NeuroKlinik` նյարդաբանության գերմանական կենտրոն: Բոլոր նյարդաբանական հետազոտությունները մեկ վայրում՝ համալրված սրտաբանական, ռադիոլոգիական և նյարդավերականգնողական, ինչպես նաև հոգեբանական և հոգեսոմատիկ բժշկության ծառայությունները՝ Գերմանիայից հրավիրված փորձառու մասնագետների կողմից։
NeuroKlinik-ը հիմնադրվել է Բեռլինի Շարիտե համալսարանական կլինիկայի բժշկական գիտությունների դոկտոր, Գերմանիայում լիցենզավորված առաջատար նյարդաբան և նեյրոգիտնական Սարգիս Աբրահամյանի կողմից։
Պայմանավորվածություն ամրագրելու համար զանգահարեք՝ +374-11-56-56-56 հեռախոսահամարով:

«Նեյրօքլինիք» նյարդաբանության կենտրոնն առաջին գերմանական բժշկական հաստատությունն Հայաստանում, որտեղ առաջնային են միջազգային փորձը և գերազանցության ձգտումը, գերմանական բժշկության լավագույն ավանդույթներն ու չափանիշները։
«Նեյրօքլինիք» նյարդաբանության կենտրոնում մասնագիտական գործունեություն են ծավալում Գերմանիայում որակավորված, երկարամյա մասնագիտական փորձառությամբ բարձրակարգ մասնագետներ՝ ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան խորհրդատվություն, ճշգրիտ ախտորոշում և արդյունավետ բուժում։
«Նեյրօքլինիք» նյարդաբանության կենտրոնում մատուցվում են հոգեբանական և հոգեբուժական ծառայություններ, նյարդավերականգնողական բուժում՝ ֆիզիո-էրգոթերապևտների և լոգոպեդների աջակցությամբ։ Կարևորելով բուժառուների առողջական խնդիրների առանձնահատկությունները՝ կլինիկայի բժիշկ-մասնագետները և ողջ բուժանձնակազմը անհատական վերաբերմունք են ցուցաբերում յուրաքանչյուր այցելուի։ Շնորհիվ կլինիկայում առկա վերջին սերնդի ախտորոշման և հետազոտական սարքավորումների՝ բուժառուին հնարավորություն է ընձեռվում լիարժեք հետազոտվել՝ առանց որևէ այլ կենտրոն այցելելու։
Հետևելով միջազգային բժշկության լավագույն օրինակին՝ առաջինը Հայաստանում՝ «Նեյրօքլինիքում» ներդրվել է գերմանական մոդելով նյարդաբանառադիոլոգիական ռենտգեն կոնֆերանսի համակարգը՝ հնարավորություն ստեղծելով միջդիսցիպլինար խորհրդակցության ձևաչափով քննարկել համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ) և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) հետազոտությունները՝ Գերմանիայում որակավորված ռադիոլոգների մասնակցությամբ։

«Նեյրօքլինիքի» հիմնադիրների և բուժանձնակազմի նպատակն է ներդնել նյարդաբանական առողջության նոր դարաշրջան Հայաստանում։
Նեյրօքլինիքում մենք մասնագիտացած ենք նյարդաբանական և հոգեբանական բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման ոլորտներում, այդ թվում՝
Նյարդաբանական հիվանդություններ
Հոգեբանական և հոգեբուժական խանգարումներ
Նեյրօքլինիքը առաջարկում է գերմանական գերժամանակակից սարքավորումներով իրականացվող մի շարք բարձրակարգ ախտորոշիչ հետազոտություններ՝ ներառյալ․
Նյարդաբանական գործիքային հետազոտություններ
Վեգետատիվ նյարդային համակարգի ախտորոշում
Հատուկ ախտորոշիչ թեստեր
Սրտային ախտորոշում
Ընդհանուր սոնոգրաֆիկ (Ուլտրաձայնային) հետազոտություններ
Ընդհանուր սոնոգրաֆիա ներքին օրգանների վիճակի գնահատման համար