Թալինի բժշկական կենտրոնն Արագածոտնի մարզի խոշորագույն բուժհաստատություններից է, որտեղ ազգաբնակչությանը տրամադրվում է բազմապրոֆիլային, մասնագիտական բարձրորակ բուժօգնություն:
Կենտրոնը մեծ հեղինակություն է վայելում տարածաշրջանում և համագործակցում է հանրապետության առաջատար կլինիկաների հետ: Կենտրոնի բժշկական անձնակազմն ակտիվորեն մասնակցում է հանրապետությունում անցկացվող գիտաժողովներին, սեմինար-խորհրդակցություններին, որը հնարավորություն է ընձեռում ժամանակին համընթաց ներդնել ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների կիրառումը:
Կենտրոնն իրականացնում է խորհրդատվություններ Ֆրանսիական ոչ կառավարական մարդասիրական «Հայացքներ և մանուկներ» բժշկական կազմակերպության հետ, համագործակցում է Թալինի քույր քաղաք Burg le-Valans-ի զուգակցման կոմիտեի բժշկական ծրագրերի հետ:
Աստծո օրհնությամբ և մեր օգնությամբ եղե՛ք առողջ…
Բարին ընդ Ձեզ՝
Ա.Ց. Խաչատրյան
Տնօրեն
Արմեն Ցոլակի Խաչատրյան