Մեր նպատակը
TakeCare-ը ստեղծվել է, որպեսզի Դուք կարողանաք հոգ տանել Ձեր սիրելիներ մասին՝ կազմակերպելով խնամք ընդամենը մի քանի քայլով։
Մեր նպատակը ոչ միայն աջակցելն է, երբ խնդիրն արդեն կա, այլ նաև՝ կանխել միայնությունը, և հնարավոր առողջական բարդությունները:
Մենք համոզված ենք՝ ժամանակին կազմակերպված խնամքը կարող է կանխել լուրջ առողջական խնդիրներ և բարելավել ձեր սիրելիների կյանքի որակը
Մեր առաքելությունը
Մենք տրամադրում ենք խնամք տարեցներին, հաշմանդամություն ունեցողներին, վիրահատությունից հետո վերականգնվողներին, ինչպես նաև միայնակ ապրող անձանց, ովքեր ունեն առօրյա աջակցման, վերահսկման կամ ընկերակցության կարիք։ Մեր առաքելությունն է բարելավել նրանց կյանքի որակը, կանխարգելեր հնարավոր առողջական ռիսկերը և ապահովել լիարժեք առօրյա։
Անձնակազմ
TakeCare-ի խնամակալները փորձառու մասնագետներ են՝ որոնք անցել են համապատասխան վերապատրաստում և տիրապետում են թե՛ խնամքի, թե՛ հոգեբանական շփման նրբություններին։ Յուրաքանչյուր խնամակալ ընտրվում է՝ ըստ բուժառուի կարիքների, ֆիզիկական և հոգեբանական վիճակի։
Առավելություններ
Ինչպես օգտվել
Մուտք գործեք www.takecare.am
Ընտրեք համապատասխան փաթեթ
Ներկայացրեք Ձեր հարազատի կարիքներն ու առողջական վիճակը
Կատարեք վճարումը՝ ՀՀ-ից կամ արտերկրից
Ստացեք հաստատում և մանրամասներ էլ․ փոստով
TakeCare. մենք հոգ ենք տանում Ձեր հարազատների մասին:
Մեր հիմնական ծառայություններն են
TakeCare հարթակը հնարավորություն է տալիս կազմակերպել վստահելի և որակյալ խնամք Ձեր հարազատների համար՝ Հայաստանում՝ նույնիսկ երբ Դուք հեռվում եք։
Մեր խնամքի ծառայությունները ներառում են՝
⸻
Մեր խնամողները
Մեր խնամակալները խնամքով ընտրված և վերապատրաստված մասնագետներ են, որոնք․
✔ Վարքագծորեն համբերատար ու նրբանկատ են
✔ Հարմարվում են պացիենտի անհատական առանձնահատկություններին
✔ Աջակցում են ոչ միայն ֆիզիկական, այլև հուզական առումով
✔ Կատարում են դեղորայքի հսկողություն, սննդի պատրաստում և կերակրում, սենյակի հիգիենա
✔ Կազմակերպում են ժամանց՝ ընթերցանություն, զրույց, մտավոր ակտիվություն
⸻
Ինչու ընտրել TakeCare-ը
✅ Գործում ենք որպես հարթակ՝ ապահովելով ամեն ինչ մեկ տեղում՝ խնամքի փաթեթից մինչև վճարում
✅ Կարող եք ընտրել խնամողին և ստանալ հաշվետվություն այցելություններից
✅ Մեր ծառայությունների շնորհիվ Ձեր հարազատը կունենա ոչ միայն հոգածություն, այլև ընկերակցություն և բարեկեցություն
⸻
Պատրաստ ենք աջակցել՝ անկախ նրանից, թե դուք Հայաստանում եք, թե նրա սահմաններից դուրս։
TakeCare — մենք հոգ ենք տանում Ձեր հարազատների մասին