Դիպիրիդամոլը սրտամկանի արյան մատակարարումը խթանելու ունակությամբ օժտված դեղախմբի դասական ներկայացուցիչն է։ Լինելով ադենոզինի     ինակտիվացման պրոցեսներն ապահովոց  ֆերմենտ՝ադենոզինդեզամինազի արգելակիչ, դիպիրիդամոլը նպաստում է սրտամկանում ադենոզինի և ադենինային նուկլեոտիդների կուտակմանը։

Բացի դրանից, դիպիրիդամոլը խոչընդոտում է սրտամկանից էրիթրոցիտներով և արյան մյուս բջիջներով ադենոզինի զավթումը։Սրտամկանում ադենոզինի կուտակմամբ ապահովվում է պսակային անոթների վրա դիպիրիդամոլի հիմնական ազդեցությունը՝ արյան հոսքին պսակային անոթների դիմադրության նվազեցումը և պսակային արյան հոսքի ծավալային արագության մեծացումը:

Հայտնի է, որ ադենհզինը պսակային արյան շրջանառության ինքնակարգավորման պրոցեսների մեջ ներգրավված առավել կարևոր ընդերածին պսակային անոթալայնիչն է։ Սրտամկանի իշեմիային ի
պատասխան ձերբազատվող ադենոզինը նպաստում է մանր դիմադրունակ (ռեզիստիվ)    պսակային    զարկերակների լայնացմանը (որպես կանոն՝առավելագույն)։

Միևնույն ժամանակ, դիպիրիդամոլանման պսակային անոթալայնիչների ազդեցությունն այս պայմաններում կարող է դրսևորվել ոչ թե սրտամկանի իշեմիայի նշանների վերացմամբ, այլ իշեմիայի խորացմամբ։

Դիպիրիդամոլի նման ազդեցության պատճառը պայմանավորված է սրտամկանում արյան անբարենպաստ վերաբաշխմամբ կամ «պսակային կողոպտման» համախտանիշի զարգացմամբ. նպաստելով ադենոզինի խտության բարձրացմանը՝ դիպիրիդամոլն  ունակ է սրտամկանի ինտակտ, իշեմիայի չենթարկված հատվածներում լայնացնելու պսակային անոթները, իսկ իշեմիայի ենթարկված հատվածներում, որտեղ ադենոզինն արդեն առաջացրել է պսակային անոթների առավելագույն լայնացում, և «լայնացման պահեստներն» արդեն սպառված են, արյունամատակարարման լավացում տեղի չի ունենում, և իշեմիկ գոտուց արյունը վերաբաշխվում է դեպի սրտամկանի ոչ իշեմիզացված հատվածները։

Նման «պսակային կողոպուտը» հատկապես հստակորեն դրսևորվում է սրտամկանի սուբէնդոկարդիալ հատվածներում։

Դիպիրիդամոլի նշված ազդեցությունը հայտնաբերվել է ՍԻՀ-ն ոչ բոլոր ձևերի ժամանակ, սակայն այն այնքան բնութագրական է, որ դիպիրիդամոլր նույնիսկ      առաջարկվել      է      կիրառելու    թաքնված      պսակային անբավարարության հայտնաբերման նպատակով (համեմատաբար մեծ դեղաչափերի՝ 0.5-0.75 մգ/կգ ներերակային ներմուծումն ուղեկցվում է ԷՍԳ-ն վրա S-T սեգմենտի իջեցումով)։

Սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ դիպիրիդամոլի ազդեցության վերաբերյալ կլինիկական հետազատությունների արդյունքները բավականին հակասական են։ Այնուամենայնիվ, հետազոտողների մեծամասնությունը այն կարծիքին է, որ դիպիրիդամոլը նպատակահարմար է կիրառել ոչ ծանր աստիճանի լարվածության կրծքային հեղձուկի նոպաների կանխարգելման նպատակով։

Նման հանձնարարականը, ամենայն հավանականությամբ, բավականին հիմնավորված է, առավել ևս, եթե հաշվի առնվի դիպիրիդամոլի ազդեցության շատ կարևոր մի առանձնահատկությունը` պրոստացիկլինի սինթեզր խթանելու և թրոմբօքսան A-2-ի սինթեզն ընկճելու միջվով` թրոմբոցիտների ագրեգացիան ընկճելու և ներանոթային թրոմբագոյացումը կանխարգելելու ունակությունը։

Keywords

Dipyridamol

Dipiridamol