Դեղն իրենից ներկայացնում է սոյայի ընդեղենից ստացված էսենցիալ ֆոսֆոլիպիդների հանրագումար (պոլիենֆոսֆատիդիլխոլին): Լիպոստաբիլի հակաաթերոսկլերոզային ազդեցությունը բազմակողմանի է և ընդգրկում է հետևյալ ներգործությունները.

1.    Արյան շիճուկում ԵԳ, ՇՑԽԼՊ-ի և ԽՍՑԽԼՊ-ի մակարդակի իջեցում,

2.    Լեցիտին-խոլեստերին ացետիլտրանսֆերազ ֆերմենտի ակտիվացման ուղիով
աթերոսկլերոզային վահանիկներից ԽՍ-ի հավաքում ու հեռացում, ընդ որում, ձերբազատված ԽՍ-ը լինոլաթթվի հետ գոյացնում է խոլեստերին-լինոլատ, որը ներթափանցում է լյարդի մեջ,

3.    ԲԽԼՊ-ի ակտիվության խթանում, դրանք աթերոմաներից ավելի ակտիվ են զավթում խոլեստեբինն ու այն փոխանցում լյարդին,

4.    Արյան ռեոլոգիական հատկությունների բարելավում,

5.    Թրոմբոցիտների և էրիթոցիտների ագրեգացիայի ընկճում: Լիպոստաբիլը կարգավորում է լիպիդային հաշվեկշիռը և դրսևորում
հակաաթերոսկլերոզային ազդեցություն, առաջին հերթին, արյան շիճուկում ՑԽԼՊ ԽՍ-ի և ՇՑԽԼՊ ԵԳ-ի պարունակության բարձրացման, ուղեղի, սրտի արյունաշրջանառության (կրծքահեղձուկի ժամանակ, սրտամկանի ինֆարկտից և ուղեղի ինսուլտից հետո), շաքարախտային անգիոպաթիայի, նեֆրոտիկ համախտանիշի, ծայրամասային արյունաշրջանառության  խանգարումների ժամանակ:

Լիպոստաբիլի ներերակային ներարկումների լուծույթները (10 մլ-ում պարունակվում է էսենցիալ ֆոսֆոլիպիդներ`EPL նախանյութ, որը բարդ եթեր է, բաղադրության մեջ ներառված են ֆոսֆորաթթվային խոլին և բնական գլիցերիդներ' առավելապես չհագեցած, մասնավորապես' լինոլային, լինոլենային և օլեինային ճարպաթթուներով, պիրիդօքսինի հիդրոքլորիդ, նիկոտինաթթու և ԱՄՖ) նախատեսված են նաև ճարպային էմբոլիայի կանխարգելման և վերացման համար:

Լիպոստաբիլի ներերակային ներարկման ժամանակ (80 մլ-ից մեծ դեղաչափերի դանդաղ ներարկում) հետվնասվածքային վիճակների ժամանակ ճարպային էմբոլիան խոշոր ճարպային մասնիկների էմուլգացման և կայունացման արդյունքում վերանում է գրեթե վայրկենապես: Կանխարգելման նպատակով խողովակավոր ոսկրերի մետալոօստեոսինթեգի ժամանակ վիրահատության ընթացքում և հետագա 3-4 օրերի ընթացքում դանդաղ ն/ե ներմուծման լիպոստաբխի քանակր կարող է նվազեցվել մինչև 20 մլ: