Կենտրոնը կազմավորվել է 1978թ.-ին Կլինիկայի ղեկավար Սերգեյ Վ. Մալայանի անմիջական նախաձեռնությամբ և գլխավորությամբ, որի անունն էլ ներկա դրությամբ կրում է:
Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնց գերակշիռ մասը որակավորվել է արտասահմանում մասնավորապես ԱՄՆ-ում:
Կենտրոնի բազմաթիվ բժիշկներ ամեն տարի մասնակցում են տարբեր գիտաժողովների, կոնֆերանսների, կոնգրեսների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրներում:
Ներկայումս Կենտրոնը հանդիսանում է ամենամեծ բազմապրոֆիլային ակնաբուժական բուժհաստատություն՝ հագեցված ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով կատարվում են միջազգային ստանդարտներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն: Այս բոլորը մեզ թույլ է տալիս կատարել աշխարհում առկա գրեթե բոլոր վիրահատական միջամտությունները:
Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հանդիսանում է Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի ուսումնական ամենամեծ ամբիոն և հետ դիպլոմային կրթական բազա: Այստեղ աշխատում են 4 դոկտոր-պրոֆեսոր, 2 գիտության-դոկտոր, 7 գիտությունների թեկնածու:
ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ
Նորություններ\հարցազրույցներ
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացվեց «LookOptic» օպտիկան
«Գյումրեցին իսկապես ուներ որակյալ ակնաբուժական օգնության կարիք»,- Ալեքսանդր Մալայան
Ի՞նչ է անհասության ռետինոպաթիան. հնարավո՞ր է արդյոք կանխարգելել նորածնային կուրությունը