«Նաիրի» ԲԿ Ռևմատոլոգիական և Իմունոլոգիական ծառայությունը ստեղծվել է 2021թ․ հուլիսին։
Ծառայության հիմնական գործառույթներն են աուտոիմուն և աուտոբորբոքային հիվանդությունների և հենաշարժային համակարգի հիվանդությունների ախտորոշումը և բուժումը։
Բուժումն իրականացվում է միջազգային բժշկական չափորոշիչներին համապատասխան, այդ թվում՝ նորագույն բուժական տեխնոլոգիաների, պրեպարատների կիրառմամբ։ Յուրաքանչյուր հիվանդ ստանում է անհատական, բացառապես իր կարիքներին համապատասխան բուժում։
Ռևմատոլոգիական և իմունոլոգիական ծառայությունը բուժառուներին ցուցաբերում է բժշկական օգնության ամբողջ սպեկտորը։ Գործում է ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժման ծառայություն։
Հասանելի են ախտորոշման արդի մեթոդներ․
Ծառայության բանիմաց և պրոֆեսիոնալ թիմն օժտված է «Նաիրի» բժշկական կենտրոնին բնորոշ բարեկրթությամբ և հոգատարությամբ։
Ռևմատոլոգիական և իմունոլոգիական ծառայությունը սերտ համագործակցում է Փարիզի Hôpital St Antoine պրոֆեսոր և ֆրանսիական MINHEMON ընկերության նախագահ Արսեն Մեկինիանի հետ։
Ռևմատոլոգիական և իմունոլոգիական ծառայությունը իրականացնում է հետևյալ հիվանդությունների ախտորոշում և բուժում․
Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ
Համակարգային վասկուլիտներ
Հոդերի բորբոքային հիվանդություններ
Հարհոդային փափուկ հյուսվածքների ախտահարումներ