Անոթալայնիչների հակագերճնշումային ազդեցությունը պայմանավոր¬ված է ծայրամասային անոթների լարվածության թուլացմամթ, ընդ որում, դրանց մեծամասնությունը (հիդրալազին, դիազօքսիդ, մինօքսիդիլ և այլն) առավելապես զարկերակիկային (արտերիոլյար) անոթալայնիչներ են, իսկ նատրիումի նիտրոպրուսիդն ու պրազոզիըն առաջացնում են միաժամանակ և' երակալայնիչ, ե' զարկերակիկալայնիչ ազդեցություն:

Երակների վրա որոշ դնղերի ազդեցությունն այնքան արտահայտված է, որ թուլացնելով երակային լարվածությունը և առաջացնելով ծայրամասային անոթային հունի տարողության մեծացում՝ դրանք նվազեցնում են երակային ներհոսքը դեպի սիրտ, իջեցնում սրտի նախածանրաբեռնվածությունն ու թոքերի արյունալցումը, իսկ զարկերակների լարվածությունը թուլացնելով' փոքրացնում են սրտային արտամղման նկատմամբ ներաորտային դիմադրողականությունը (սրտային արտամղման միջնորդավորված մեծացում):

Անոթալայնիչների այս ազդեցություններն այժմ կիրառվում են արյան շրջանառության անբավարարության, մասնավորապես, սուր սրտային անբավարարության ժամանակ: Սակայն ծայրամասային անոթալայնիչների հիմնական կիրառություններից մեկը' որպես հակագերճնշումային դեղեր նրանց նշանակումն է: