Ֆենոբարբիտալ
Բարբիտուրատները պատկանում են քնաբեր դեղամիջոցների շարքին և դոզա-կախյալ եղանակով կարող են առաջացնել հակացնցումային էֆեկտ և առավել կիրառելի են որպես հակաէպիլեպսային դեղեր:

Ազդեցության մեխանիզմը: Ֆենոբարբիտալը ազդում է ԳԱԿԹ ընկալիչների վրա և այդ ճանապարհով խթանում է հետսինապսային ԳԱԿԹերգիկ արգելակումը: Նրա ազդեցության տակ մեծանում է քլորային անցուղիների բացման տևողությունը և ոչ թե հաճախականությունը: Բուժիչ դեղաչափերով ավելի թույլ է ազդում դանդաղ կալցիումական անցուղիների վրա ի տարբերություն մյուս բարբիտուրատների, որով էլ բացատրվում է քնաբեր ազդեցության գրեթե բացակա   յությունը (չեն ընկճվում ակտիվացնող նյարդամիջնորդանյութերի ձերբազատումը):

Ֆարմակոկինետիկան: Ներքին ընդունման ժամանակ ֆենոբարբիտալը ներծծվում է ամբողջությամբ, սակայն դանդաղ: 40-60%-ով կապվում է արյան սպիտակուցների հետ: Լավ է կապվում նաև հյուսվածքների, այդ թվում նաև՝ գլխուղեղի սպիտակուցների հետ: Մոտ 1/4-ը անփոփոխ դուրս է գալիս մեզի միջոցով /արտազատումը կախված է մեզի թթվայնությունից/, իսկ մնացած մասը նյութափոխանակության է ենթարկվում լյարդի միկրոսոմալ ֆերմենտների ազդեցությանտակ: Կրկնվող ներմուծումների ժամանակ ֆենոբարբիտալը նպաստում է միկրոսոմալ ֆերմենտների ինդուկցիային:

Կողմնակի ազդեցությունները: Հաճախակի հանդիպող կողմանկի ազդեցություններից է քնկոտությունը: Բուժման սկզբնական շրջանում այն զարգանում է գրեթե բոլոր հիվանդների մոտ, սակայն ժամանակի ընթացքում նրա հանդեպ զարգանում է ընտելացում: Գերդեղաչափման դեում հնարավոր է նիստագմ և ատաքսիա:  Երեխաների մոտ ֆենոբարբիտալը կարող է առաջացնել գրգռվածություն և գերակտիվություն, իսկ մեծահասակների մոտ՝ անհանգստություն և գիտակցության մթագնում: Կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ և ցանավորում: Հնարավոր է հիպոպրոթրոմբինեմիա /զուգորդում են վիտամին Կ-ի հետ/, մեգալոբլաստային անեմիա /ֆոլաթթու/ և օստեոմալյացիա /վիտամին Դ/: 

Կիրառումը: Կիրառում են գեներալիզացված տոնիկո-կլոնիկ և պարցիալ – ֆոկալ (առանց ցնցումների, սակայան գիտակցության կարճատև մթագնումով)  ցնցումների ժամանակ: