Կորգլիկոնը պարունակում է հովտաշուշանի (Convallaria majalis L.) տերևների գլիկոզիդների (կոնվալյատօքսին, կոնվալյազիդ) գումարը: Ազդեցության բնույթով կորգլիկոնի 0.06%-անոց ջրային լուծույթները գրեթե նման են ստրոֆանթինին, սակայն նրա ազդեցությունն ավելի երկարատև է: 

 

Բացի դրանից, կորգլիկոնի վագուսային (հազվասրտային) ազդեցություններն ավելի արտահայտված են, ինչի հետևանքով էլ այն ցուցված է ոչ միայն արյան շրջանառության II և III աստիճանի անբավարարության, այլ նաև վերջինի ու հաճախասիստոլային ձևի շողացող ռիթմաշեղման զուգակցման դեպքում, ինչպես նաև նոպայաձև հաճախասրտության նոպայի ժամանակ: