Քիմիական կառուցվածքով կլոնիդինը որոշակի նմանություն ունի α- ագրենապաշարիչ ֆենտոլամինին և ադրենախթանիչ նաֆտիզինին: Այս երկուսի նման կլոնիդինը իմիդազոլինի ածանցյալն է: Սակայն ադրենաբնույր կառուցվածքների վրա դրա ազդեցությունը ինքնատիպ է. կլոնիդինի ւսգդեցության տեղայնացումը առավելապես կենտրոնական է: Հայտնի է, որ անոթաշարժ կենտրոնի α-ադրենընկալիչների դրդումը հանգեցնում է ծայրամասային սիմպաթային ակտիվության ընկճմանը, և ընդհակառակի, անոթաշսւրժ կենտրոնի α-ադրենընկալիչների պաշարման ժամանակ ծայրամասային սիմպաթային ակտիվությունն աճում է:

Կլոնիդինն առավելապես դրդում է անոթաշարժ կենտրոնի α-ադրենընկալիչները' հարուցելով սիմպաթային ակտիվության իջեցում: Սինչև այժմ էլ պարզված չէ, թե հատկապես որ' α1 թե α2 ադրենրնկսդիչներն են ԿՆՀ- ում դրդվում կլոնիդինի ազդեցության տակ: Սակայն հաստատվել է, որ կենտրոնական α-ադրենընկալիչների պաշարիչները (օրինակ՝ թոլազոլինր) ոչ միայն վերացնում են կլոնիդինի թերճնշումային ազդեցությունր, այլև նպաստում են դրա աղավաղմանը (զարկերակային ճնշման բարձրացում):

 Հետևաբար, կլոնիդինի թերճնշումային ազդեցության կենտրոնական մեխանիզմների ընկճման ժամանակ դեղի զարկերակային ճնշումն իջեցնելու ունակությունը վերացվում է: Սակայն կլոնիդինի ազդեցությունը չի սահմանափակվում միայն անոթաշարժ կենտրոնի ադրենընկալիչների վրա ազդեցությամբ: Նրա ազդեցության մեխանիզմներում ընդգրկված են նաև ծայրամասային α-ադրենընկալիչները: Վերջինս հաստատելու համար կարելի է բերել մի քանի փաստացի ապացույցներ.
1.    Կլոնիդինը ծայրամասային α1-ադրենընկափչների խթանիչ է (սիմպարախթանիչ ազդեցություն), որոնց վրա ազղելով` թողնում է անոթասեղմիչ ագղեցություն, ե դրա կենտրոնական ագղեցության վերացման  կամ նվազեցման դեպքաում գարկերակային ճնշումը րարձրւսնամ է: Կլոնիդինի  անոթասեղմիչ ազդեցությունը այնքան ակնհայտ է, որ ժամանակին առաջարկվել է այն կիրառել ռինիտի երևույթները վերացնելու համար, տեղային ազդեցության դեպքում կլոնիդինը առաջացնում է քթի լորձաթաղանթի անոթների սեղմում, սակայն նույնիսկ ներքթային ներմուծման դեպքում կլոնիդինը ներծծվում է արյան մեջ և իջեցնում զարկերակային ճնշումը (ռեզորբտիվ ազդեցություն):

       2.Կլոնիդինի կայուն թերճնշումային ազդեցությանը կարող է նախորդել ծայրամասային α-ադրենընկալիչների դրդման հետևանքով (անոթասեղմիչ ազդեցություն) զարկերակային ճնշման կարճատև (մի քանի րոպե) բարձրացումը: Հետևաբար, կլոնիդինի կենտրոնական անոթալայնիչ ազդեցությունը զուգակցվում է ծայրամասային անոթասեղմիչ ազդեցության հետ, և դրա հակագերճնշումային ազդեցության աստիճանը էապես կախված է կենտրոնական և ծայրամասային ադրենընկալիչների հետ փոխազդելու աստիճանից: Այսուհանդերձ, կլոնիդինի α-ադրենընկալիչների դրդմամբ (զարկերակային ճնշման կարճատև բարձրացում) պայմանավորված անոթասեղմիչ ազդեցությունը դրսևորվում է միայն արյան մեջ դրա «թերճնշումային» խտությունների (1 նգ/մլ-ից ոչ ավելի) զգալի բարձրացման դեպքում:
 
Օրինակ' կլոնիդինի կարճատև գերճնշումային ազդեցությունը նկատվում է դեղի արագ (բայց ոչ դանդաղ) ներերակային (բայց ոչ ներմուծման այլ ուղիներով) ներմուծման դեպքում, երբ արյան մեջ և հյուսվածքներում ստեղծվում են դրա բարձր, «թերճնշումային» խտությունները նշանակալիորեն գերազանցող խտություններ, որի արդյունքում հնարավոր է դառնում ոչ միայն կենտրոնական (անոթալայնիչ ազդեցություն), այլ նաև ծայրամասային (անոթասեղմիչ ազդեցություն) α- ադրենընկալիչների ակտիվացումը (W.A.Pettinger,1980):

Այս կապակցությամբ անհրաժեշտ Է հաշվի առնել, որ կլոնիդինի թերճնշումային ազդեցությունը բուժիչ դեղաչափի հետագա բարձրացմամբ կարող Է ոչ միայն չաճել, այլև նույնիսկ նվազել, քանի որ դրա ազդեցության կենտրոնական մեխանիզմներին (անոթալայնիչ) միանում Է ծայրամասային (անոթասեղմիչ) բաղադրամասը' ծայրամասային α1-֊ադրենընկալիչների դրդման հետևանքով:

Բացի կլոնիդինի ազդեցության վերոնշյալ մեխանիզմներից հատուկ նշանակություն ունի նրա ոչ միայն α1-ադրենընկալիչները (հետսինապսային), այլև α2-սւդրենընկալիչները (նախասինապսային) դրդելու հատկությունը: Ավելին' ենթադրվում Է, որ կլոնիդինը մեծ խնամակցություն Է դրսևորում հատկապես α2 -ադրենընկսղիչների նկատմամբ, այսինքն' այն α2-ադրենընկալիչների ավելի ուժեղ համազդիչ Է, քան α1- ադրենընկալիչների համար: Հետևաբար, բուժիչ խտությունները չգերազանցող խտությունների ժամանակ կլոնիդինն ունակ Է դրդելու α2 -ադրենընկափչները, իսկ նույն խտություններով α1-ադրենընկալիչները դրդելու ունակությամբ օժտված չէ:

Կլինիկական պրակտիկայում կլոնիդինի այս հատկությունը դրսևորվում է հատկապես այն դեպքերում, երբ այն անտեսվում է դասվելով «զուտ տեսականների» շարքին: Կլոնիդինի ազդեցության այս մեխանիզմը հաստատում է վեգետատիվ նյարդային համակարգի դեղաբանության համեմատաբար նոր կոնցեպցիան' իր իսկ միջնորդանյութի կողմից միջնորդանյութի ձերբազատման «հետադարձ կապով արգելակման» մեխանիզմը (նկար 4): Այս հայեցակարգի համապատասխանությամբ կլոնիդինի ազդեցությունը դիտվում է որպես առավելապես նախասինապսային -ադրենընկսղիչների դրդման արդյունք:

 Այս ադրենընկալիչների դրդումը հանգեցնում է սիմպաթային նյարդաթելերի վերջույթներից նորադրենալինի ձերբազատման արգելակմանը և դեպի էֆեկտոր օրգան սիմպաթային գրգռափոխանցման դադարեցմանը: Կլոնիդինի ազդեցության մեխանիզմների մասին նման եզրակացությունը հաստատված է նաև առավելապես α2-ադրենընկալիչների պաշարիչների (յոխիմբին, թոլազոլին) և առավելապես α1-ադրենընկալիչների պաշարիչի (պրազոզին) կիրառմամբ իրականացված փորձարարական հետազոտությունների արդյունքներով:

Այսպիսով, ադրենընկալիչների վրա իր ազդեցության բնույթով լինելով ադրենախթանիչ` α2-ադրենընկալիչների խթանման արդյունքում կլոնիդինը հրահրում է սիմպաթային խթանների փոխանցման պաշարում, իսկ խտության բարձրացման ժամանակ ունակ է խթանելու նաև α1- ադրենընկալիչները' դրանով իսկ հրահրելով ադրենախթանիչ (անոթասեղմիչ) ազդեցություն: Հետևաբար, որպես հակագերճնշումային դեղ հիվանդին կլոնիդին նշանակելիս նրա դեղաչափը պետք է այնպես որոշվի, որպեսզի նրա ազդեցությունը սահմանափակվի միմիայն α2-ադրենընկալիչների դրդմամբ, և այդ ժամանակ տեղի չունենա α1-ադրենընկալիչների դրդում:

Կլոնիդինի վերոնշյալ մեխանիզմներով հիմնավորվում են գործնականում շատ կարևոր և կլինիկայում հաստատված եզրահանգումները, որոնք վերաբերում են կլոնիդինը որպես հակագերճնշումային դեղ կիրառելուն.
1.    Կլոնիդինի թերճնշումային ազդեցությունը դրսևորվում է շատ փոքր դեղաչափերի ներմուծման դեպքում (միանվագ դեղաչափը' 0.075 մգ, օրականը' 0.3-0.45 մգ), ընդ որում, նվազագույն բուժիչ դեղաչափերից բավարար արդյունավետության բացակայության դեպքում դեղաչափը պետք է մեծացնել զգուշությամբ և աստիճանաբար (յուրաքանչյուր 1-2 օրվա րնթացքում' 0.0375 մգ-ով կամ 1/2 դեղահատով, որը պարունակում է 0.075 մգ կլոնիդին) մինչև 0.15-0.3 մգ (առավելագույն օրական դեղաչափը, որպես կանոն, չպետք է գերազանցի 0.3-0.45 մգ-ը, հազվադեպ' 1.2-1.5 մգ-ը):

2.    Կլոնիդինի օրական 0.45-0.6 մգ դեղաչափի անբավարար թերճնշումային ազդեցության դեպքում դեղաչափի հետագա մեծացումը նպատակահարմար չէ' կապված α1-ադրենընկալիչ ների հնարավոր անցանկալի դրդման հետ:

3.    Կլոնիդինի անբավարար թերճնշումային ազդեցության դեպքում նպատակահարմար է ոչ թե մեծացնել դեղաչափը, այլ կլոնիդինի ազդեցության α1-ադրենախթանիչ բաղադրամասը վերացնելու ունակ դեղերով (սիմպաթալույծներ' ռեզերպին, գուանեթիդին) և արտաբջջային հեղուկի ծավալը նվազեցնող դեղերով (սալուրետիկներ' դիքլոթիազիդ, ֆուրոսեմիդ և այլն) պոտենցել դրա թերճնշումային ազդեցությունը:

4.    1-2 օրվա ընթացքում կլոնիդինի թերճնշումային ազդեցության բացակայության դեպքում չպետք է փորձել դեղաչափը մեծացնելով կամ այլ հակագերճնշումային դեղերի օգնությամբ պոտենցել դեղի ազդեցությունը: Այս դեպքում կլոնիդինի կիրառումը պետք է դադարեցվի:

Կլոնիդինի հեմոդինամիկական ազդեցությունները բավականին բարդ են և կախված են ոչ միայն նրա դեղաչափից, այլ նաև նրա' օրգանիզմ ներմուծման արագությունից և ներմուծելու ուղիներից: Այսպես, մեծ դեղաչափերով (30 մկգ/կգ և ավել) ներերակային արագ ներմուծման ժամանակ սկզբում կարճատև բարձրանում է սիստոլային և դիաստոլային ճնշումը, ԸԾԱԴ-ը, և նվազում է սրտային արտամղումը: Սակայն դեղի ազդեցության պրեսոր փուլից հետո զարկերակային ճնշումը իջնում է, սրտային արտամղման ելքային մեծությունը' վերականգնվում, իսկ ԸԾԱԴ-ը իջնում է ելքային մակարդակից ցածր: Կլոնիդինի ներքին միանվագ րնդունման ժամանակ զարկերակային ճնշումն իջնում է ընդունումից 20-30 րոպե անց, առավելագույն ազդեցությունը դրսևորվում է 2-4 ժամ անց, իսկ 6- 10 ժամ հետո թերճնշումային ազդեցությունն աստիճանաբար անհետանում է:

Կլոնիդինը որպես հակագերճնշումային դեղ նշանակելիս և արդյունավետության աստիճանը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել դեղի մյուս ազդեցությունները, որոնցից մի քանիսը գտնվում են բուժիչ (կամ դրան նպաստող) ազդեցության դիապազոնում, իսկ մյուսները կարող են դասվել նրա կողմնակի և անցանկալի ազդեցությունների շարքին.
1.    Կլոնիդինը, հատկապես ընդունման առաջին օրերին, առաջացնում է հանգստացնող (սեդատիվ) ազդեցություն, որը, հավանաբար, պայմանավորված է (α1-ադրենընկալիչների դրդմամբ: Գերճնշմամբ հիվանդների բուժման ժամանակ բուժականորեն բարենպաստ համարվող կլոնիդինի այս հատկությունը ոչ միշտ է հաշվի առնվում, հատկապես այն դեպքերում, երբ դրա հետ միաժամանակ նշանակվում են հանգստացնող ազդեցությամբ օժտված այլ դեղեր (բենզոդիազեպիններ, նեյրոլեպտիկներ ե այլն):

Որպես կանոն, կլոնիդինի հանգստացնող սւզդեցությունը թերագնահատվում է, իսկ այն համանման է որոշ նեյրոլեպտիկների ազդեցությանը և դրսևորվում է քնկոտությամբ, հոգեկան ու ֆիզիկական ռեակցիաների դանդաղեցմամբ: Նեյրոլեպտիկների նման կլոնիդինն օժտված
է ցավազրկող, ջերմիջեցնող և անգամ հակահոգեգարային (հոգեհակ) հատկությամբ: Բնական է, որ կլոնիդինի նշանակման ժամանակ հանգստացնող ազդեցության, քնկոտության, հոգնածության և նույնիսկ դեպրեսիայի կտրուկ զարգացման նկատառումով պետք է խուսափել նեյրոլեպտիկների միաժամանակյա նշանակումից: Կլոնիդինի հանգստաբեր ացղեցությունը, որը հիվանդների 30-50%-ի մոտ դրսևորվում է թուլությամբ, սակավաշարժությամբ, քնկոտությամբ բուժման առաջին օրերին, 1-2 օր անց նվազում է (Վ.Ն. Շտոկ, 1985): Կլոնիդինի այս ազդեցությունը կարող է նվազել խոլինապաշարիչների և α1- ադրենապաշարիչների օգնությամբ: Սակայն բոլոր դեպքերում կլոնիդինը չի կարելի նշանակել դեպրեսիաների ժամանակ:

2.    Կլոնիդինը իջեցնում է արյան պլազմայում ռենինի ակտիվությունը, սակայն այս ազդեցության մեխանիզմները դեռևս պարզաբանված չեն:

3.    Կլոնիդինը մեծացնում է երիկամային արյունահոսքը և կծիկային ֆիլտրման մակարդակը: Միայն բուժման սկզբում հնարավոր է օրգանիզմում Na+- ի և ջրի կուտակում և թերկալիումարյունություն, սակայն այս երևույթներր չափավոր են արտահայտված և աստիճանաբար անցնում են ինքնուրույն կամ հեշտությամբ վերացվում միզամուղներով:

4.    Չի բացառվում, որ կլոնիդինն օժտված է մակուղեղի հետին բլթից վազոպրեսինի ձերբազատումն արգելակելու ունակությամբ: Առնետների վրա կատարված փորձերում այն ոչ միայն նվազեցնում է վազոպրեսինի ձերբազատումը, այլ նաև խթանում է դիուրեզը:

5.    Կլոնիդինն իջեցնում է ներակնային ճնշումը: Տեղային ադրենախթանիչ և մասամբ ռեզորբտիվ ազդեցությամբ պայմանավորված այս  ազդեցությունը (կլոնիդինը լավ է ներծծվում աչքի լորձաթաղանթից առաջացնելով ներզատման նվազեցում և ներակնային հեղուկի արտահոսքի բարելավում) այնքան ակնհայտ է, որ որոշ հեղինակների կողմից այն դիտվում է որպես «հակագլաուկոմային դեղ» (Վ.Ն. Երմակովա, 1979) և լայնորեն կիրառվում է գլաուկոմայի բուժման համար (0.125-0.25-0.5% անոց լուծույթներ ակնակաթիլների ձեով, օրը 2-4 անգամ: Արտասահմանում «Isoglaucon» անվամբ թողարկվում են կլոնիդինի. 0.125, 0.25 ե 0.5%-անոց լուծույթները): Գլխուղեղի անոթների արտահայտված սկլերոզի և զարկերակային թերճնշմսւն ժամանակ կլոնիդինի ակնակաթիլները հակացուցված են:

6.Կլոնիդինը բարձրացնում է ուղեղային անոթների դիմադրողականությունը և նվազեցնում ուղեղային արյունահոսքը: Ուղեղային անոթային հիվանդություններով տառապող հիվանդների մոտ կլոնիդինը թերճնշումային ազդեցության ֆոնի վրա ուղեղային արյան շրջանառության ինքնակարգավորման խանգարման հետևանքով առաջացնում է ուղեղի արյունամատակարարման նվազեցում:

Գերճնշմամբ տառապող և արտահայտված ուղեղային աթերոսկլերոզով միջին տարիքի անձանց և տարեցների մոտ կլոնիդինի ազդեցության պայմաններում ուղեղային արյունահոսքի նվազեցումր բավականին արտահայտված է. ելքային մակարդակի համեմատությամբ ուղեղային արյունահոսքը նվազում է 15-20%- ով (P. Bolme et al., 1975), բայց ուղեղային անոթների չափավոր փոփոխությունների դեպքում ուղեղային արյունահոսքի ցուցանիշները կլոնիդինի ազդեցության պայմաններում համեմատաբար բարելավվում են:

