Կլոնիդինի նման, α-ադրենընկալիչների կենտրոնապես ազդող խթանիչ է, ինչի շնորհիվ նվազեցնում է սիմպաթային ակտիվությունը, սակայն ի տարբերություն կլոնիդինի' չի ազդում ճնշընկալիչների վրա: Բացառված չէ, որ գուանաբենզի թերճնշումային ազդեցության մեխանիզմներում ընդգրկված լինեն այլ կառուցվածքներ, որոնք գտնվում են ինչպես ԿՆՀ-ում, այնպես էլ սիմպաթային նյարդային վերջավորությունների սահմաններում:

Գուանաբենզի հակագերճնշումային ակտիվությունը դրսևորված է գերճնշումային հիվանդության տարբեր կլինիկաախտաբանական ձևերի ժամանակ, ընդ որում, կլոնիդինից նրա էական տարբերությունն այն է, որ այս դեղին հատուկ չէ օրգանիզմումNa+-ի և ջրի կուտակում առաջացնելու հատկությունը: