Քաշի ավելացումը հաճախ պայմանավորված է լինում որոշ հիվանդությունների առկայությամբ: Այդպիսի հիվանդություններից է ճարպակալումը:

Դուք ինքներդ տանը նստած կարող եք պարզել՝ արդյո՞ք ունեք ճարպակալում, թե՞ ոչ: Ինչպե՞ս:

Գոյություն ունի ճարպակալման աստիճանի որոշման միջազգային չափանիշ՝ մարմնի զանգվածի ինդեքսի (BMI) բանաձեւը:
BMI-ը որոշելու համար քաշը բաժանում ենք հասակի քառակուսու վրա: Օրինակ, եթե Ձեր քաշը 85 կգ է, հասակը՝ 165 սմ, ապա մարմնի զանգվածի ինդեքսը հաշվարկվում է հետևյալ կերպ՝ 85: (1,65 × 1,65) = 31,2: Ստացված թիվն էլ հենց կհուշի Ձեզ՝ արդյոք ունեք ճարպակալում, թե ոչ:

Եվ այսպես, եթե հաշվարկի արդյունքում BMI ցուցանիշը կազմել է՝

▪25-30 - ունեք ավելորդ քաշ
▪30-35 - 1-ին կարգի ճարպակալում
▪35-40 –2-րդ կարգի ճարպակալում
▪40-45- 3-րդ կարգի ճարպակալում
▪45 և բարձր –մորբիտ ճարպակալում (կյանքի համար խիստ վտանգավոր):


Աղբյուրը՝ Doctors.am