Ուղեղային արյան շրջանառության վրա կլոնիդինի ազդեցությունը զգալիորեն նվազեցնում Է դեղի կլինիկական արժեքը, որը պայմանավորված Է այն հանգամանքով, որ գերճնշմամբ հիվանդների շրջանում շատ դեպքերում միաժամանակ դրսևորվում են ուղեղային անոթների աթերոսկլերոզի երբեմն բավականին արտահայտված երևույթներ: Այդ պատճառով կլոնիդինի օգտագործումը ուղեղային անոթների խորը փոփոխություններով հիվանդների շրջանում պահանջում Է զգուշություն, առավել ևս, որ միջին տարիքի և տարեց հիվանդները հաճախ դեղի նկատմամբ գերզգայուն են լինում:

 Այսպես, կլոնիդինի տևական կիրառման պայմաններում ծեր հիվանդների մոտ զգալիորեն բարձրանում Է քներակի ճնշընկալիչների գգւսյնությունը, որոնց դրդումը կարող Է հանգեցնել երբեմն խիստ արտահայտված հազվասրտության: Այս կապակցությամբ տարեց հիվանդներին կլոնիդին նշանակվում Է սովորականից փոքր սկզբնական դեղաչափով (օրը 2-4 անգամ' 0.0375 մգ):

7.Կլոնիդինը β-բջիջների α-ադրենընկսդիչների դրդման հետևանքով առաջացնում Է ենթաստամոքսային գեղձի Լանգերհանսյան կղզյակների β-բջիջներից ինսուլինի ձերբազատման նվազեցում: Կլոնիդինի գերշաքարարյունային ազդեցությունը պետք Է հաշվի առնել այն շաքարախտով հիվանդներին նշանակելիս, ինչպես նաև հւսկաշաքարախտային դեղերի դեղաչափը որոշելիս (դրանց ակտիվության նվազեցումը թելադրում Է կամ դեղաչափի մեծացում, կամ Էլ կլոնիդինի դեղաչափի փոքրացում, իսկ որոշ դեպքերում' կլոնիդինի կիրառման դադարում): Բնական Է, որ արյան մեջ գլյուկոզի մակարդակի կլոնիդինահարույց բարձրացումը պետք Է հաշվի առնել հիվանդի արյան մեջ գլյուկոզի քանակը որոշելիս:

8.α-ադրենախթանիչ ազդեցության արղյունքում կլոնիդինն ընկճում է թքարտադրությունն ու ստամոքսային ներզատումը, զարգանում Է անոռեքսիա: Դեղի ընդունման առաջին օրերին նկատվող թքարտադրության րնկճումը կլինիկորեն դրսևորվում է բերանի չորությամբ, որը կլոնիդինի հաճախակի կողմնակի ազդեցություններից մեկն է:

9.    Կլոնիդինի a-սւդրենախթանիչ ակտիվության հետ կապվում է նաե դրանից հարուցվող, երբեմն բավականին արտահայտված փորկապությունր: Նկարագրված է կլոնիդինի կիրառման հետ կապված' աղու կեղծ անանցանելիության մի դեպք (Մ.Ն.Գ. Դյուքս, 1983):

10.    Կլոնիդինի բավականին հաճախակի կողմնակի ազդեցություններից է քթի լորձաթաղանթի այտուցվածությունը, որը, հնարավոր է, պայմանավորված է H2-ընկալիչների ակտիվացմամբ:

11.    Ուղղակեցվածքային կոլապսը կլոնիդինի կիրառման ժամանակ նկատվում է հազվադեպ, մեծամասամբ' ներերակային ներմուծման դեպքում:

12.    Կլոնիդինի օգտագործումը կտրուկ (բայց ոչ աստիճանաբար) դադարեցնելիս հնարավոր է միանգամայն ծանր վիճակի' «կլոնիդինի հանման համախտանիշի» զարգացում: Բազմաթիվ հեղինակների կարծիքով կլոնիդինի «հանման» համախտանիշը կողմնակի ազդեցությունների համեմատությամբ շատ ավելի մեծ կլինիկական նշանակություն ունի և դրսևորվում է ոչ միայն զարկերակային ճնշման բարձրացմամբ, այլև մի վիճակով, որը կլինիկական նշաններով հիշեցնում է գերճնշումային կրիզ և ֆեոքրմոցիտոմայի նոպա' երբեմն շատ ծանր ընթացքով:

