Խառնվածքը մարդու այն բնածին, ժառանգական հատկությունն է, որը արտացոլում է նրա վարքի դինամիկական , հետևաբար նրա որակները ավելի կայուն և մշտական են մարդու մյուս հոգեբանական առանձնահատկությունների համեմատ։ Խառնվածքը այն կենսաբանական հիմքն է, որի վրա կառուցվում է անձնավորությունը որպես սոցիալական էակ։ 

Հին Հունաստանի հռչակավոր բժիշկ   Հիպոկրատեսը (V դ.՝ մ.թ.ա.), փորձելով բացատրել մարդկանց միջև դինամիկ առանձնահատկությունների տարբերությունները, առաջարկեց այն տեսակետը, որ ամեն մարդու օրգանիզմում գոյություն ունի չորս տեսակի հյութերի քանակական հարաբերություն։ Դրանք են՝ արյունը, լորձունքը, լեղին և սև մաղձը։

Հենվելով այս տեսության վրա՝ Հիպոկրատեսից հետո մյուս հռչակավոր բժիշկ Կլավդիյ Գալենը (II դ. մ.թ.ա.) մշակեց խառնվածքների տիպոլոգիան, որոնք հիմա էլ անվանվում են հիպոկրատյան տիպեր։ Գալենը նկարագրել է խառնվածքի 9 տեսակ, որոնցից ընդունվել և մինչև մեր  օրերն են հասել չորսը, որոնք ի սկզբանե կապվել են հիշատակված «հյութերից» յուրաքանչյուրի հետ։  

Մարդու խառնվածքի մասին սովորաբար դատում են դրա մի քանի հիմնական որակներից ելնելով։

Զգայունություն (սենզիտիվություն) նշանակում է, որ արտաքին ամենափոքր ազդեցություն բավական է, որպեսզի մարդու մոտ առաջանա այս կամ այն ռեակցիան, հակազդումը և ապահովվի դրա համար անհրաժեշտ արագությունը։ 
Ակտիվությունը հատկանշվում է նրանով, թե ինչ ուժով ու եռանդով է ազդում, ներգործում մարդը արտաքին աշխարհի վրա իր համառությամբ, ուշադրության կենտրոնացվածությամբ, նպատակասլացությամբ։
Հուզական գրգռվածության մասին դատում են այն բանից ելնելով, թե հուզական ռեակցիայի (հակազդման) առաջացման համար ինչպիսի անհրաժեշտ ուժի ներգործություն է պետք։
Ռեակտիվությունը (հակազդելու, արձագանքելու հատկություն) արտահայտվում է նրանում, թե ինչ ուժով ու եռանդով է արձագանքում մարդը այս կամ այն ազդեցությանը։ 
Պլաստիկությունը (ներդաշնակություն) և դրան հակադիր ռիգիդականությունը (կարծրությունը, շարժման սահմանափակությունը) խառնվածքի յուրատիպ որակներ են, որոնք արտահայտվում են նրանում, թե ինչքանով է մարդը հեշտ ու արագ հարմարվում արտաքին ազդեցություններին։ 

Ըստ հոգեբանների մարդկանց մի մասը ապրում է արտաքին աշխարհով, և այդ մասի կյանքի ընթացքը գլխավորապես պայմանավորում են նրա հետաքրքրությունները, նրանք էքստրովերտացված, էքստրովերտ (դեպի դուրս) տիպի մարդիկ են։

Իսկ այն մարդկանց, որոնց ճակատագիրը որոշում են սեփական ներքին կյանքը, սեփական անձն ու ապրումները, անվանեց ինտրովերտացված, ինտրովերտ (դեպի ներս) տիպի մարդիկ։


Խառնվածքի տիպերը իրենց վառ արտահայտությունն են գտնում նյարդային համակարգի տիպերի ու բնավորության դրսևորումներում։  


ՍԱՆԳՎԻՆԻԿ- Բարձր ռեակտիվություն։ Աննշան առիթի դեպքում քրքջում է։ Գոյություն չունեցող փաստն անգամ կարող է ուժեղ ջղայնացնել։ Աշխույժ և մեծ եռանդով արձագանքում է այն ամենին, ինչը գրավում է ուշադրությունը։ Ըստ դեմքի արտահայտության՝ կարելի է կռահել, ինչպիսին է նրա տրամադրությունը, վերաբերմունքը առարկայի կամ մարդու նկատմամբ։ Արագ կենտրոնացնում է ուշադրությունը։ Ցածր զգայունություն (սենզիտիվություն)։

Զգայունության բարձր շեմ։ Շատ ցածր ձայներ և լուսային գրգիռներ չի նկատում։ Բարձր ակտիվություն։ Շատ աշխույժ, էներգիայով լի և աշխատունակ է։ Դասի ժամանակ հաճախ ձեռք է բարձրացնում, կարող է երկար աշխատել և չհոգնել, եռանդով սկսում է նոր գործը։ Ակտիվություն և ռեակտիվությունը հավասարակշռված են. նրան հեշտ է կարգի հրավիրել, կարգապահ դարձնել։ Նա լավ է տիրապետում իր զգացմունքներին և ինքնաբերական ռեակցիաներին։

Շարժումները արագընթաց են, խոսքի տեմպը բարձր, արագ ներգրավվում է նոր գործունեության մեջ։ Մտքի արագություն և հնարամտություն։ Բարձր պլաստիկություն։ Զգացմունքները, տրամադրությունը, հետաքրքրություններն ու ձգտումները շատ փոփոխական են։ Հեշտությամբ ընկերանում է նոր մարդկանց հետ և ընտելանում պահանջներին ու իրադրությանը։

Արագ է անցումը մի աշխատանքից մյուսին։   էքստրովերտիվ տիպ է։ Մեծ մասամբ արձագանքում է արտաքին տպավորություններին, քան թե անցյալի ու ապագայի մասին պատկերներին։

Ուժեղ, հավասարակշռված, շարժուն։

 


ԽՈԼԵՐԻԿ- Ինչպես և սանգվինիկը, առանձնացվում է սակավ զգայունությամբ, բարձր ռեակտիվությամբ և ակտիվությամբ։ Բարձր ռեակտիվությունը իշխում է ակտիվության վրա։ Այդ պատճառով էլ անսանձելի, անհամբերատար, անզուսպ և ջղային է։ Սակավ պլաստիկություն ունի, բայց ավելի ռեգիդություն, քան թե սանգիվինիկը։ Այստեղից՝ ձգտումների ու հետաքրքրությունների մեծ կայունություն, բարձր համառություն, ուշադրության փոխանցման դժվարություններ։

Արագ հոգեկան տեմպ։
Ուժեղ, անհավասարակշռված, իներտ (անտարբեր)։

 

ՖԼԵԳՄԱՏԻԿ-Ցածր զգայունություն։ Սակավ հուզվածություն։ Դժվար է զվարճացնելը, ջղայնացնելը կամ տխրեցնելը։ Երբ դասարանում բոլորը ուրախ ծիծաղում են ինչ-որ առիթով, նա մնում է անդրդվելի։ Սեծ անախորժությունների դեպքում մնում է անվրդով, հանգիստ։ Դիմախաղը աղքատ Է։ Շարժումները արտահայտիչ չեն։ Աշխույժ է, առանձնացվում է իր աշխատասիրությամբ։ Բարձր ակտիվությունը զգալիորեն գերիշխում է ցածր ռեակտիվության վրա։

Առանձնացվում է համբերատարությամբ, զսպվածությամբ, ինքնատիրապետմամբ։ Շարժումների և խոսքի ցածր տեմպ, հնարամիտ չէ։ Ռեգիդ է։ Դժվարությամբ է փոխանցում ուշադրությունը։ Դժվարությամբ է հարմարվում նոր իրադրությանը և վերակառուցում հմտություններն ու սովորությունները։ Ինտրովերտիվ տիպ է։ Դժվարությամբ է մտերմանում նոր մարդկանց հետ, դժվարությամբ արձագանքում արտաքին տպավորություններին։ 
Ուժեղ, հավասարակշռված, իներտ։


ՄԵԼԱՆԽՈԼԻԿ- Բարձր զգայունություն։ Բարձր զգայունակություն, դյուրազգացություն (զգացությունների ցածր շեմեր)։ Աննշան առիթը կարող է արցունքներ առաջացնել աչքերում։ Չափից դուրս խոցելի, խռովկան է։ Հիվանդագին զգայուն է։ Ցածր ռեակտիվունակություն։ Դիմախաղն ու շարժումները արտահայտիչ չեն։ Ցածրաձայն է։ Շարժումները աղքատ են։ Լացում է կամացուկ։ Հանգիստ ծիծաղում է և հազվագյուտ է ծիծաղում բարձր։ Ցածր ակտիվություն ունի։ Հազվագյուտ է բարձրացնում ձեռքը դասերին, անվստահ է իր ուժերի վրա, ամաչկոտ է, աննշան դժվարությունը թևաթափ է անում, աշխույժ չէ, համառ, հաստատակամ չէ, շուտ է հոգնում, սակավ աշխատունակ է։ Ուշադրությունը հեշտությամբ շեղում է և անկայուն է։

Հոգեկան տեմպը դանդաղ է։ Ոեգիդ է։ Ինտրովերտիվ տիպ է։  Թույլ։

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am