Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն

Ֆուչիկի փ., 30 շ., 0048, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 34 49 44
+374 10 34 35 10
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

Կենտրոնը կազմավորվել է 1978թ.-ին Կլինիկայի ղեկավար Սերգեյ Վ. Մալայանի անմիջական նախաձեռնությամբ և գլխավորությամբ, որի անունն էլ ներկա դրությամբ կրում է:

Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնց գերակշիռ մասը որակավորվել է արտասահմանում մասնավորապես ԱՄՆ-ում:

Կենտրոնի բազմաթիվ բժիշկներ ամեն տարի մասնակցում են տարբեր գիտաժողովների, կոնֆերանսների, կոնգրեսների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրներում:

Ներկայումս Կենտրոնը հանդիսանում է ամենամեծ բազմապրոֆիլային ակնաբուժական բուժհաստատություն՝ հագեցված ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով կատարվում են միջազգային ստանդարտներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն: Այս բոլորը մեզ թույլ է տալիս կատարել աշխարհում առկա գրեթե բոլոր վիրահատական միջամտությունները:

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հանդիսանում է Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի ուսումնական ամենամեծ ամբիոն և հետ դիպլոմային կրթական բազա: Այստեղ աշխատում են 4 դոկտոր-պրոֆեսոր, 2 գիտության-դոկտոր, 7 գիտությունների թեկնածու:

ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ

  • ԽԱԲ
  • Նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունք
  • Մանկական բաժանմունք
  • Անոթային պաթոլոգիայի բաժանմունք
  • Աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունք
  • Գլաուկոմայի բաժանմունք
  • Վնասվածքաբանական բաժանմունք
  • Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայություն
 

Տնօրեն

Ալեքսանդր Սերգեյի Մալայան

Նկարներ

Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն
Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն
  • Բնածին և ձեռքբերովի բորբոքային հիվանդություններ
  • Անհասության ռեթինոպաթիայի վաղ հայտաբերում և բուժում
  • Բոլոր ձևերի շլության ուղղում
  • Բնաժին և ձեռքբերովի կատարակտա
  • Կատարակտայի ուլտրաձայնային հեռացում (ֆակոէմուլսիֆիկացիա) մեթոդով
  • Բնածին և ձեռքբերովի գլաուկոմա
  • Գլաուկոմայի լազերային բուժում
  • Գլաուկոմայի բարդացած դեբքերի վիրաբուժություն արհեստական փականների պատվաստումով  (շունտավորում)
  • Վիտրեոռեթինալ վիրահատություններ
  • Եղջերաթաղանթի բնական և արհեստական փոխպատվաստում
  • Կոպերի բնածին, ձեռքբերովի, հետվնասվածքային և կոսմետիկական շտկում
  • Արհեստական ծիածանաթաղանթի տեղադրում վերջինիս բացակայության դեպքում
  • Բոլոր վնասվածքների, հետվնասվածքային բարդություններ
  • Կեռատոկոնուսի կանխում և բուժում cross-linking նորագույն մեթոդով
  • Խորը առաջային շերտավոր կերատոպլաստիկա (DALK)
  • Եղջերաթաղանթի կոսմետիկ ներկում (տատուաժ)
  • Կոնսերվատիվ բուժում ամբուլատոր պայմաններում
  • Էքսիմեր-լազերային վիրահատություններ (PRK ,LASIK, FemtoLASIK)

 

Նորություններ\հարցազրույցներ

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացվեց «LookOptic» օպտիկան

«Գյումրեցին իսկապես ուներ որակյալ ակնաբուժական օգնության կարիք»,- Ալեքսանդր Մալայան

Ի՞նչ է անհասության ռետինոպաթիան. հնարավո՞ր է արդյոք կանխարգելել նորածնային կուրությունը