Հիմնադրվել է 1950-ական թվականներին, կոչվել է Հոկտեմբերյանի բուժ միավորում, աշխատել է Հոկտեմբերյանի գործկոմի առբաժնի կազմում: Ունեցել է թերապևտիկ, վիրաբուժական ,լոռ, գինեկոլոգիական(ծննդատան հետ)բաժանմունքներ,շտապ օգնության, սանէպիդ կայաններ, հակատուբերկուլյոզային դիսպանսեր, պոլիկլինիկա: Տուբ դիսպանսերը, ծննդատունը, ՍԷԿ,ԼՈՌ և շտապ օգնության կայանը տեղավորված էին տարբեր մասնաշենքերում, իսկ մյուս բաժանմունքները այժմյան մանկական բաժանմունքի շենքում: Հիվանդանոցը և պոլիկլինիկան հագեցված էին այդ ժամանակին համապատասխան բուժ սարքավորումներով , տրանսպորտով, բժշկական կադրերով սպասարկում էին, ինչպես Հոկտեմբերյանի այնպես էլ շրջանի գյուղական ազգաբնակչությանը: 1962թ-ին կառուցվեց հվանդանոցի ներկայս տիպային շենքը, որում տեղավորվեցին բոլոր բաժանմունքները: ՍԷԿ-ը, շտապ օգնության կայանը և ՏՈՒԲ դիսպանսերը տեղավորված էին առանձին շենքերում: Հետագայում բուժ միավորումը վերակազմավորվեց ԿՇՀ-ի իր մեջ ընդգրկելով նաև շրջանի ԳԲԱ-ները; 1978թ շահագործման հանձնվեց պոլիկլինիկայի նոր, չորս հարկանի, տիպային շենքը`մեկ հերթում 500 հաճախման համար: Որը հնարավորություն տվեց տարրանջատել ցուցաբերվող ստացիոնար և ամբուլատոր բուժ օգնությունները: 1997թ ՇԿՀ-ն բաժանվեց երկու ինքնուրույն բուժ հաստատությունների` ՙԱրմավիրի հիվանադանոց՚ՓԲԸ և ՙԱրմավիրի պոլիկլինիկա՚ ՓԲԸ: