Նաիրի ռևմատոլոգիական և իմունոլոգիական ծառայություն

21 Պարոնյան փողոց, Ереван, Армения
Հասցե
(010) 53 75 00
89 99
89 00
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

«Նաիրի» ԲԿ Ռևմատոլոգիական և Իմունոլոգիական ծառայությունը ստեղծվել է 2021թ․ հուլիսին։

Ծառայության հիմնական գործառույթներն են աուտոիմուն և աուտոբորբոքային հիվանդությունների և հենաշարժային համակարգի հիվանդությունների ախտորոշումը և բուժումը։

Բուժումն իրականացվում է միջազգային բժշկական չափորոշիչներին համապատասխան, այդ թվում՝ նորագույն բուժական տեխնոլոգիաների, պրեպարատների կիրառմամբ։ Յուրաքանչյուր հիվանդ ստանում է անհատական, բացառապես իր կարիքներին համապատասխան բուժում։

Ռևմատոլոգիական և իմունոլոգիական ծառայությունը բուժառուներին ցուցաբերում է բժշկական օգնության ամբողջ սպեկտորը։ Գործում է ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժման ծառայություն։

Հասանելի են ախտորոշման արդի մեթոդներ․

  • Համակարգչային շերտագրություն
  • Մագնիսա-ռեզոնանսային շերտագրություն
  • Հոդերի ուլտրաձայնային հետազոտություն
  • Ժամանակակից լաբորատոր ախտորոշում (այդ թվում՝ գերսպեցիֆիկ իմունոլոգիական հետազոտություն)

Ծառայության բանիմաց և պրոֆեսիոնալ թիմն օժտված է «Նաիրի» բժշկական կենտրոնին բնորոշ բարեկրթությամբ և հոգատարությամբ։

Համագործակցություն

Ռևմատոլոգիական և իմունոլոգիական ծառայությունը սերտ համագործակցում է Փարիզի Hôpital St Antoine պրոֆեսոր և ֆրանսիական MINHEMON ընկերության նախագահ Արսեն Մեկինիանի հետ։

Հիմնադիր

Վահան Մուկուչյան

Նկարներ

Նաիրի ռևմատոլոգիական և իմունոլոգիական ծառայություն
Նաիրի ռևմատոլոգիական և իմունոլոգիական ծառայություն

Ռևմատոլոգիական և իմունոլոգիական ծառայությունը իրականացնում է հետևյալ հիվանդությունների ախտորոշում և բուժում․

Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ

  • Համակարգային կարմիր գայլախտ
  • Համակարգային սկլերոդորմիա
  • Դերմատոմիոզիտ
  • Շյոգրենի հիվանդություն
  • այլ

Համակարգային վասկուլիտներ

  • Հանգուցավոր պոլիարտերիիտ
  • Հեմոռագիկ վասկուլիտ
  • Տակայասուի արտերիիտ
  • Միկրոսկոպիկ պոլիանգիիտ
  • Էոզինոֆիլային գրանուլեմատոզ պոլիանգիիտ (Չարգ-Ստրոսի համախտանիշ)
  • Գրանուլեմատոզ պոլիանգիիտ (Վեգեների համախտանիշ)
  • Բեհչետի համախտանիշ

Հոդերի բորբոքային հիվանդություններ

  • Ռևմատոիդ արթրիտ
  • Պսորիատիկ արթրիտ
  • Ռեակտիվ արթրիտ
  • Պոդագրա
  • Օստեոարթրիտ

Հարհոդային փափուկ հյուսվածքների ախտահարումներ

  • Ուս-թիակային պերիարթրիտ
  • Բուրսիտ
  • Տենովագինիտ
  • Տեղային ցավային համախտանիշ