Սոմնուս քնի և շարժողական խանգարումների կլինիկա

Տիտոգրադյան 14 (Էրեբունի ԲԿ շենք, ձախ թև, 6-րդ հարկ) 0087, Երևան, Հայաստան
Հասցե
+374 96 51 96 41
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

Կարգախոս` Առողջ քուն, առողջ մարդ
Սոմնուս քնի և շարժողական խանգարումների կլինիկան հիմնադրվել է 2011 թվականին: Կլինիկայի նպատակն է` Հայաստանում ներդնել և զարգացնել քնի և շարժողական խանգարումների ախտորոշման, բուժման և երկարաժամկետ բազնակողմանի վարման ժամանակակից մեթոդները: 
Սոմնուս քնի և շարժողական խանգարումների կլինիկայում կատարվում է քնի խանգարումների և շարժողական հիվանդությունների մասնագիտացված գնահատում, հատուկ հարցարանների կիրառում, խորը ուսումնասիրում, ախտորոշման ճշտում և վարման պլանավորում: Կլինիկան ձգտում է միջազգային բարձր չափանիշներին համապատասխան բուժծառայություն մատուցել իր պացիենտներին: 
Սոմնոլոգիան (քնաբանությունը) կամ քնի բժշկությունը ժամանակակից բժշկության լայն և արագ զարգացող ուղղություն է, որը ներառում է իր մեջ թե կլինիկական աշխատանք, թե տեխնիկական մաս, թե ոչ-դեղորայքային և հոգեբանական մեթոդների լայն ընտրանի: 
Կլինիկան միակն է Հայաստանում, որի պրակտիկայում կիրառվում են բոլոր հիմնական հաստատված մոտեցումներն ու ախտորոշիչ մեթոդները: Շարժողական կամ էքստրապիրամիդալ խանգարումների ոլորտը ժամանակակից նյարդաբանության կարևորագույն և տարածված ուղղություններից է: Պարկինսոնի հիվանդությունը, ընտանեկան դողը և այս խմբի այլ հիվանդություններ շատ տարածված են և կլինիկական լուրջ խնդիր են հանդիսանում պացիենտների և նրանց հարազատների համար: Սոմնուս կլինիկան մասնագիտացված գնահատում է ապահովում նաև պացիենտների այս խմբին, խրոնակական հսկողություն և բուժում անցկացնելով միջազգային ուղեցույցներին համապատասխան: 
Սոմնուս կլինիկայում նաև կատարվում է ընդհանուր նյարդաբանական ամբուլատոր ընդունելություն տարբեր նյարդաբանական խնդիրներ ունեցող պացիենտների համար. գլխացավ, գլխապտույտ, տրամադրության և տագնապային խանգարումներ, հիշողության խանգարումներ (դեմենցիաներ):
 
Հիմնական ուղղություններ
 
Քնաբանական
  • Ինսոմնիա (անքնություն) 
  • Խռմփոց և քնի ապնոէ (քնի շնչարգելություն) 
  • Նարկոլեպսիա և այլ հիպերսոմնիաներ (գերքնություններ) 
  • Անհանգիստ ոտքերի համախտանիշ
  • Պարասոմնիաներ (օր.՝ սոմնամբուլիզմ, գիշերային վարքային այլ խանգարումներ) 
  • Քնի ցիրկադիանային ռիթմի խանգարումներ (քնի ժամացույցի խախտումներ) 
  • Գիշերային ցնցումներով ուղեկցվող էպիլեպսիա
Շարժողական 
  • Պարկինսոնի հիվանդություն
  • Տրեմոր, ընտանեկան դող
  • Այլ պարկինսոնյան համախտանիշներ
  • Տիկեր և Տուրետի հիվանդություն
  • Դիստոնիաներ / Վիլսոնի հիվանդություն
  • Խորեա / Հանտինգտոնի հիվանդություն
  • Միոկլոնուս
  • Քայլվածքի խանգարում
Այլ ուղղություններ 
  • Դեմենցիաներ
  • Գլխացավեր, միգրեն
  • Երկրորդային դեպրեսիվ-տագնապային խանգարումներ

Տնօրեն

Սամսոն Գաբրիելի Խաչատրյան

Նկարներ

Սոմնուս կլինիկան տրամադրում է քնի և շարժողական խանգարումների ախտորոշման և բուժման ծառայությունների լայն հնարավորություններ: 
  • Նյարդաբանական զննում և գնահատում
  • Սոմնոլոգիական հատուկ զննում և գնահատում 
  • Շարժողական խանգարումների հատուկ զննում և գնահատում
  • Պոլիսոմնոգրաֆիա – քնի հետազոտություն
  • Պոլիսոմնոգրաֆիա ցերեկային քնի թեստավորմամբ
  • Պոլիսոմնոգրաֆիա ամբողջական էլեկտրաէնցեֆալոգրաֆիայով
  • Ցերեկային ժամերին արթունությունը պահպանելու ունակության
  • թեստավորում (վարորդներ և ուշադրություն պահանջող այլ մասնագիտություններ) 
  • Շարժական պոլիսոմնոգրաֆիա (քնի շնչառական հետազոտություն տանը կամ այլ կլինիկաներում) 
  • Հատուկ հարցարաններով թեստավորում
  • Քնի և շարժողական խանգարումների դեղորայքային թերապիա
  • Քնի ապնոէի վարքային թերապիա
  • Քնի ապնոէի գործիքային բուժում՝ սիպապ (CPAP) թերապիա
  • Լուսային ռեժիմի շտկում և լուսային թերապիա
  • Կոգնիտիվ-վարքային թերապիա
  • Քնի հիգիենայի շտկում
  • Հաճախակի հերթապահելուց կամ ժամային գոտիներ փոխելուց առաջացող քնի խնդիրների շտկում
  • «ՍՈՄՆՈՒՍ» նյարդաբանական կլինիկան սկսում է բոտուլոտոքսինով բուժման (բոտոքս) ծառայությունը: 
Շատերին բոտուլոտոքսինի ներարկումները ծանոթ են որպես կոսմետիկ նպատակներով իրականացվող միջամտություն կնճիռների և այլ խնդիրների համար:
Այնուամենայնիվ բոտուլոտոքսինով բուժումը հանդիսանում է մկանային լարվածությամբ ուղեկցվող բազմաթիվ շարժողական նյարդաբանական հիվանդությունների բուժման ամենաարդյունավետ մեթոդը: 
Մեր կլինիկայում իրականացվելու է բլեֆարոսպազմի, հեմիֆացիալ սպազմի, պարանոցային դիստոնիայի և հիպերհիդրոզի բուժում այս մեթոդով:
«ՍՈՄՆՈՒՍ» նյարդաբանական կլինիկայում այս մեթոդով բուժումն իրականացնելու է բժիշկ-նյարդաբան Զարուհի Թավադյանը, ով մասնագիտացած է շարժողական խանգարումների ոլորտում և ունի 8 տարվա աշխատանքային փորձ որպես շարժողական խանգարումների մասնագետ: Վերապատրաստումներ է անցել Շվեյցարիայի և Ավստրիայի շարժողական խանգարումների առաջատար կլինիկաներում:
 
  • ԽՄԲԱՅԻՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ ԱՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ / GROUP COGNITIVE-BEHAVIORAL THERAPY FOR INSOMNIA
Բուն խմբային աշխատանքը կազմված է 8 հանդիպումից, որոնցից յուրաքանչյուրը տևում է 2 ժամ: Հանդիպումները տեղի են ունենալու շաբաթը մեկ անգամ և ամեն մեկը բաղկացած կլինի ընդհանուր և անհատական մասերից: 
ԽԿՎԹ-Ա-ն կազմված է հետևյալ մասերից. 
1. Ստիմուլ-կոնտրոլ թերապիա,
2. Քնի սահմանափակման թերապիա,
3. Քնի հիգիենայի ուսուցանում,
4. Կոգնիտիվ թերապիա