Թոքային և կրծքային վիրաբուժության բաժանմունք, Միքա

Էզրաս Հասրաթյան փ., 9 շ., 0052, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 28 40 72
+374 91 50 59 61
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

Բաժանմունքը ստեղծվել է 2012թ-ի հոկտեմբերի 22-ին:

 

Բաժանմունքի վարիչ

Արմեն Հրանտի Քոչարյան

Նկարներ

Թոքային և կրծքային վիրաբուժության բաժանմունք, Միքա
Թոքային և կրծքային վիրաբուժության բաժանմունք, Միքա
Բաժանմունքում իրագործվում են հետևյալ ախտորոշիչ և բուժական միջոցառումները.

Թոքերի և թոքամզի (պլևրա) ախտաբանություն, միջնորմի, շնչափողի, կրծքագեղձերի հիվանդություններով, որոնք պահանջում են վիրահատական միջամտություն:

Գործիքային հետազոտություններ `

  • ռենտգենային հետազոտություն
  • թորակոսկոպիա (թոքազննում) բիոպսիայով (անհրաժեշտության դեպքում)
  • ֆիբրոբրոնխոսկոպիա (բրոնախազննում) բիոպսիայով (անհրաժեշտության դեպքում)

Ախտաբանություն` թոքերի, թոքամզի, միջնորմի, կրծքավանդակի, կրծքագեղձերի նորագոյացություններ:

Վիրահատություն` թոքի մասնահատում կամ հեռացում, թոքամզի հեռացում, ուռուցքի հեռացում միջնորմից, կրծքագեղձերի մասնակի կամ լրիվ հեռացում`բարորակ կամ չարորակ նորագոյացությունների կապակցությամբ:

Վիրահատություն` ուռուցքի արմատական հեռացում:

Ախտաբանություն` թոքերի, թոքամզի թարախային հիվանդություններ:

Վիրահատություն` թոքի սեգմենտի հեռացում; թոքի բլթի հեռացում; թոքամզահատում (պլևրէկտոմիա) կեղևազատումով (դեկորտիկացիայով):

Ախտաբանություն` թոքի էխինոկոկոզ:

Վիրահատություն` էխինոկոկի հատում, մասնահատում:

Ախտաբանություն` ինքնածին (սպոնտան) պնևմոթորաքսի կրկնվող ձևերի վիրաբուժական բուժում:

Վիրահատություն` մասնահատումներ; պլևրոդեզ (թոքամզի նեղացում վիրահատական եղանակով):

Ախտաբանություն` թոքերի բնածին արատների (թոքերի բշտեր (կիստաներ), բնածին բրոնխոէկտազներ (բրոնխալայնանք), սեկվեստրացիա, զարկերակաերակային անևրիզմա (անոթների լայնանք) և այլն) վիրաբուժական բուժում:

Վիրահատություն` արմատական վիրահատություն:

Ախտաբանություն` թոքախտի քայքայիչ (դեստրուկտիվ) ձևերի վիրաբուժական բուժում:

Վիրահատություն` խոռոչահատում, թոքային պլաստիկա կամ ախտահարված թոքի լրիվ հեռացում:

Նաև մնացորդային խոռոչի պլաստիկա մկանային լաթով ոտիկի վրա (բրոնխիալ խուղակի առկայությամբ կամ բացակայությամբ):