ՅՈւՆԻՄԵԴ

Կիևյան փ., շ. 11/3, 0033, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 22 96 92
+374 99 22 96 92
+374 91 40 69 96
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

«Յունիմեդ» Հայ-Ռուսական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ն հիմնադրվել է 1991թ.-ին և մինչ օրս մատակարարում է առողջապահական ոլորտի հաստատություններին բժշկական նորանոր սարքեր, սարքավորումներ և պարագաներ, ինչպես նաև կատարում երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում: 
2002թ.-ից մենք ակտիիվորեն մասնակցում և շահում ենք հանրապետության պետական և բյուջետային, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից հայտարարված մրցույթներին և ծրագրերին:
Ժամանակակից շուկայի պայմաններում մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի դառնանք Հայաստանում`  նորագույն բժշկական սարքավորումներ մատակարարող նախընտրելի կազմակերպություն` ապահովելով ներմուծվող ապրանքների բարձր որակն ու մատչելի գինը:
Մեր անձնակազմը, աշխատելով բարեխղճորեն և մեծ պատասխանատվությամբ,  պատրաստ է իր մասնագիտական օգնությունը ցուցաբերել և տալ տեղեկություններ ներկայացվող ապրանքատեսականու վերաբերյալ,  որը կնպաստի Ձեր ճիշտ ընտրությանը:

 

Համագործակցություն

Լինելով առաջատար Եվրոպական երկների պաշտոնական ներկայացուցիչ և ներմուծող Հայաստանում` մենք համագործակցում ենք մի շարք հանրահայտ բժշկական սարքավորումներ արտադրող կազմակերպությունների հետ՝ 

Էլեկտրասրտագրեր, հիվանդի մոնիտորներ, հոլտեր սրտագրեր, ֆետալ մոնիտորներ, պուլսօքսիմետրեր

BIONET CO. LTD/Հ.Կորեա/, ASPELS.A. / Լեհաստան/


Ուլտրաձայնային դիագնոստիկ ախտորոշիչ սարքեր

Samsung-Medison Co.Ltd.- /Հ. Կորեա/

Ուլտրաձայնային հետազոտությունների տպիչի թուղթ Sonomed,  էլեկտրասրտագրիչի  թղթեր,  ուլտրաձայնային հետազոտման գելեր

TELE-PAPER (M) SDN BHD.   /Մալայզիա/

 

Բարձր հաճախականության ռենտգեն սարքեր

GMM S.p.A /Իտալիա/

Աուդիոմետրիկ սարքավորումներ

MAICO Diagnostics GmbH /Գերմանիա/

Սպիրոմետրիայի սարքավորումներ

MIR Srl /Իտալիա/

Ատամնաբուժական և թերապևտիկ սարքավորումներ

Mediprogress F.R. /Սլովակիա/ 

Անզգայացման ևարհեստական շնչառության սարքավորումներ

MEDEC  BENELUX  /Բելգիա/

Օրթոպեդիկ պարագաներ, բժշկական կահույք, ախտորոշիչ, լաբորատոր սարքավորումներ

 Fazzini S.r.l. /Իտալիա/

 

 


 F. Stephan GmbH  Գերմանիա     

-  Անզգայացման և Արհեստական շնչառության սարքավորումներ


Schmitz u. Soehne GmbH & Co.   Գերմանիա  

-   Վիրահատական սեղաններ 

 

Մենք հավատում ենք, որ ձեռք բերված տարիների փորձն ու վստահությունը հիմք կհանդիսանան երկարատև և փոխարդյունավետ  համագործակցության համար:

 

Տնօրեն

Ալեն Խրիմյան
  • ներմուծում
  • տեղադրում
  • նորոգում
  • երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում
Առաջարկվող բժշկական սարքավորումներ
  • Բարձր հաճախականության ռենտգեն սարքեր
  • Ուլտրաձայնային դիագնոստիկ ախտորոշիչ սարքեր 
  • Ուլտրաձայնային հետազոտման գելեր
  • Անզգայացման սարքավորումներ
  • Արհեստական շնչառության սարքավորումներ, ինգալյատորներ
  • Օրթոպեդիկ պարագաներ: քայլակներ, ձեռնափայտեր, հաշմանդամի սայլակներ
  • Բժշկական կահույք, կշեռքներ
  • Էլեկտրասրտագրեր, էլեկտրասրտագրիչի թղթեր
  • Հիվանդի մոնիտորներ
  • Հոլտեր սրտագրեր
  • Ֆետալ մոնիտորներ
  • Պուլսօքսիմետրեր
  • Տոնոմետրեր
  • Լաբորատոր սարքավորումներ
  • Ախտահանիչ սարքեր
  • Թերապևտիկ սարքավորումներ
  • Աուդիոմետրեր
  • Սպիրոմետրեր
  • Ատամնաբուժական համալիրներ
  • Վիրահատական սեղաններ