Վիկմեդ բժշկական կենտրոնը հիմնադրվել է երկար տարիների փորձառության հիման վրա` անհատական բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով: Մեր կլինիկայի գերնպատակն է մատուցել բարձրակարգ վիրաբուժական ծառայություններ և անհատական սպասարկման հարմարավետ պայմաններ:
Բժշկական կենտրոնը հագեցած է ժամանակակից վիրաբուժական գործիքներով և սարքավորումներով: Դրան ավելացրած մեր բժիշկների փորձառությունը և վիրաբուժական բարձր պատրաստվածությունը` Վիկմեդ բժշկական կենտրոնը դարձնում են միջազգային չափանիշներին համապատասխանող պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության կենտրոն:
Վիկմեդ բժշկական կենտրոնը տարբերվում է այլ բժշկական հաստատություններից, որոնք կատարում են պլաստիկ վիրահատություն: Կենտրոնի առանձնահատկություններից մեկն այն է, որ կլինիկայում օրական 1-2 հիվանդ է վիրահատվում: Անձնակազմի ողջ ուշադրությունը կենտրոնացած է այդ հիվանդների վրա, նրանք մշտապես վերահսկվում են:
2009 թվականից սկսած Վիկմեդ բժշկական կենտրոնը հանդիսանում է Հայաստանում պլաստիկ վիրաբուժության առաջատար կլինիկաներից մեկը: Կլինիկայի մասնագետներն ունեն բարձր որակավորում և մշտապես հետևում են պլաստիկ վիրաբուժության ոլորտի միտումներին:
Կլինիկան ունի վերջին սերնդի բոլոր անհրաժեշտ գործիքներն ու սարքավորումները, որոնք թույլ են տալիս կատարել նույնիսկ ամենաբարդ վիրահատությունները։
Մեր կլինիկայի հիվանդները ոչ միայն Հայաստանի քաղաքացիներն են, այլև՝ այլ երկրների քաղաքացիներ։
Աշխատանքային ժամեր
Երկուշաբթի` 10:00-18:00
Երեքշաբթի` 10:00-18:00
Չորեքշաբթի` 10:00-18:00
Հինգշաբթի` 10:00-18:00
Ուրբաթ` 10:00-18:00
Շաբաթ` հանգստյան օր
Կիրակի` հանգստյան օր