Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչների հակագերճնշումային ազդեցության հիմքում ընկած է AI-ից AII-ի առաջացման նվազումը: Սակայն այդ նյութերի ազդեցության մեխանիզմր ավելի բարդ է. դրանց հակագերճնշումային ազդեցությունը չի համահարաբերակցվում արյան մեջ անգիոտենզին-փոխակերպող ֆերմենւոի ակտիվության մակարդակի հետ:

Քանի որ անգիոտենզին-փոխակերպող ֆերմենտր միաժամանակ մասնակցում է բրադիկինինի ապաակտիվացմանը, ենթադրվում է, որ անգեոտենզին-փոխակերպող ֆերմենտի պաշարիչների ազդեցության տակ նվազում է նաև բրադիկինինի ապաակտիվացումը: Եթե հաշվի առնենք, որ կալիկրեինի մասնակցությամբ կինինոգենից կամ ամինոպեպտիդազի մասնակցությամբ կալիդինից առաջացող բրադիկինինն օժտված է անմիջական կամ միջնորդավորված (E2 պրոստագլանդինի սինթեզն ուժեղացնելու ուղիով) անոթալայնիչ ազդեցությամբ, ապա կարելի է եզրակացնել, որ անգիոտենզին-փոխակերպող ֆերմենտի պաշարիչների հակագերճնշումային ազդեցությունը պայմանավորված է և' AII -ի (ուժեղ անոթասեղմիչ է) առաջացման նվազեցումով, և' բրադիկինինի (անոթալայնիչ է) ապաակտիվացման կանխումով:

Հարկ է նկատի ունենալ, որ օրգանիզմում անգիոտենզին II -ի սինթեզը կարուլ է իրականանալ առանց անգիոտենզին-փոխակերպող ֆերմենտի մասնակցության: Մասնավորապես, անգիոտենզին I-ը մարդու սրտում, թոքերում և երիկամային զարկերակներում անգիոտենզին II -ի է վերածվում և կատեպսինի, էնդոթելսւյին բջջային պեպտիդիլդիպեպտիդագի, երիկամային կարբօքսիպեպտիդազի և այլ ֆերմենտների ազդեցությամբ, որոնց շարքում հատուկ տեղ ունի պարարտ, էնդոթելային և մեզենքիմային բջիջներում սինթեզվող մարդու խիմազը (chimase) :

Մարդու խիմազը պատասխանատու է հյուսվածքային անգիոտենցին II -ի սինթեզի համար, որը, ի տարբերություն շրջանառող անգիոտենզին II-ի գլխավորապես ներգրավված է անոթների և սրտամկանի վերաձևափոխման (ռեմոդելավորման) պրոցեսների մեջ (գերաճ, հիպերպլազիա, ֆիբրոզ և այն). և բացառված չէ, որ խիմազի արգելակիչները կարող են դառնալ սրտամկանի գերաճի և անգամ կարդիոմիոֆիբրոզի ռեգրեսիան խթանող նոր դեղադաս ( Arakawa, 1996):

Անգիոտենզինփոխակերպող ֆերմենտի պաշարիչները չեն փոփսխում խիմազի ակտիվությունը, ուստի ունակ չեն լիովին պաշարելու անգիոտենզինII -ի սինթեզը, այդ պատճառով դրանց դեղաչափակախյալ հակագերճնշումային ազդեցության կորը հարթ է, մինչդեռ անգիոտենզին ներհակորդները, այսինքն' դրա ընկալիչները պաշարողներն ունակ են ամբողջությամբ վերացնելու անգիոտենցինII -ի ազդեցությունները' անկախ այն բանից, թե որ ֆերմենտի մասնակցությամբ է այն սինթեզվել:

Արյան մեջ անգիոտենցին II -ի խտության նվազեցմանը հանգեցնող անգիոտենզինփոխակերպող ֆերմենտի պաշարումը ինքնրստինքյւսն
հետադարձ կապի մեխանիզմով հանգեցնում է երիկամներից ռենինի ձերբազատման խթանմանը և արյան պլազմայում դրա ակտիվության բարձ¬րացմանը:
Անգիոտենզին II-ի մակարդակի նվազեցմանը զուգահեռ անգիոտենզին-փոխակերպող ֆերմենտի պաշարիչների ազդեցության ժամանակ տեղի է ունենում ալդոստերոնի արտադրության նվազեցում, հետևաբար Զճ-ն իջեցման ժամանակ տեղի է ունենում նատրիուրեզի աճ և օրգանիզմում նատրիումի կուտակման կանխում:
Միևնույն ժամանակ, այս դեղերի երկարատև կիրառման դեպքում, բուժման սկզբից մոտավորապես 2-3 շաբաթ անց տեղի է ունենում AII-ի և ալդոստերոնի ելքային մակարդակների աստիճանական վերականգնում, նույնիսկ' արյան պլազմայում դրանց մակարդակի աճ («ազդեցության անհետացում») (B. Pitt, 1995): Այս ֆենոմենը բացատրվում է նրանով, որ հիմնական ուղիով AII-ի սինթեզի արգելակման պայմաններում, որում էական դեր ունի ԱՓՖ-ը, հետադարձ կապի մեխանիզմի շնորհիվ համակշռորեն ակտիվանում են AII-ի սինթեզի այլ ուղիներ, այդ թվում' հյուսվածքային մակարդակի վրա, երբ AI-ր AII-ի վերածվելու մեխանիզմներում հիմնական դերը կատարում է ոչ թե ԱՓՖ-ը, այլ բիմազը (պրոտեինազ), G-կատեպսինը, տոնինը, էնդոթելային բջիջների պեպտիդիլդիպեպտիդազը և երիկամային կարբօքսիպեպտիդազը: Այս ֆերմենտները տեղային (հյուսվածքային) մակարդակով մասնակցում են հյուսվածքային AII-ի մոտ 90%-ի սինթեզին, և միայն դրա 10%-ն է սինթեզվում ԱՓՖ-ի մասնակցությամբ: Հետևաբար, AII-ի ազդեցության առավելագույն նվազեցում ԱՓՖ-ի պաշարիչները ունակ չեն առաջացնելու, սակայն դա հնարավոր է իրականացնել AII-ի ընկալիչների պաշարման ուղիով:

Անգիոտենզինփոխակերպող ֆերմենտի պաշարիչների  հակագերճնշումային ազդեցության մեխանիզմներում' ի թիվս արյան մեջ դրանցով հրահրվող' անգիոտենզին II-ի և ալդոստերոնի մակարդակի նվազեցման, ոչ պակաս կարևոր են նաև այլ ազդեցությունները.
1.    Անոթալայնիչ պեպտիդի' բրադիկինինի քայքայման նվազեցում (բրադիկինինի ապաակտիվացումն իրականանում է ԱՓՖ-ի մասնակցությամբ): Բրադիկինինը անոթների էնդոթելում խթանում է ազոտի օթսիդի (NO) և պրոստացիկլինի ձերբազատումը' առաջացնելով անոթների հարթ մկանունքի թուլացում,
2.    Հյուսվածքային անգիոտենզին II-ի սինթեզի մասնակի ընկճում, ինչը նպաստում է սրտի և անոթների գերաճի ռեգրեսիային,
3.    երիկամների կծիկներում էֆերենտ զարկերակիկների սպեցիֆիկ լայնացում, որի կապակցությամբ կուտակվող կինինների ազդեցության տակ խթանվում է նատրիուրեզը,
4.    Անոթների հյուսվածքներում E տիպի պրոստագլանդինների և I2պրոստացիկլինի սինթեզի խթանում,
5.    Ուժեղ անոթասեղմիչ ազդեցությամբ օժտված էնդոթելին-1-ի սինթեզի նվազեցում:

Այս    բոլոր    մեխանիզմներով    ապահովվում են
անգիոտենզին-փոխակերպող ֆերմենտի պաշարիչների հեմոդինամիկ ազդեցությունները :
ԱՓՖ-ի պաշարիչների հակագերճնշումային, հակաիշեմիկ և սրտապաշտպան (կարդիոպրոտեկտիվ) հատկությունները հաստատվել են երկարատև բազմակենտրոնային պլացեբո-վերահսկվող հետազոտությունների արդյունքներով (TOMHS, 1993 և այլն):
ԱՓՖ-ի պաշարիչները սովորաբար լավ են տարվում հիվանդների կողմից, ընդ որում, երկարատև բուժմանր սպիտակամորթ տղամարդիկ, ի տարբերություն սպիտակամորթ կանանց, չինացիների և նեգրոիդռասսայի ներկայացուցիչների, ավելի լավ են արձագանքում այս դեղերի ներմուծմանը:

Ի տարբերություն հակագերճնշումային դեղերից շատերի' անգիոտենզին-փոխակերպող ֆերմենտի պաշարիչները չեն վատացնում արյան լիպիդային պրոֆիլի ցուցանիշները, անգամ բարձրացնում են շիճուկում ԲԽԼՊ-ների պարունակությունը: Այս դեղերը երիկամների խանգարված ֆունկցիայով հիվանդների շրջանում չեն փոփոխում արյան մեջ կալիումի խտությունը, սակայն նպաստում են գերկալիումարյունության զարգացմանը, եթե նշանակվում են ծանր երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդներին կամ եթե համակցվում են կալիումի պատրաստուկ¬ների կամ կալիումպահպանող միզամուղների հետ:

Երիկամների վրա անգիոտենզինփոխակերպող ֆերմենտի պաշարիչների ազդեցությունը դրսևորվում է երիկամախտի (նեֆրոպաթիայի) ժամանակ սպիտամիզության նվազեցմամբ և երիկամային արյունահոսքի նվազեցման ժամանակ կծիկային ֆիլտրման արագության փոքրացման առաջընթացի կանխարգելմամբ, ինչի շնորհիվ դրանք կարող են նշանակվել երիկամային զարկերակի միակողմանի ստենոզի և շաքարախտային երիկամախտի ժամանակ:
ԱՓՖ-ի պաշարիչները հակացուցված են երիկամների և ստորին վերջույթների զարկերակների արտահայտված    օբլիտերացնող
աթերոսկլերոզի, պսակային զարկերակների և քներակների տարածուն սկլերոզի, երիկամային անբավարարության, քրոնիկական ակտիվ հեպատիտի և լյարդի ցիռոզի, ինչպես նաև գերկալիումարյունության և հղիության ժամանակ:

Անգիոտենզինփոխակերպող ֆերմենտի (կինինազ II) հայտնաբերման և որոշ օձերի (bothrops jararaca) թույնի մեջ այդ ֆերմենտի արգելակիչների հայտնաբերման ժամանակից ի վեր ստեղծվել են բազմաթիվ միացություններ, որոնք օժտված են ԱՓՖ-ի ակտիվությունն արգելակելու ունակությամբ: Այդ միացություններից են տեպրոտիդը (Teprotide), կապտոպրիլը (Captopril), Էնալապրիլը (Enalapril maleat), պերինդոպրիլը (Perindopril), ռամիպրիլը (Ramipril), ֆոզինոպրիլը (Fosinopril), լիզինոպրիլը (Lisinopril), մոեքսիպրիլր (Mocxipril) և այլն, որոնք լայնորեն կիրառվեցին բժշկության մեջ: