Մարքեթինգային թրեյնինգային ծրագիր' նախատեսված մարքեթինգի ոլորտում աշխատող մասնագետների և մենեջերների համար

հոկտեմբեր 2013  -  փետրվար 2014



Հարգելի գործընկերներ՝


2013թ. սեպտեմբերին Սենսեյ Մարքեթինգի Ակադեմիան Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի հետ համատեղ հայտարարում է NIMA Marketing-A ծրագրի տասներկուերորդ հավաքը:

Նիդեռլանդների Մարքեթինգի Ինստիտուտի (NIMA) (www.nima.nl) և Նիդեռլանդների Ուսումնական կենտրոնի (ETCN) (www.etcn.nl) հետ համագործակցության շրջանակներում Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան 2007 թ. դարձել է պաշտոնական և բացառիկ գործընկերը ETCN-ի (http://www.etcn.nl/partners_international.htm) և ստացել է իրավունք Հայաստանում իրականացնելու թրեյնինգային ծրագրեր' որակավորված NIMA-ի և Մարքեթինգի Եվրոպական Կոնֆեդերացիայի (www.emc.be) կողմից:

Այս թրեյնինգներն իրենցից ներկայացնում են ինտերակտիվ դասընթացներ, որտեղ բացի ուսումնական ծրագրերից հաշվի են առնվում մասնակիցների գիտելիքները և փորձը: Ծրագրի կարևոր հատկանիշներից մեկն այն է, որ թրեյնինգի մասնակիցները դասընթացների ավարտին տիրապետում են ոչ միայն տեսական գիտելիքների, այլ նաև մարքեթինգային գործունեության և ծրագրերի պլանավորման ու իրագործման գործնական հմտությունների: Թրեյնինգների ավարտից հետո մասնակիցներն իրենց հմտությունները կարող են կիրառել ամենօրյա աշխատանքի ընթացքում ժամանակակից մարքեթինգում բոլոր հայտնի մեթոդները բարձրացնելու համար կազմակերպության մրցունակությունը, ինչպես նաև մեծացնել կազմակերպության շահութաբերությունը և պահպանել նրա հանդեպ հաճախորդների լոյալությունը:

Սկսած 2007թ. 11 խմբերի շրջանակներում ավելի քան 100 մասնագետներ, ովքեր աշխատում են Հայաստանյան տարբեր առաջատար ընկերություններում, որոնց հիմնական մասը կազմում են դեղագործական ընկերությունների և բժշկական կենտրոնների ղեկավարները և աշխատողները, մասնակցել են NIMA Marketing-A դասընթացին: Այդ թվում' "SHENGAVIT" MEDICAL CENTER, Liqvor Pharmaceuticals, Meda Pharmaceuticals, Nycomed Austria GmbH, Sofarma, RUSAL ARMENAL, Sandoz, Pharmexpert, ARMENTEL, ARTSAKHBANK, ASHTARAK-KAT, Grand Tobacco, Inecobank, "WWF" armenian branch, Lumiere, VivaCell, ACBA-CREDIT AGRICOLE BANК, Finе, ANDAKO, Aversi Racional, Barsis, Nivea, Amikus, Rougе, ArmRusGasprom, Vilamo, Sarmush, Nougat London, Jermuk Group, Finca, Coca-Cola, BRITISH AMERICAN TOBACCO, BH CLEAN, American University of Armenia, Rivista Advertising Agency, DOM-DANIEL, HORIZON-95: NIMA Marketing-A դասընթացի շրջանավարտների մեծ մասը շնորհիվ ստացած նոր գիտելիքների և միջազգային ճանաչում ունեցող դիպլոմների՝ NIMA և EMC, ունեցել են պաշտոնի բարձրացում, ինչպես նաև բարձրացրել են իրենց մասնագիտական ​​կարգավիճակը մարքեթինգի բնագավառում:

NIMA Marketing-A-ի ծրագրերը համապատասխանում են EQF (European Qualification Framework), որոնք ձևավորված են Բոլոնյան և Կոպենհագենի գործընթացների կողմից, ինչպես նաև EMQF (European Marketing Qualification Framework), որը մշակվել է Մարքեթինգի Եվրոպական Կոնֆեդերացիայի հետ համատեղ: ETCN-ի ծրագրերը նախատեսված են աշխատող մասնագետների համար և օգտագործում են ETCN-ի մոտեցումը ուսման մեջ' կրթություն ' հիմնված կարողությունների  վրա: ETCN-ը 14 տարուց ավել անցկացնում է բարձրորակ թրեյնինգային ծրագրեր Ռուսաստանում, Հայաստանում, Ղազախստանում, Վրաստանում, Բելառուսում, Ադրբեջանում և Ուկրաինայում:

NIMA Marketing-A ծրագիրը հատուկ մշակված է այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են ստանալ բազային և խորացված գործնական և տեսական գիտելիքներ մարքեթինգի ոլորտում, ինչպես նաև որակավորվել որպես մարքեթինգի մասնագետ:

NIMA Marketing-A ծրագրի ընդունելության պահանջները

- Բարձրագույն կամ միջնակարգ կրթություն,
- Ռուսերենի իմացություն,
- Ցանկալի է նվազագույնը 6 ամսվա աշխատանքային փորձ:

Դիպլոմ

Քննությունների հաջող հանձնումից հետո մասնակիցներին տրվում է'

- Որակավորված մարքեթինգի մասնագետի ("NIMA Marketing-A") դիպլոմանգլերեն լեզվով Նիդեռլանդների Մարքեթինգի Ինստիտուտի կողմից (www.emc.be),

- EMQF աստիճանի դիպլոմ Մարքեթինգի Եվրոպական Կոնֆեդերացիայի կողմից,

- Վկայական Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից:





Ծրագրի արժեքը

Ծրագրի արժեքը կազմում է 690.000 ՀՀ դրամ: Վճարումը կարելի է իրականացնել վարկային համակարգի միջոցով, 3 փուլով: Մեկից ավել մասնակիցների դեպքում գործում են զեղչեր: Գումարի մեջ ներառված են մասնակիցների համար նախատեսված դասընթացի նյութերը, գրադարանից օգտվելը (այդ թվում' էլեկտրոնային), ինչպես նաև դասերի ընթացքում սուրճի ընդմիջումները:

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան կնքել է պայմանագիր Սենսեյ Մարքեթինգի Ակադեմիայի հետ, ըստ որի' Ակադեմիան պետք է զբաղվի տվյալ ծրագրի բոլոր ադմինիստրատիվ հարցերով: Մանրամասների համար կարող եք կապվել Անի Հունանյանի հետ (093 525 525):

 

Հարգանքներով,
Սենսեյ Մարքեթինգի Ակադեմիա
Հեռ.: 010 54 08 27
Բջջ.: 093 54 07 19
Վեբ կայք: www.sensei.am
Էլ. հասցե: [email protected]