Օրգանիզմում կանդեզարտանի ցիլեքսետիլը ամբողջովին վերածվում է կանդեսարտանի' անգիոտենզինII-ի ակտիվությունը նվազեցնող AT 1 ֊անգիոտենզինային ընկալիչների ոչ պեպտիդային պաշարիչի:

Սովորաբար օրը 8-ից մինչև 32 մգ դեղաչափով ներարկոլիս կանդեզարտանի ցիլեքսետիլը զգափորեն նվազեցնում է զարկերակային գերճնշմամբ հիվանդների զարկերակային ճնշումը, ընդ որում, օրր 8մգ| դեղաչափով զարկերակային ճնշումը իջեցնող հատկությամբ այն համանման է էնալապրիլին, հիդրոքլորթիազիդին և ամլոդիպինին, իսկ 16 մգ դեղաչափով զարկերակային ճնշումն այն ավելի արտահայտված է իջեցնում, քան օրը 50 մգ լոզարտանը:

Կանդեզարտանի ցիլեքսետիլը լավ է տարվում հիվանդների կողմից, միայն երբեմն առաջացնում է գլխացավեր, չոր հազ, սակայն այս դեղի գերճնշումային ազդեցության կլինիկական արժեքի ուսումնասիրությունն ավարտված չի կարելի համարել: