Ֆիբրոաթթվի ածանցյալները' ֆիբրատները, նվազեցնում են արյան պլազմայում ՇՑԽԼՊ-ի և ԵԳ- ի մակարդակը, նպաստում լյարդից լեղու հետ խոլեստերինի դուրսբերմանը և դրա' հակաաթերոգեն ԲԽԼՊ-ի ներառմանը: Ֆիբրատների հակաաթերոգեն ազդեցության մեխանիզմներում հատուկ դեր ունի լիպոպրոտեինլիպազի ակտիվությունը խթանելու դրանց ունակությունը:

Ֆիբրատների խմբից գործնական բժշկության մեջ ներդրված առաջին  դեղը կլոֆիբրատն էր (clofibrate), որը երկար ժամանակ կիրառվել է տարբեր դիսլիպիդարյունությունների ժամանակ, սակայն շատ, այդ թվում ծանր ու վտանգավոր կողմնակի ազդեցություններ հրահրելու պատճառով դրա կիրառումը շատ երկրներում արգելված է:

Ստեղծվել են կլոֆիբրատի համակերպերը, մասնավորապես  բեզաֆիբրատը (bezefibrate), Ֆենոֆիբրատը (fenofibrate) և այլն, որոնք  հակադիսլիպիդարյունային ազդեցության ուժով գերազանցում են  կլոֆիբրատը ու ցայտունորեն նվազեցնում ՇՑԽԼՊ-ի և ՑԽԼՊ- ի մակարդակը: