Դօքսազոզինը հետսինապսային α1-ադրենընկալիչների ընտրողաբար ազդող պաշարիչ է: Ենթադրվում է, որ դրա հակագերճնշումային ազդեցությունը մասամբ պայմանավորված էα1-ադրենընկալիչների պաշարմամբ ոչ միայն երիկամների, մաշկի անոթներում (հատկապես սիմպաթաադրենալային համակարգի խթանման ժամանակ), այլ նաև ԿՆՀ ում:
Դօքսազոզինը նախա- և հետծանրաբեռնվածության նվազեցման արդյունքում իջեցնում է սրտամկանի թթվածնային պահանջարկը, ընդ որում, նրանով Զճ-ն իջեցումը չի ուղեկցվում ռեֆլեքսային հաճախասրտությամբ: Արյան լիպիդային պրոֆիլի վրա, մյուս α1-ադրենապաշարիչների նման, կլինիկական տեսանկյունից թողնում է դրական ազդեցություն [ընդհանուր խոլեստերինի, ՑԽԼՊ-ի, եռգլիցերիդների և ԼՊ-ի (α) մակարդակի իջեցում, ԲԽԼՊ-ի մակարդակի բարձրացում]: Բացի դրանից, դօքսազոզինր բարձրացնում է ինսուլինի հանդեպ հիվանդների օրգանիզմի զգայնությունը: Կիրառման հիմնական ցուցումներն են զարկերակային գերճնշումր և շագանակագեղձի բարորակ գերաճը (տե ս վերը):
Հիմնական կողմնակի ազդեցություններից են պոստուրալ (ուղղակեցվածքային) թերճնշումը (մեծ դեղաչափերով տևական կիրառման ժամանակ), հաճախասրտությունը, գլխապտույտը, քնկոտությունը, բերանի չորությունը: Որոշ դեպքերում, հատկապես' միզամուղների հետ դօքսազոզինի համակցման ժամանակ կամ նատրիումի ներմուծումը օրգանիզմ սահմանափակելիս, դօքսազոզինը կարող է հրահրել «առաջին դեղաչափի» ֆենոմենի զարգացում (Զճ-ն իջեցում' գլխապտույտով և գիտակցության կորստով), սակայն դօքսազոզինի այս հատկությունը պրազոգինի համեմատությամբ թույլ է արտահայտված: