեջ միջնորդանյութի ձերբազատումը կասեցնելու մեխանիզմով մեթիլդոպան նման է կլոնիդինին, և դրա կիրառման ժամանակ պետք է պահպանվեն զգուշավորության համանման միջոցներ («հանման» համախտանիշի զարգացումից խուսափելու նպատակով մեթիլդոպայի դեղաչափը փոքրացնել աստիճանաբար): Հնարավոր է, որ մեթիլդոպան դրսևորում է հակագերճնշումային ազդեցություն նաև այլ մեխանիզմներով: Մասնավորապես, մեթիլդոպայից առաջացող α-մեթիլդոպամինը կոնդենսացվում Է β-հիդրօքսիֆենիլացետալդեհիդի հետ (օրգանիզմում սինթեզվում Է մոնոամինօքսիդազ ֆերմենտի մասնակցությամբ' թիրամինի օքսիդացնող դեզամինացման հետևանքով)' առաջացնելով 3-մեթիլ- 3-դեգօքսիտետրահիդրոպապավերոլին նյութը, որը դրդում Է անոթների β-ադրենընկալիչները' հրահրելով անոթալայնացում և զարկերակային ճնշման իջեցում:

Մեթիլդոպայի հակագերճնշումային ազդեցության մեխանիզմներում կարևոր դեր ունեն նաև նրա կենտրոնական ազդեցությունը (ուղեղի հյուսվածքներում նորադրենալինի քանակի նվազեցում' առանց նրա քանակի փոփոխության' սրտում), ինչպես նաև պլազմայի ռենինի ակտիվությունը նվազեցնելու նրա ունակությունը:
Ներքին րնդունման ժամանակ մեթիլդոպան ներծծվում է ոչ լրիվ (ներմուծված քանակի 25-74%-ը), ընդ որում, արյան պլազմայի մեջ առավելագույն խտությունը հայտնաբերվում Է ներմուծելուց 3-6 ժամ հետո, իսկ ներմուծված քանակի 80-90%-ը հեռացվում Է օրգանիզմից 48 ժամվա ընթացքում: Մեթիլդոպայի հեռացումն օրգանիզմից երկփուլային է:

Մեթիլդոպայի առավելագույն թերճնշումային ազդեցությունն ի հայտ է գալիս ներքին ընդունումից 4-6 ժամ հետո և շարունակվում է 20-24 ժամից ոչ պակաս: Ներերակային ներմուծումից հետո զարկերակային ճնշումը իջնում
է 30 րոպե անց, առավելագույն արդյունավետությունը (զարկերակային ճնշման նվազեցում 24-35%-ով) դրսևորվում է 3 ժամ անց, ԸԾԱԴ-ը և սրտային արտամղումը նվազում են:

Մեթիլդոպայի կիրառման սկզբից մոտավորապես1-3 շաբաթ հետո սրտային արտամղման ելքային մեծությունը վերականգնվում է: Որոշ հիվանդների մոտ մեթիլդոպայի 1-2 ամիս ընդունումից հետո դրա թերճնշումային ազդեցությունը թուլանում է: Այս դեպքերում սխալ և, որպես կանոն, անարդյունավետ է մեթիւդոպայի դեղաչափը մեծացնելով փորձել հասնել նրա թերճնշումային արտահայտված ազդեցությանր, ավելի ճիշտ է ոչ թե մեծացնել դեղաչափը, այլ նրա ազդեցությունը ուժեղացնել միզամուղների օգնությամբ:

 Ընդհանրապես միզամուղների և մեթիլդոպայի համակցությանը գերճնշումային հիվանդների շրջանում առավել նպատակահարմար համակցություններից մեկն է, որը թույլ է տալիս շատ դեպքերում փոքրացնել մեթիլդոպայի դեղաչափը: Նման համակցումը հատկապես ցուցված է օրգանիզմում հեղուկի կուտակման նշաններով և արտահայտված այտուցներով հիվանդներին, քանի որ մեթիլդոպան նվազեցնում է օրգանիզմից Na+-ի դուրսբերումը և նպաստում արտաբջջային հեղուկի ծավալի մեծացմանը:

Ինտերֆերենցիա լաբորատոր թեստերի հետ: 1. Կումբսի կեղծ դրական թեստ: Համեմատաբար երկար ժամանակով (6 ամիս և ավեփ) օրական 1գ  մեթիլդոպա ստացող հիվանդների 25%-ի մոտ կարող է զարգանւպ Կումբսի դրական թեստ' երբեմն նաև էրիթրոցիտների վրա աուտոհակամարմինների (IgE) ազդեցությամբ պայմանավորված հեմոլիտիկ սակավարյունության զարգացմամբ: Այս երևույթները դարձելի են հատկապես կորտիկոստերոիդների նշանակման ժամանակ: 2. Ներզատվող կատեխոլամինների քանակի կեղծ մեծացում (մեթիլդոպայի նյութափոխանակային արգասիքների ֆլուորեսցենցիա):

