«Ծաղկահովիտի ԲԿ» ՓԲԸ

Հոկտեմբերյան 16, գ. Ծաղկահովիտ
Հասցե
(257) 2 -03 - 21
(257) 6 -16 - 36
(257) 6 -23- 50
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

 
Արագածի շրջանը հիմնադրվել է 1972թ-ին: 1976թ-ին շահագործման է հանձնվել 
Արագածի շրջանային կենտրոնական հիվանդանոցը իր կառուցվածքում ունենալով 
պոլիկլինիկա, թերապևտիկ, մանկական, մանկաբարձական, գինեկոլոգիական,
վիրաբուժական, ինֆեկցիոն, շտապ բուժօգնության բաժանմունքներ թվով 65 
մահճակալներով ,երկու գյուղական բժշկական ամբուլատորիաներ և տասնութ
բուժամանկաբարձական կետեր:
 
1996թ-ին Արագածի ՇԿՀ տարանջատվեց  «Ծաղկահովիտի հիվանդանոց» 
և  «Ծաղկահովիտի պոլիկլինիկա» պետական ձեռնարկությունների:
 
1998թ-ին  «Ծաղկահովիտի հիվանդանոց» ՊՁ և «Ծաղկահովիտի պոլիկլինիկա» ՊՁ 
վերակազմավորվեցին «Ծաղկահովիտի հիվանդանոց» և «Ծաղկահովիտի 
պոլիկլինիկա»  փակ բաժնետիրական ընկերությունների:
 
2007թ-ի օգոստոսի 6-ին «Ծաղկահովիտի հիվանդանոց»  ՓԲԸ և  «Ծաղկահովիտի 
պոլիկլինիկա»  ՓԲԸ կրկին վերամիավորվեցին և կազմավորվեց  «Ծաղկահովիտի 
առողջության կենտրոն»  փակ բաժնետիրական ընկերությունը:
 
2007թ-ի հոկտեմբերին  «Ծաղկահովիտի առողջության կենտրոն»  ՓԲԸ վերանվանվեց 
«Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության:
 
Այս տարիների ընթացքում  «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն»  փակ
բաժնետիրական ընկերությունը մեծ հաջողությունների է հասել ազգաբնակչության
բժշկական սպասարկման ոլորտում:

Տնօրեն

Ազատ Ղուկասյան