Ձեր ոտքերի առողջությունը՝ մեր հոգատար ձեռքերում. այսպիսի կարգախոսով և առաքելությամբ են առաջնորդվում «Պոդոկլինիկ» կենտրոնի պրոֆեսիոնալ մասնագետները:
Մենք աշխատում ենք երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին, ժամը 10:00-19:00։
ՊՈԴՈԿԼԻՆԻԿ. Վստահություն առաջին հպումից
Առողջ ոտնաթաթը մարդու առողջության հիմնական ցուցիչներից է։ Անոթային և էնդոկրին հիվանդությունները հաճախ ազդում են մարմնի այդ կարևորագույն
հատվածի վրա։ Փորձառու բժիշկ-պոդոլոգը վերացնում է արտաքին դրսևորումները և ախտորոշում հիվանդությունների ծագման ներքին պատճառները: ՊՈԴՈԿԼԻՆԻԿ դիմում են ոտնաթաթին վերաբերող գրեթե բոլոր խնդիրներով՝ սկսած ոսկրահոդային դեֆորմացիաներից, մաշկային խնդիրներից, եղունգի հետ կապված ամեն տեսակի խնդիրներից՝ սնկային ախտահարումներ, եղունգի դեֆորմացիա (էնդոգեն և էկզոգեն):
«Պոդոս» թարգմանաբար նշանակում է ոտք. պոդոլոգիան բժշկության այն ճյուղն է, որը ներառում է ոտնաթաթի և եղունգների հիվանդությունների բուժումը, խնամքն ու կանխարգելումը:
Չկա ներաճած եղունգների բարդության որևէ աստիճան, որը ՊՈԴՈԿԼԻՆԻԿ -ում լուծում չստանա:
Պոդոլոգիական և պոդիատրիկ բոլոր ծառայություններն իրականացնում են բարձր որակավորմամբ բժիշկները՝ մաշկաբան, օրթոպեդ, էնդոկրինոլոգ:
Կենտրոնի առավելությունները
ՊՈԴՈԿԼԻՆԻԿ բժշկական կենտրոնը ծառայություններ մատուցելիս առաջնորդվում է հաճախորդների համար առավելագույն հարմարավետության սկզբունքով: Դա է պատճառը, որ կենտրոնը կազմակերպում է բժշկական և էսթետիկ ծառայությունների ապահովումը տնային պայմաններում: Օգտվեք բոլոր ծառայություններից՝ առանց տնից դուրս գալու. մասնագետները կայցելեն ձեր բնակարան, հարկավոր է միայն նախապես օր և ժամ ամրագրել:
Կենտրոնը Հայաստան այցելող զբոսաշրջիկների և այստեղ բնակվող օտարազգիների վստահելի հաստատությունն է: Առկա են «Նվեր քարտեր»՝ թե էսթետիկ, թե բժշկական ծառայություններից օգտվելու համար: Այլևս կարիք չկա երկար ժամանակ ծախսելու նվերի փնտրտուքի վրա, մենք ձեր փոխարեն մտածել ենք՝ հոգատարության և հմայքի քարտերը սպասում են հասցեատերերին:
Մեր կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