Կողմնակի ազդեցությունները: Մեթիլդոպան ունակ է առաջացնելու խիստ արահայտված հանգստացնող ազդեցություն, քնկոտության, արտաբրգային խանգարումներ, հիշողության վատացում, դեպրեսիա և գլխապտույտ: Այս կողմնակի ազդեցությունները հատկապես պարզորոշ են արտահայտված դեղի ընդունման սկզբում և դեղաչափը մեծացնելու ժամանակ: Մեթիլդոպայի կենտրոնական ազդեցությամբ պայմանավորված վերոնշյալ ազդեցությունները վատացնում են հիվանդի վիճակը (դեղի ընդունումից հետո ավելի արտահայտված գլխապտույտ, քան մինչև բուժումը), բայց կարող են աստիճանաբար վերանալ' անգամ աոանց մեթիլդոպայի դեղաչափը փոքրացնելու:

Մեթիլդոպայի կիրառման ժամանակ հնարավոր են սրտխառնոց, հազվադեպ' փսխում, գլխացավ, բերանում չորություն, բթի փակվածության զգացում (այս կողմնակի ազդեցությունր դրսևորվում է հիվանդների 30-50%- ի մոտ և պայմանավորված է մեթիլդոպայի կենտրոնական ազդեցությամբ): Նկարագրված են դեղորայքային տենդի զարգացման դեպքեր, սեռական ոլորտի ֆունկցիոնալ բնույթի խանգարումներ (տղամարդկանց սեռական անկարողություն), պրոլակտինի ձերբազատման մեծացման արդյունքում' կաթնահոսություն (լակտոռեա):

Որպես մեթիլդոպայի կողմնակի ազդեցության արդյունք' ի հայտ եկած սեռական խանգարումները երբեմն անհնար է տարբերակել դրա ազդեցության հետ չառնչվող սեռական ֆունկցիայի խանգարումներից (սեռական անկարողություն): Երբեմն նկատվում են կեղծ կաթնահոսություն և ազոոսպերմիա (£. Frolich., 1980):
Մեթիլդոպայով հրահրվող և բարձր ջերմությամբ ընթացող դեղորայքային տենդը երբեմն հիշեցնում է արյան վարակում (սեպսիս): Այն դասվում է դեղի յուրահատուկ և արտահայտված կողմնակի ազդեցությունների շարքին, պայմանավորված է մեթիլդոպայի նյութափոխանակային արգասիքներով կամ լյարդի ֆունկցիայի խանգարումով: Չի բացառվում, որ տենդը լյարդային մեռուկի (նեկրոզի) զարգացման նշաններից մեկն է:

Լուրջ ուշադրության է արժանի, հատկապես տարեցների շրջանում, կրծքային հեղձուկի ընթացքը վատացնող (նոպայի հրահրում)' մեթիլդոպայի ունակությունը, որը տեղի է ունենում սրտամկանի թթվածնային պահանջարկի բարձրացման, ինչպես նաև զարկերակային ճնշման կտրուկ իջեցման հետևանքով' ընդհուպ մինչև անոթային անբավարարության զարգացումը: Այղ նկատառումով մեթիլդոպայով տարվող բուժումը պետք է սկսել նվազագույն բուժիչ դեղաչափերից' աստիճանաբար բարձրացնելով օրականը:

Որոշ դեպքերում մեթիլդոպան դրսևորում է լյարդաթունայնություն (լյարդի ֆունկցիոնալ փորձերի փոփոխություն, հազվադեպ' լյարդի թունավոր մեռուկի զարգացում), որի պատճառով մեթիլդոպան հակացուցված է լյարդի սուր հիվանդությունների (սուր հեպատիտների) և լյարդի ցիռոզի ժամանակ: Դեղը զգուշությամբ է նշանակվում հեպատիտներ տարած հիվանդներին: Մեթիլդոպան հակացուցված է նաև    ֆեոքրոմոցիտոմայի և
արյունաստեղծման ընկճման դեպքերում:

Մեթիլդոպայի ընդունման ժամանակ հազվադեպ հնարավոր է միջին ծանրության գրանուլոցիտոպենիայի, թրոմբոցիտոպենիայի (բուժման ընթացքում պետք է հսկել արյան պատկերը) զարգացում, մաշկի թունային կամ ալերգիկ բնույթի ախտահարում (հաճախ' ստորին վերջույթների շրջանում):

Մեթիլդոպայի լուրջ կողմնակի ազդեցությունների շարքին պետք է դասել նրանով, ինչպես նաև շատ հակագերճնշումային դեղերով հրահրվող և մարմնի քաշի ավելացմամբ ու այտուցներով բնորոշվող ջրաաղային փոխանակության խանգարումները (օրգանիզմում Na2+-ի և ջրի կուտակում): Բուժման սկզբից 2-3-րդ շաբաթվա ընթացքում դրսևորվող այս երևույթները հիմք են հանդիսանում մեթիլդոպայի կիրառումը դադարեցնելու կամ դեղաչափերը փոքրացնելու համար:
Երիկամների ֆունկցիայի խանգարման դեպքում մեթիլդոպայի դուրսբերումը օրգանիզմից նվազում է, որի հետևանքով նրա դեղաչափր պետք է փոքրացնել: Բուժման սկզբում մեզը մուգ գույն է ստանում (հատկապես, երբ նստվածք է առաջանում): Մեթիլդոպայի ընդունման ժամանակ չի բացառվում դեղով և դրա նյութափոխանակային արգասիքներով միզատար համակարգում քարագոյացման հնարավորությունը:

Դեղի կիրառման դադարը կատարվում է աստիճանաբար' «հանման» համախտանիշից խուսափելու նպատակով (զարկերակային ճնշման արագ բարձրացում, «սանձարձակ», կամ «հետադարձ» գերճնշում):
Մեթիլդոպայի' որպես հակագերճնշումային դեղի ընտրությունր գերճնշումային հիվանդության բուժման ժամանակ և դեղաչափավորման ռեժիմը: Որպես հակագերճնշումային դեղ' մեթիլդոպան արդյունավետ է գերճնշումային հիվանդության տարբեր կլինիկաախտածնային ձևերի ժամանակ, որոնք բնորոշվում են հետևյալ ցուցանիշներով. 1. ԸԾԱԴ-ի բարձրացում, 2. Սրտային արտամղման մեծացում, 3. Սրտային կծկումնևրի հաճախականության մեծացում:

Դեղի օպտիմալ դեղաչափը որոշելիս պետք է հաշվի առնել զարկերակային ճնշման կտրուկ իջեցումը կանխելու նպատակով դեղաչափն աստիճանաբար մեծացնելու անհրաժեշտությունը: Նշանակվում է առաջին երկու օրերին 0.25-0.5 գ օրական դեղաչափով (օրը 1-2 դեղահատ, դեղաչափը կարելի է բաժանել երկու ընդունման համար, միանվագ դեղաչափի ազդեցությունը տևում է 6-8 ժամ): Դեղաչափման նման եղանակի դեպքում մեթիլդոպայի հիմնական ազդեցությունները (զարկերակային ճնշման իջեցում) դրսևորվում են 1-3 օր անց, բավարար թերճնշումային ազդեցուրյան բացակայության դեպքում միայն օրական դեղաչափը կարելի է աստիճանաբար մեծացնել մինչև 0.75-1 գ:

Մեթիլդոպայի առավելագույն օրական դեղաչափը հավասար է 2 գ-ի (8 դեղահատ, յուրաքանչյուրը' 0.25 գ), սակայն դեղաչափման նման եղանակը կարելի է կիրառել միայն բացառիկ դեպքերում: Պահպանողական օրական դեղաչափը սովորաբար կազմում է 0.25-0.5 գ:

Մեթիլդոպայի անբավարար արդյունավետության դեպքերում, երբ այն օրգանիզմ է ներմուծվում օրական ոչ թե առավելագույն, այլ սովորական դեղաչափով, ինչպես նաև այն դեպքերում, երբ նրա անբավարար արդյունավետությունը պայմանավորված է ընտելացման զարգացմամբ (սովորաբար նկատվում է որոշ հիվանդների մոտ դեղի ընդունումից 1-2 ամիս անց), ցանկալի արդյունք ստանալու համար նպատակահարմար է ոչ թե դեղաչափի մեծացումը, այլ դեղաբուժումը սալուրետիկներով հավե|ե|ր, որոնք պոտենցում են մեթիլդոպայի թերճնշումային ազդեցությունը: Տևական կիրսաման ժամանակ մեթիւդոպայի և սոլուրետիկների համակցման անհրաժեշտաթյունը գնալով աճում է: