Այս նյութերը անիոնափոխանակային խեժեր են, աղիներիլեղաթթուների հետ գոյացնում են միացություններ, որոնց կազմում եղած լեղաթթուները դուրս են բերվում օրգանիզմից: Այս ազդեցության արդյունքում աղիներից խոլեստերինի ներծծումը նվազում է, սրանից զատ, լյարդում եղած խոլեստերինը ծախսվում է լեդաթթուների նոր քանակների գոյացման վրա:Այս քանակների նվազման արդյունքում տեղի է ունենում միկրոսոմալ հիդրօքսիլազների ակտիվացում, որոնք մասնակցում են խոլեստերինից լեղաթթուների սինթեզին:

 Ազդեցության նման մեխանիզմ ունեցող դեղերի հիմնական ազդեցությունր ԽՍՑԽԼՊ-ի պարունակությունը նվաղեցնելն է, որին նպաստում է ՑԽԼՊ-ի ընկալիչային էնդոցիտոզի համակշռային բարձրացումը՝ ուղղված լեդաթթուների սինթեզի համար անհրաժեշտ խոլեստերինի ձերբազատմանը:

Հետևաբար, աղու մեջ լեղաթթուների ներծծումը նվազեցնող դեղերր ՑԽԼՊ-ի մակարդակն իջեցնում են ընկալիչներով միջնորդավորվածությամբ քայքայումն ուժեղացնելով, այդ պատճառով դրանք կարող են արդյունավետ լինել միայն դիսլիպիդարյունության այն տեսակների ժամանակ, երբՑԽԼՊ-ի մակարդակր բարձր Է (II a տեսակ' ըստ Ֆրեդրիքսոնի դասակարգման),ընդ որում դրանք անարդյունավետ են ՑԽԱՊ-ի ընկալչային անբավարարության ժամանակ (ընկալիչների ժառանգական դեֆեկտ), իսկ եռգլիցերիդարյունությամբ (ՇՑԽԼՊ-ի բարձր մակարդակ) հիվանդների շրջանում կարող են բարձրացնել ՇՑԽԼՊ-ի մակարդակը:

Ֆլուվաստատինի և մյուս ստատիններիթերխոլեստերինարյունային ազդեցությունը ավելի ցայտուն է պլազմայում ընդհանուր ԽՍ-ի և ՑԽԼՊ-ի ելքային բարձր մակարդակով հիվանդների շրջանում: Մյուս ստատինների նման, ֆլուվաստատինը նվազեցնում է արյան պլազմայում ընդհանուր ԽՍ-ի, ՑԽԼՊ-ի և եռգլիցերիդների մակարդակը, բարձրացնում' ԲԽԼՊ-ի պա¬րունակությունը:
ՑԽԼՊ-ի մակարդակի վրա ֆլուվաստատինի ազդեցությունը կախված է դեղաչափից, օրական 5 մգ դեղաչափով արյան պլազմայում  ՑԽԼՊ-ի մակարդակը նվազում է 15%-ով, իսկ 40 մգ-ով' 24 %-ով: