Լոզարտանի հակագերճնշումային ազդեցությունը պայմանավորված է ոչ միայն դրանով հարուցվող AT1-ընկափչների պաշարմամբ, այլ նաևայդ ընկալիչների վրա իր նյութափոխանակային ակտիվ արգասիքի' EPX3174 պաշարող ազդեցությամբ, որն օժտված է զգալիորեն ավելի ուժեղ և տևական հակագերճնշումային ազդեցությամբ, քան լոզարտանը (P. Timmermans և այլոք, 1993): Հենց սրանով է բացատրվում այն, որ պարբերական կիրառման ժամանակ լոզարտանի հակագերճնշումային ազդեցության տևողությունը արդեն մեկ շաբաթ հետո շարունակվում է 24 ժամ (մեկ ընդունումից հետո), մինչդեռ օրգանիզմից դրա կիսադուրսբերման պարբերությունը կազմում է ընդամենը 1,5-2 ժամ:

Լոզարտանի ազդեցության ներքո և սիստոլային, և դիաստոլային Զճ-ը իջնում են սահունորեն, օրվա ընթացքում առանց զգալի տատանումների, ընդ որում, նրա ազդեցությունը դեղաչափակախյալ է: Լոզարտանի 80-100 մգ օրական դեղաչափը ապահովում է AT1-ընկալիչների համարյա լրիվ պաշարիչ ազդեցություն, և այդ պատճառով նրա օրական դեղաչափի մինչև 100-150 մգ բարձրացման դեպքում հակագերճնշումային ազդեցությունը չի աճում:
Հաստատվել է, որ լոզարտանը խթանում է երիկամներով' նատրիումի դուրսբերումը, նվազեցնում է սպիտամիզության արտահայտվածության աստիճանը, մեծացնում երիկամային արյունահոսքը:

Լոզարտանի ազդեցության պայմաններում արյան պլազմայում ռենինի ակտիվությունն ու շիճուկում անգիոտենզին II-ի մակարդակը համակշռորեն աճում են, սակայն դեղի կիրառումն անսպասելիորեն դադարեցնելիս «հանման» համախտանիշ չի առաջանում, ինչը պայմանավորված է անգիոըենզին II-ի ազդեցությունները պաշարող նրա նյութափոխանակային հիմնական արգասիքի ավելի տևական ազդեցությամբ:

Լոզարտանի նշանակման հիմնական ցուցումը զարկերակային թերճնշումն է, ընդ որում, դեղը հակացուցված չէ շաքարախտի և գերլիպիդեմիայի ժամանակ:
Դեղի օրական 25-100 մգ դեղաչափը կարելի է ներմուծել միանվագ: Հիմնական կողմնակի ազդեցությունները, գլխացավ, անուժություն (ասթենիա), հոգնածության զգացում, հազ, վերորովայնային (էպիգաստրալ) ցավեր, գերկալիումարյունություն: Սրանցից յուրաքանչյուրի հա¬ճախականությունը չի գերազանցում 3-4%-ը: Սակայն լոզարտանի' հատկապես այլ դեղերի համակցությամբ տևական կիրառման անվտան¬գության աստիճանը բացահայտելու համար անհրաժեշտ են հետագա կլինիկական հետազոտություններ: