Բժշկություն և մարքեթինգ։ Արդյո՞ք այս համադրությունը տեղին է: Հարցերին պատասխանում է Ռոման Տառասենկոն:

Ո՞րն է տարբերությունը բժշկական մարքեթինգի և ընդհանրապես մարքեթինգի միջև:
Բժշկական մարքեթինգը շատ առանձնահատկություններ ունի: Ամենակարևոր տարբերություն այն է, որ մարքեթինգում աշխատում ենք հաճախորդի հետ, իսկ բժշկական մարքեթինգում՝ հիվանդի հետ: Այս տարբերությունը սկզբունքային է ամենուր՝ մարքեթինգային շփման մեջ, հիվանդների համար նախատեսված համակարգերի մշակման մեջ և այլն: Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը. որ բժշկության մեջ չկա «վաճառք» հասկացությունը: Բժշկական մարքեթինգի խնդիրն է՝ օգնել հիվանդին ընտրել բուժման համար անհրաժեշտ և բավարար քանակությամբ ծառայություններ:

Ո՞վ է Ձեր թիրախային լսարանը:
Բժշկական հաստատությունների սեփականատերերը, ղեկավարները (և՛ մասնավոր, և՛ պետական),  գեղեցկության ոլորտի (գեղեցկության սրահներ, պլաստիկ վիրաբուժության կլինիկաներ) և վերականգնողական բժշկության բնագավառի (առողջարաններ, հանգստյան տներ, սպա հյուրանոցներ) ընկերությունների գլխավոր բժիշկները, բաժնի ղեկավարները:

Արդյո՞ք անհրաժեշտ են որոշակի հմտություններ՝ դաընթացին մասնակցելու համար:
Ոչ, միայն սեփական ընկերության մարքեթինգը որակյալ փոփոխելու ցանկություն է պետք:

Ի՞նչ հարցեր են քննարկվելու դասընթացի ժամանակ:
Ինչպես ճիշտ ընտրել հաստատության ռազմավարությունը: Ինչպես գտնել նոր պացիենտներ և չկորցնել նախորդներին: Ինչ անել, եթե հաճախորդը շահագրգռված է միայն գներով, և ամենակարևորը՝ ինչպես ճիշտ է «փաթեթավորել» ծառայությունները` հաճախորդին գրագետ մատուցելու համար: Այս մասին խոսելու ենք արժեքի առաջարկի ձևավորման բլոկում:

Կարո՞ղ են մասնակիցները համոզված լինել, որ դասընթացը կտա ցանկալի արդյունքները:
Միայն, եթե իրականացնեն լսածի առնվազն 10%-ը:

Ինչպե՞ս գնահատել արդյունքը:
Շահույթի աճով: Մարքեթինգը դա եկամուտներն են:

Ինչի՞ վրա է հիմնված Ձեր դասընթացը՝ անձնական փորձ, վիճակագրություն և այլն:
Անձնական փորձ. մենք  խորհրդատվություններ ենք  անցկացրել տասնյակ բժշկական կենտրոններում և գեղեցկության արտադրության ընկերություններում: Գնահատել ենք թույլ տրված սխալներն ու աճի բազմաթիվ կետեր: Այս ամենի հիման վրա է կառուցված ամբողջ դասընթացը:

Հայաստանում երբևէ անցկացրե՞լ եք դասընթաց:
Սա իմ առաջին այցն է Հայաստան: