«Երևանում ուռուցքաբանության ֆրանսիական ինստիտուտ» ՍՊԸ-ն հիմնվել է ֆրանսահայ բժիշկ-ուռուցքաբան Նորբեր Ավետյանի կողմից 2017 թ-ին։ Կենտրոնի բացումն առանձնակի կարևորություն ուներ բժշկի համար՝ հաշվի առնելով բուժառուների դիմելիության մեծ քանակը Հայաստանից։
Նպատակն է եղել իր հայրենակիցներին բուժել տեղում՝ իրենց հարազատ միջավայրում, որպեսզի վերջիններս ստիպված չլինեն հեռանալ իրենց ընտանիքներից և բուժում ստանալ օտար երկրում։ Բժշկի համար բուժման կարևոր սկզբունք է հանդիսանում անհատական մոտեցումը յուրաքանչյուր բուժառուին։ Այս նպատակով էլ նա որոշել է Հայաստան բերել ֆրանսիացի ուռուցքաբանների արհեստավարժությունը, ֆրանսիական բժշկական պրակտիկան և էթիկան։
Նպատակներից մեկն է նաև հայ ուռուցքաբաններին ծանոթացնել ֆրանսիական չափորոշիչներին և բուժման մոտեցումներին, որոնք ներկայումս կիրառվում են Ֆրանսիայում։
«Երևանում ուռուցքաբանության ֆրանսիական ինստիտուտ» կենտրոնում կատարվում է խորհրդատվություն, բուժում (քիմիաթերապիա) և ախտորոշում (ՈԻՁՀ, ԷԽՈ-ՍԳ, անոթների դուպլեքս սկանավորում)։