Կլոնիդինային գերճնշումային կրիզը, որը պայմանավորված է ոչ թե կլոնիդինով, այլ նրա կիրառման հանկարծակի դադարումով կամ մի քանի ընդունման բացթողումով, ունի բնորոշ կլինիկական պատկեր, անսպասելի կլոնիդինի կիրառման դադարից հետո միջինում 24 ժամվա ընթացքում, բայց ավելի հաճախ' 8-12 ժամվա ընթացքում) բարձրանում է զարկերակային ճնշումը, դրսևորվում են գրգռվածության, աշխուժացման, անհանգստության նշանները, գլխացավ, հաճախասրտություն, երբեմն՝ որովայնի ցավեր, սրտխառնոց, փսխում, որոնք հաճախ հանգեցնում են ախտորոշւսյին սխալներին:

Կլոնիդինի կիրառման դադարի համախտանիշի զարգացման գաղտնինի շրջանն, ըստ վերոգրյալի, ընդհանուր առմամբ տևական չէ (8-12 ժամ), որավ և  թելադրվում է  կլոնիդինի օրական դեղաչափը մի քանի ընդունումնրեի (2-4) բաժանելու անհրաժեշտությունը : Միանգամայն անընդունելի է կլոնիդլինի դեղաչափավորմսւն այն ռեժիմը, երբ դրա օրական դեղաչափը նշանակվում է  մեկ ընդունման համար:

Կլոնիդինիի «հանման» համախտանիշի զարգացման կանխարգելումը նախատեսում է նաև ոչ միայն հիվանդի կողմից բժշկի սահմանած դեղաչափավորման, այլ նաև կիրառման դադարի ռեժիմի կատարում: Մեր դիտարկումներով, հաճախ կլոնիդինի «հանման» համախտանիշր զարգանում է  այն հիվանդների շրջանում, որոնք զգուշացված չեն եղել դեղի կիրառումն անսպասելի ղադարեցնելուց վտանգի մասին կամ էլ անտեսել են դեղի մշտական պաշար ունենալու անհրաժեշտությունը:

 
     
 


 Կլոնիդինի «հանման» համախտանիշի զարգացման մեխանիզմը: Կլոնիդինի ազդեցության պայմաններում նախասինապսային α1-ադրենընկալիչների դրդումը հանգեցնում է սինապսային ճեղքի մեջ նորադրենալինի (ՆԱ) դուրսբերման պաշարմանը, ինչն ուղեկցվում է նյարդավերջույթներում նորադրենալինի կուտակմամբ, սիմպաթային ազդեցությունների (անոթասեղմիչ) ընկճմամբ, ինչպես նաև նորադրենալինի նկատմամբ հետսինապսային α1-ադրենընկալիչների զգայնության բաբձրացմամբ: Կլոնիդինի կիրառման դադարի դեպքում նորադրենալինը մեծ քանակությամբ դուրս է բերվում սինապսային ճեղքի մեջ' դրդելով α1-ադրենընկալիչները (անոթասեղմիչ ազդեցություն): Նորադրենալինի պաշարները հյուծող ռեզերպինը ունակ է կանխելու, իսկ ֆենտոլամինը (α1- ադրենապաշարիչ)' վերացնելու կիրառման դադարի համախտանիշի դրսևորումները:
Համախտանիշի կանխարգելման ռացիոնալ ուղիներից մեկը դեղի կիրառման կտրուկ դադարեցնելուց հրաժարվելն է. կլոնիդինի կիրառման
դադարից առաջ, հատկապես տևական ընդունումից հետո, դեղաչափը պետբ է փոքրացնել աստիճանաբար' 7-10 օրվա րնթացքում:
Անհրաժեշտ է հատուկ նշել, որ միայն տևական կիրառումից հետո կլոնիդինի «հանման» համախտանիշի զարգացման հնարավորության մասին հաստատված գաղափարը քիչ է հիմնավորված. համախտանիշի զարգացումր հնարավոր է նույնիսկ այն դեպքում, երբ հիվանդը 7 օրվա ընթացքում ամեն օր ընդունել է 0.2 մգ դեղաչափերով կլոնիդին (W. Klobinger, 1973):
Կլոնիդինի «հանման» համախտանիշի զարգացման մեխանիզմը պարզ չէ, սակայն հայտնի Է, որ այստեղ որոշակի դեր է խաղում արյան պլազմայում կատեխոլամինների խտության բարձրացումը: Չի բացառվում նաև մյուս մեխանիզմը, կլոնիդինի ազդեցության պայմաններում նախասինապսային (α2- ադրենընկալիչների դրդման հետևանքով պաշարված է սինապսային ճեղքի մեջ նորադրենափնի դուրսբերումը, և տեղի է ունենում դրա կուտակում սիմպաթային նյարդավերջույթներում (նկար 5): Հետսինապսային α1 -ադրենընկալիչները կլոնիդինի ազդեցության տակ նույնպես դրդվում են, նրանց զգայնությունը նորադրենալինի ազդեցության նկատմամբ համակշռորեն կտրուկ աճում է: Կլոնիդինի հանկարծակի «հանումից» հետո դրա պաշարող ազդեցությունը նորադրենալինի նկատմամբ վերանում է, և սինապսային ճեղքի մեջ դուրս բերվող նորադրենալինը ավելի  մեծ ուժով է ներգործում α1-ադրենընկալիչների վրա (նկար 5):
Կլոնիդինի «հանման» համախտանիշի վերոգրյալ մեխանիզմի համոզիչ հաստատումն են հանդիսանում այս համախտանիշի կանխարգելման միջոցներին վերաբերող կլինիկական հետազոտությունների արդյունքները.
1.    Կլոնիդինի դեղաչափն աստիճանաբար փոքրացնելիս սիմպաթային նյարդավերջույթներում կուտակված նորադրենալինը կլոնիդինի ազդեցության արդյունքում աստիճանաբար նվազում է և հասցվում ֆիզիոլոգիականին մոտ խտությունների, միաժամանակ այս դեպքում իջնում է նորադրենալինի նկատմամբ հետսինապսային α1-ադրենընկալիչների զգայնությունը:
2.    Կլոնիդինի «հանման» համախտանիշի կանխարգելման արդյունավետ միջոց է հանդիսանում կլոնիդինի դեղաչափի աստիճանաբար նվազեցման համակցումը հիվանդին մի քանի օրվա ընթացքում ռեզերպինի նշանակման հետ, որն ունակ է հրահրելու սիմպաթային նյարդավերջույթներում նորադրենափնի պաշարների հյուծում և դրանով իսկ, կանխելու սինապսային ճեղքի մեջ նորադրենափնի զանգվածային դուրսբերումը' կլոնիդինի նշանակումը հանելուց հետո:
Կլոնիդինի «հանման» համախտանիշի բուժումը ենթադրում է, առաջին հերթին, ճշգրիտ ախտորոշում: Այս խնդրի բարդությունր նրանում է, որ «կլոնիդինային» գերճնշումային կրիզն իր կլինիկական ընթացքով գերճնշումային կրիզի հետ ավեփ շատ նմանություններ ունի, բան տարբերություններ, որի պատճառով տարբերակիչ ախտորոշամը դժվարանում է: Այս դեպքում ախտորոշման սխալները հղի են ծանր
հետևանքներով, քանի որ գերճնշումային կրիզի ոչ բոլոր արդյունավետ բուժամիջոցներն են կիրառելի կլոնիդինի կիրառման դադարի համախտանիշի ժամանակ: Ավելին' գերճնշումային կրիզի ժամանակ զարկերակային գերճնշման իջեցման համար կիրառվող որոշ հակագերճնշու¬մային դեղեր կարող են վատացնել կլոնիդինի կիրառման դադարի համախտանիշի ընթացքը: Մասնավորապես, գերճնշումային կրիզի ժա¬մանակ զարկերակային ճնշումն իջեցնելու նպատակով կիրառվում են β- ադրենապաշարիչներ (պրոպրանոլոլ և այլն) և միզամուղներ: Սակայն կլոնիդինի կիրառման դադարի համախտանիշի ժամանակ թե' β- ադրենապաշարիչները, թե' միզամուղները կարող են ուժեղացնել նրա դրսեորումները: Կլոնիդինի կիրառման դադարի համախտանիշի ժամանակ β- ադրենապաշարիչների նշանակումը (առանց α-ադրենապաշարիչների հետ համակցման) վտանգավոր է, քանի որ β-ադրենընկալիչների պաշարումն ուղեկցվում է կատեխոլամինների անոթասեղմիչ ազդեցությունների պոտենցմամբ՝ β-ադրենապաշարիչների օգնությամբ նրանց ազդեցության անոթալայնիչ բաղադրամասը վերացնելով (G.Onesti et al., 1971) (նկար 6, աւլյուսակ 9): Կլոնիդինի կիրառման դադարի համախտանիշը հիշեցնում Է ֆեոքրոմոցիտոմայի նոպա, երկու դեպքում Էլ արյան մեջ բարձրանում Է կատեխոլամինների խտությունը, իսկ β-ադրենապաշարիչները վատացնում են հիվանդների վիճակը (Մ.Ն.Գ. Դյուքս, 1983): Գերճնշումային կրիզի ժամանակ մեծ արդյունավետություն ի հայտ բերող միզամուղները ունակ են կլոնիդինի «հանման» համախտանիշի ժամանակ կտրուկ վատացնելու հիվանդների վիճակը, քանի որ, նվազեցնելով շրջանառող արյան ծավալը, ոեֆլեքսորեն ակտիվացնում են սիմպաթային նյարդային համակարգը և դրանով իսկ ուժգնացնում ադրենընկալիչների վրա կատեխոլամինների ազդեցությունը:
Կլոնիդինի «հանման» համախտանիշի բուժման առավել ռացիոնալ մեթոդ Է հիվանդին կամ կլոնիդին, կամ Էլ α-ադրենապաշարիչ ներմուծումը. կլոնիդինը արագ պաշարում Է սինապսային ճեղքի մեջ նորադրենալինի դուրսբերումը' կանխելով դրա անոթասեղմիչ ազդեցությունը, իսկ α-ադրենապաշսւրիչները պաշարում են ադրենընկալիչների վրա նորադրենալինի ազդեցությունը: α-ադրենապաշարիչներից այս դեպքում կարող են կիրառվել ֆենտոլամինը կամ պրազոզինը: Կատեխոլամինների անոթասեղմիչ ազդեցությունը կանխարգելող α-ադրենապաշարիչների (ֆենտոլամին, պրազոզին) հետ միաժամանակ կարող են նշանակվել β- ադրենապաշարիչներ:
Կլոնիդինի կիրառման դադարի կլինիկորեն ծանրընթաց համախտանիշի դեպքում ցուցված Է β-ադրենապաշարիչ լաբետալոլի նշանակումը, որն օժտված է նաև α-ադրենապաշարիչ հատկությամբ:

Կլոնիդինի փոխազդեցությունը այլ դեղերի հետ
Կետագծով նշված է կատեխոլամինների' α1-ադրենընկալիչների վրա ազդեցության պաշարումը α-ադրենապաշարիչներով (1) և կատեխոլամիննևրի β- ադրենընկալիչների վրա ազդեցության պաշարումը β-ադրենապաշարիչներով (2):
Ֆարմակոկինետիկա: Ստամոքսաաղիքային համակարգից կլոնիդինը ներծծվում է ամբողջությամբ: Արյան մեջ առավելագույն մակարդակն ապահովվում է ներքին ընդունումից 1 ժամ անց: Ներքին ընդունման դեղաչափն ամբողջությամբ հեռացվում է օրգանիզմից մեզի հետ 72 ժամվա ընթացքում, կիսադուրսբերման պարբերությունը հավասար է 7-13 ժամի: Ներքին ընդունման ժամանակ ազդեցության տևողությունը 8 ժամ է, գերճնշումային հիվանդների մոտ' 4-24 ժամ (W.A.Pettinger, 1975):
 Գերճնշումային կրիզների, ինչպես նաև ներքին ընդունման կլոնիդինի ոչ բավականաչափ արդյունավետության դեպքում շատ բարձր զարկերակային ճնշման ժամանակ այն կարող Է նշանակվել հարմարսողական ուղիով (0.01%-անոց լուծույթի 0.5-1 մլ միջմկանային կամ ենթամաշկային, 0.01%-անոց լուծույթի 1.5 մլ ներերակային 10 մլ նատրիումի քլորիդի իզոտոնիկ լուծույթի հետ, ներարկել դանդաղ' 3-5 րոպեների ընթացքում):Թերճնշումային ազդեցությունը ներերակային ներմուծման ժամանակ դրսևորվում Է 3-5 րոպե անց, առավելագույնին Է հասնում 15-20 րոպե հետո և տևում Է 4-8 ժամ: Հարմարսողական ուղիով կլոնիդինի ներմուծումից հետո 1.5-2 ժամվա ընթացքում հիվանդը պետք Է անկողնում պառկած մնա:
Կլոնիդինի' որպես հակագերճնշումային դեղի ընտրության հիմնավորումը: Կլոնիդինը որպես հակագերճնշումային դեղ կիրառվում Է գերճնշման դեպքում, հատկապես հետևյալ ցուցանիշներով բնորոշվող կլինիկական ձևերի ժամանակ. 1. Սրտային արտամղման մեծացում, 2. Հաճախասրտություն, 3. ԸԾԱԴ-ն բարձրացում, 4. Պլազմայի ռենինի ակտիվության բարձրացում (գերճնշումային հիվանդության հիպերռենինային ձևեր):
Նպատակահարմար չէ կլոնիդինը նշանակել այն մարդկանց, որոնց մասնագիտությունը պահանջում է հոգեկան և ֆիզիկական արագ ռեակցիա (վարորդներ և այլն): Կլոնիդինը մեծ զգուշությամբ է նշանակվում ուղեղային անոթների ծանր ախտահարումներ և դեպրեսիա ունեցող հիվանդներին: