ԱՄԻՈԴԱՐՈՆ
                                                                                                          (AMIODARON)
Ամիոդարոնի հակահեղձուկային ազդեցությունը, որն ուղեկցվում է արտահայտված ռիթմակարգավորիչ (հակաառիթմիկ) ներգործությամբ, պայմանավորված է մի քանի մեխանիզմներով։

Նախ՝ ամիոդարոնը ցուցաբերում է հակաադրենէրգիկ ակտիվություն (α- և β–ադրենընկալիչների մասնակի, ոչ լրիվ պաշարում)։ Ամիոդարոնի հենց այդ հատկությամբ է բացատրվում սրտամկանի վրա նրա պաշտպանողական (կարդիոպրոտեկտիվ) ազդեցությունը սիմպաթային գերխթանման դեպքում և ԸԾԱԴ-ը, զարկերակային ճնշումը և սրտամկանի թթվածնային պահանջարկը նվազեցնելու նրա ունակությունը:

Երկրորդ՝ ամիոդարոնը թուլացնում է պսակային անոթների դիմադրությունը և խթանում պսակային արյան հոսքը։

Ամիոդարոնի հիմնական ազդեցությունների(սրտամկանի թթվածնային պահանջարկի նվազեցում և միաժամանակ պսակային արյան հոսքի խթանում) նման համակցումը նրան դնում է յուրահատուկ հակահեղձուկային միջոցների շարքը՝ շահավետ կերպով առանձնացնելով այն β-ադրենապաշարիչների      մեծ      մասից       (սրտամկանի      թթվածնային պահանջարկը իջեցնում են, սակայն պսակային դիմադրությունը չեն փոքրացնում) և դիպիրիդամոլի տիպի շատ պսակալայնիչներից (պսակային արյան հոսքը մեծացնում են, բայց կարող են առաջացնել «պսակային կողոպուտ»)։

 Իսկ ամիոդարոնից առաջացած՝ սրտի կծկումների հաճախականության նվազեցումը (բացասական խրոնոտրոպ ազդեցություն) կախված չէ վեգետատիվ նյարդային համակարգի վրա ունեցած ազդեցությունից, այն սինուսային հանգույցի վրա անմիջական ազդեցության
հետևանք է։ Դրա հետ մեկտեղ սրտամկանում նյութափոխանակային ակտիվության իջեցումը (պիրուվատի քանակի նվազեցման հետևանքով լակտատ/պիրուվատ հարաբերակցության մեծացում, կրեատինֆոսֆատի և գլիկոգենի քանակի մեծացում) չի ուղեկցվում սրտամկանի կծկողական ֆունկցիայի ընկճմամբ։

Ամիոդարոնի հակաառիթմիկ ազդեցությունը պայմանավորված է սրտամկանի վրա ադրեներգիկ ներգործությունը թուլացնելու նրա ունակությամբ, ինչպես նաև հակաթիրեոիդային ազդեցությամբ (կառուցվածքապես նման լինելով թիրեոիդայրն հորմոններին՝ կոմպետիտիվ կերպով ընկճում է տրիյոդթիրոնինի վերածումը թիրօքսինի) և դրսևորվում է գործողության պոտենցիալի տևողության մեծացմամբ։

Ամիոդարոնի հակաառիթմիկ (ռիթմակարգավորիչ) ազդեցությունը շահավետորեն տարբերվում է այլ ռիթմակարգավորիչների ազդեցությունից նրանով, որ այն չի ուղեկցվում սրտաճնշիչ (բացասական ինոտրոպ) ազդեցությամբ և սրտի հաղորդականության զգալի ընկճմամբ, որի շնորհիվ էլ ամիոդարոնը հակացուցված չէ սրտային անբավարարության  ժամանակ։

Ամիոդարոնից, հավանականորեն, առաջացող ԷՍԳ-ն բնորոշ փոփոխություններից են T ատամիկի ամպլիտուդի փոքրացումը և նրա լայնացումը, Ս ալիքի գոյացում, Տ- T սեգմենտի երկարացումը։ Եթե նշված փոփոխությունները չեն ուղեկցվում QT ինտերվալի երկարացմամբ, ապա դիտվում են որպես ամիոդարոնի բուժիչ ազդեցության դրսևորումներ։

Ֆարմակոկինետիկա։ Ներքին ընդունման դեպքում ներծծումը լրիվ չէ (ներմուծված դեղաչափի 50%-ը) և դանդաղ է։ Ամիոդարոնի ազդեցությունը սիրտ-անոթային համակարգի վրա կախված չէ արյան մեջ նրա խտությունից, բայց կախված է հյուսվածքներում նրա ֆիքսվելուց (հայտնաբերվել է օրինաչափություն, որքան արյան պլազմայում ցածր է ամիոդարոնի խտությունը, այնքան այն բարձր է հյուսվածքներում)։
Կուտակվելով հյուսվածքներում՝ ամիոդարոնը, այնուամենայնիվ, դանդաղորեն արտազատվում է արյան մեջ, կիսադուրսբերման պարբերությունը (T1/2) կազմում է մի քանի օր (միջինում՝ մինչև 1 ամիս), օրգանիզմից դուրս է բերվում հիմնականում աղիներով և շատ աննշան քանակությամբ՝ երիկամներով։

Ամիոդարոնի ազդեցությունը ամբողջ ծավալով դրսևորվում է բուժման սկզբից 3-4 օր անց, սակայն ներերակային ներմուծման դեպքում արդեն իսկ ներմուծման վերջին րոպեներին դրսևորվում են նրա ռիթմակարգավորիչ և α-ադրենապաշարիչային     ազդեցությունները     (հնարավոր     է՝      կտրուկ թերճնշում, ներարկել դանդաղ՝ 2-3 րոպեի ընթացքում)։

Ռիթմակարգավորիչ ազդեցությունը ներերակային ներմուծումից հետո շարունակվում է 4 ժամից ոչ ավելի, սակայն այս ազդեցությունը ամիոդարոնով օրգանիզմի հագեցումից հետո (պահպանողական դեղաչափը՝ կախված առիթմիայի տեսակից՝ 100-ից մինչև 800 մգ/օրը) պահպանվում է նույնիսկ կիրառման դադարից հետո ևս 10-15 օրվա ընթացքում։

Կիրառման ցուցումները և կողմնակի ազդեցությունները։ Լարվածության կրծքային հեղձուկ, ինչպես նաև առիթմիաների տարբեր տեսակներ (հատկաապես վերփորոքայրն հաճախասրտություն,Վոլֆ-Պարկինսոն-Ուայթի համախտանիշ, շողացող առիթմիայի պարոքսիզմները, փորոքային
հաճախասրտության պարոքսիզմները, փորոքային էքստրասիստոլաներ՝ սրտի իշեմիկ հիվանդության և միոկարղիտների ժամանակ)։

Սակայն ամիոդարոնը չի կարելի նշանակել արտահայտված հազվասրտության (սրտի կծկումների հաճախականությունը՝ 50 զարկ/րոպեից ցածր) վերփորոքային և նախասիրտ-փորոքային    պաշարման,թերվահանագեղձության (հիպոթիրեոիդիզմի) ժամանակ։ Թերճնշման դեպքում ամիոդարոնի ներերակային ներմուծումը հակացուցված է։

Կրծքային հեղձուկի դեպքում նշանակվում է ներքին ընդունմամբ (օրը 2-3 անգամ՝ 0.2 գ, 1-2 շաբաթ անց դեղաչափը փոքրացնել մինչև օրը 1-2 անգամ 0.2 գ-ը) երկարատև ժամանակով, սակայն կուտակման վտանգի պատճառով առաջարկվում է դեղի ընդունումը յուրաքանչյուր 5 օրը մեկ անգամ երկու օրով ընդմիջել։

Ռիթմաշեղման նոպաների հանման նպատակով ամիոդարոնը ներմուծվում է ներերակային դանդաղ՝ 5 մգ/կգ հաշվարկով (250 մլ գլյուկոզի 5%-անոց լուծույթի հետ համատեղ)։Ամիոդարոնի հիմնական կողմնակի ազդեցություններն են սրտխառնոցը,ալերգիկ ռեակցիաներր, արտահայտված հազվասրտությունը (րոպեում 50 զարկից     պակաս    սրտի    կծկումների    հաճախությունը     նշանակման ժամանակավոր դադարեցման ցուցանիշ է), նախասիրտ-փորոքային հաղորդականության խանգարումները, աչքի եղջերաթաղանթի էպիթելում դեղնագույն օրգանական նյութերի կուտակումները, վահանաձև գեղձի ֆունկցիայի    խանգարումները    (թերվահանագեղձություն    և
գերվահանագեղձություն)։

 Ներերակային արագ ներարկման դեպքում հնարավոր է զարկերակային ճնշման մակարդակի կտրուկ անկում և կոլապսի զարգացում, հատկապես ծեր հիվանդների շրջանում։

Փոխազդեցությունը այլ դեղերի հետ։ Ամիոդարոնը ունակ է գրեթե կրկնակիորեն բարձրացնելու արյան պլազմայում դիգօքսինի խտությունը (դիգօքսինի դուրսբերման դանդաղում) և նպաստել նրա թունային ազդեցությունների դրսևորմանը (սինոատրիալ և նախասիրտ-փորոքային հաղորդականության ընկճում)։ Սակայն, դրանով հանդերձ, այս դեպքում դիգօքսինը փորոքային և նախասրտային էքստրասիստոլաներ չի առաջացնում, քանի որ այս ազդեցություններին ընդդիմանում է ամիոդարոնի ռիթմակարգավորիչ ազդեցությունը։

Ամիոդարոնը ունակ է բարձրացնելու արյան պլազմայում ոչ միայն դիգօքսինի, այլև որոշ այլ դեղերի խտությունը (նովոկաինամիդ, քինիդին, դիզոպիրամիդ). վերջինների դեղաչափերը ամիոդարոնի հետ համակցելիս անհրաժեշտ է նվազեցնել։

Ոչ ռացիոնալ համակցություններից են ամիոդարոնի և β-ադրենապաշարիչները,֊ ինչպես նաև սինուսային հանգույցն ու նախասիրտ-փորոքային հաղորդականությունը ընկճող՝ կալցիումի որոշ ներհակորդների (վերապամիլ դիլթիազեմ) համակցումը, հատկապես, եթե նրանք նշանակվում են սինուսային հազվասրտությամբ կամ նախասիրտ-փորոքային մասնակի պաշարմամբ հիվանդներին, ինչպես նաև սինուսային հանգույցի թուլության համախտանիշի ժամանակ։


keywords

Amiodaron