Խորհուրդ է տրվում կատարել պլանային այցեր մանկական գինեկոլոգի մոտ
- Վաղ մանկական հասակում ( սեռական օրգանների բնածին արատները բացառելու համար)
- 13-15 տ կատարել պրոֆիլակտիկ զննումներ
- Առաջին դաշտանը սկսվելիս, որից հետո յուրաքանչյուր տարին մեկ անգամ
Ո՞ր գանգատների դեպքում դիմել մանկական գինեկոլոգին:
Եթե առկա է`
- արտաքին սեռական օրգանների կարմրություն, այտուց, ցավ, քոր, մրմուռ
- արտադրություն հեշտոցից( տհաճ հոտով, դեղնավուն, դեղնականաչավուն, արյունային, սպիտակ( լոռանման)
- Ձեռնաշարժություն (օնանիզմ)
- հաճախակի և ցավոտ միզարձակում
- սեռական փոքր շրթերի սերտաճում (կպում)
- հեշտոցում օտար մարմնի կասկած
- սեռական օրգանների վնասվածք
- ցավ որովայնի ստորին շրջանում
- ձվարանի կիստաներ և ուռուցքանման գոյացություններ
- երկրորդային սեռական հատկանիշների(թևատակերի, ցայլքի մազակալում, կրծքագեղձերի մեծացում ) առաջացում մինչև 7տ
- երկրորդային սեռական հատկանիշների բացակայություն 13 տ
- դաշտանի բացակայություն 15տ
- անկանոն դաշտան( դաշտանի ուշացում(45 օր և ավել) / 21 օրից կարճ տևող դաշտան)
- ցավոտ, առատ դաշտան
- կրծքագեղձերի փոփոխություն( կարմրություն, կրծքի հատվածում մաշկի ջերմության փոփոխություն, կոշտության առաջացում, պտուկից ցանկացած տիպի արտադրության դեպքում
Շատ կարևոր է երեխային ճիշտ նախապատրաստել ը գինեկոլոգի մոտ այցին, բացատրել որ ամեն ինչ արվում է իր առողջությունը պահպանելու համար և զննումը անցավ է :



