Մրջնաթթվի ալդեհիդն է, որը ստացվում է մեթիլ սպիրտի օքսիդացումից։ Անգույն գազ է, ջրում լավ լուծվում է, ունի սուր հոտ և պոլիմերիզացիայի ենթարկվելու հակում։
Ֆորմալին, ֆորմալդեհիդի 35-40% ֊անոց ջրային լուծույթ է։ Ունի բավականին լավ արտահայտված բակտերիցիդ, սպորոցիդ և ֆունգիցիդ (հակասնկային) հատկություն։ Ախտահանում կատարելիս ֆորմալինը օգտագործվում է գոլորշային ու գազային վիճակում, ինչպես նաև՝ ջրային լուծույթների ձևով։ Լայնորեն օգտագործվում է խցիկային ախտահանման ժամանակ։ Օգտագործվում են 2-4%-ոց լուծույթները։ Սինթետիկ հյուսվածքների ախտահանման համար օգտագործվում են նրա 20, իսկ ճշգրիտ սարքերի ախտահանման համար՝ 7,5-12,5% –անոց լուծույթները։