Մոդեռն իմպլանտ մեդիսին

Ձորափի փ. 40, տարածք 28-29, 0015, Երևան, Հայաստան
Հասցե
+374 96 151 500
+374 93 558 067
+374 10 533 838
+374 60 433 838
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

Կենտրոնի հիմնադիրն է Գրիգոր Խաչատրյանը: Մոդեռն Իմպլանտ Մեդիսին հայ-գերմանական դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության բժշկական կենտրոնը հիմնադրվել է 2009 թվականին և մինչև 2012 թվականն իր գործունեությունը ծավալել Երևանի թիվ 3 Կլինիկական հիվանդանոցում: 2012 թվականից այն իր հիվանդներին արդեն ընդունում է ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներով հագեցված մասնագիտացված դիմածնոտային վիրաբուժության առանձին կենտրոնում:
Մեր կլինիկայում առկա է նաև ժամանակակից ստացիոնար բլոկ, որտեղ մտնում է արդի բուժտեխնիկայով հագեցած վիրահատարանը:
Մոդեռն Իմպլանտ Մեդիսին Բժշկական Կենտրոնում կատարվում են օրթոգնատիկ, դեմքի պլաստիկ և վերականգնողական վիրահատություններ, ռինոպլաստիկա, բերանի խոռոչի վիրաբուժություն, դենտալ իմպլանտոլոգիա, բնածին արատների և նորագոյացությունների վիրաբուժական բուժում և այլն: 
Կենտրոնը հագեցած է անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով, որոնց թվում ռենտգենաբանական հետազոտությունների համար նախատեսված է Հայաստանում իր նախադեպը չունեցող Sirona GALILEOS Comfort 3 D տոմոգրաֆ: 
Կենտրոնում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք պարբերաբար վերապատրաստվում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության և եվրոպական այլ հայտնի մասնագիտացված բժշկական կենտրոններում: 
Փորձի փոխանակման և վերապատրաստման, ինչպես նաև բժշկական սարքավորումների և նյութերի ձեռքբերման ոլորտում կենտրոնը սերտ համագործակցում է գերմանական ESTETICA Clinic բժշկական կենտրոնի և Ankylos հանրաճանաչ եվրոպական ապրանքանիշը ներկայացնող DENTSPLY Friadent ընկերության հետ: 
Երկար տարիներ կենտրոնի ղեկավար Գրիգոր Խաչատրյանը հանդիսանում է Գանգի և դիմածնոտային վիրաբույժների Եվրոպական ասոցիացիայի իսկական անդամ: 
Կենտրոնը համագործակցում է Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության կենտրոնների և ասոցիացիաների հետ:
 

Տնօրեն

Լևոն Գրիգորի Խաչատրյան

Նկարներ

Մոդեռն իմպլանտ մեդիսին
Մոդեռն իմպլանտ մեդիսին
Մոդեռն իմպլանտ մեդիսին
Մոդեռն իմպլանտ մեդիսին
Մոդեռն իմպլանտ մեդիսին
Մոդեռն իմպլանտ մեդիսին
Մոդեռն իմպլանտ մեդիսին
Մոդեռն իմպլանտ մեդիսին
Մոդեռն իմպլանտ մեդիսին
Մոդեռն իմպլանտ մեդիսին
Մոդեռն իմպլանտ մեդիսին
Մոդեռն իմպլանտ մեդիսին
Բերանի խոռոչի վիրաբուժություն
Մոդեռն Իմպլանտ Մեդիսին Բժշկական Կենտրոնում կատարվում են բերանի խոռոչի ամբուլատոր վիրաբուժական վիրահատությունների ողջ ծավալը, ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացմամբ (ռետենցված ատամների հեռացում, կիստաների հեռացում, դիագնոստիկ վիրահատություններ, օստեոպլաստիկ վիրահատություններ ժամանակակից և բարձրորակ ոսկրանյութերի օգտագործմամբ): 
 
Իմպլանտոլոգիա
Ավելի քան տասնհինգ տարի օգտագործելով մեր հարուստ փորձը դենտալ իմպլանտոլոգիայի մեջ՝ կենտրոնի առաջնային ուղղությունն է հանդիսանում ծնոտների ալվեոլյար ելունների ատրոֆիայի բարդ ձևերի վիրահատությունները և դենտալ իմպլանտոլոգիայի հետլաթային վիրահատությունները(իմպլանտատի տեղադրում աճուկային, թիակային, փոքրոլոքային լաթերով): Մշակված են շաքարային դիաբետով և հիպերտոնիկ հիվանդությամբ հիվանդների իմպլանտոլոգիական բուժման ալգորիթմները: Լայն կիրառվում են աուտո- և ալլոգեն տրանսպլանտանտներ Bone Ring, Sandwich, Sinus lift, Transzygomatic, Transtuberal տեխնիկայով, n.alveolaris inferior նյարդի վերադասավորում, իմպլանտատների տեղադրում բարդ դիմածնոտային պրոտեզների ֆիքսման համար: Ինչպես նաև լայնորեն կիրառվում է մեկ փուլով իմպլանտացիայի մեթոդը ֆունկցիոնալ վաղ ծանրաբեռնվածությամբ: 
Ankylos C/X իմպլանտատի օգտագործումը թույլ է տալիս հասնելու կայուն ֆունկցիոնալ էսթետիկ արդյունքների: Էմոցիոնալ կարգավիճակով հիվանդների իմպլանտոլոգիական բուժումը հաճախ իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ: 
Իրականացվում են բոլոր տեսակի շարժական և ֆիքսված պրոտեզավորումներ: 
 
Դիմածնոտային շրջանի պլաստիկ վիրաբուժություն
Դիմածնոտային պլաստիկ վիրաբուժությունը տարիքի, հիվանդությունների, վնասվածքների և ի ծնե եղած արատների հետևանքով առաջացած ֆիզիկական տձևությունների ուղղման ճիշտ լուծումն է: Վերջին տարիներին մեծ թվով կանայք և տղամարդիկ դիմում են դիմածնոտային վիրաբուժության միջամտությանը, որպեսզի բարելավեն իրենց արտաքին տեսքը և ազատվեն տարիքային տհաճ նախանշաններից: 
Բերանի խոռոչի և դիմածնոտային բարձր որակավորում ունեցող վիրաբույժների բացառիկ գիտելիքների շնորհիվ իրականացում են կոսմետիկ պրոցեդուրաներ, որոնք ներառում են դեմքի, բերանի, ատամների և ծնոտի ֆունկցիոնալ և էսթետիկ ասպեկտները: Ահա որոշ վիրաբուժական միջամտություններ, որոնցից կարող եք օգտվել:
 
Ընդհանուր պրոցեդուրաներ
Այտոսկրային իմպլանտներն POREX (Medpor Surgical implant) օգնում են ունենալ ավելի բարձր, ցցված այտոսկրեր և ավելի լավ դիմային հավասարություն:
Կզակի վիրահատությունն (Genioplasty) ավելացնում կամ նվազեցնում է կզակի երկարությունը և դուրս ցցված լինելը: 
Բլեֆարոպլաստիկան կամ էլ կոպերի պլաստիկան իրենից ներկայացնում է վիրահատական միջամտության տեսակ, որի ժամանակ հեռացվում է կոպերի ավելորդ ճարպը:
Ականջի վիրահատությունը (Otoplasty) սովորաբար կատարվում է դուրս ցցված ականջները գլխին ավելի մոտեցնելու նպատակով, ինչպես նաև փոխելու կամ փոքրացնելու ականջի ձևը: 
Քթի պլաստիկ վիրահատությունը (Rhinoplasty) կարող է նվազեցնել կամ մեծացնել քթի չափերը, փոխել քթի ծայրի կամ քթարմատի ձևը, քթի մեջքի ձեւը, նեղացնել քթածակերի լայնությունը կամ փոխել քթի և վերևի շրթունքի միջև եղած անկյունը: 
Դիմա-ծնոտային էնդոսկոպիա KARL STORZ գործիքներով
Կլինիկան հագեցած է KARL STORZ հանրաճանաչ ընկերության ժամանակակից էնդոսկոպիկ սարքերով: Վիրաբուժական ստոմատոլոգիան և դիմածնոտային վիրաբուժությունն այն ոլորտներն են, որտեղ էնդոսկոպիան գրավում է նորանոր դիրքեր և սկսում է առավել էական դեր խաղալ: KARL STORZ ընկերության կողմից մշակված գործիքներն արդեն այսօր թույլ են տալիս իրականացնել մի շարք էնդոսկոպիկ և մինիմալ ինվազիվ վիրահատություններ: Օրինակ`
  • Թքածորանների հիվանդությունների էնդոսկոպիկ բուժում
  • Ստորին ծնոտային հոդի վիրահատություններ և արթրոսկոպիա
  • Դիմածնոտային հատվածի` էնդոսկոպիկ միջամտություններ պահանջող վիրահատություններ
Օրթոգնատիկ վիրաբուժություն
Օրթոգնատիկ (ծնոտների) վիրաբուժությունը դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության կարևորագույն մասն է: Դրա հիմնական նպատակն է ֆունկցիոնալ և էսթեթիկ թերությունների շտկումը, ինչը կապված է կծվածքի խանգարման և դիմային կմախքի ոչ նորմալ կառուցվածքի հետ: Հիվանդների հիմնական գանգատներն են դեմքի էսթեթիկ ցուցանիշների խանգարումը (դեմքի անհամաչափություն), ինչպես նաև խոսքի և ծամիչ ֆունկցիայի խանգարում: Որոշ դեպքերում լինում են նաեւ շնչառության խանգարումներ, ինչպես նաև քունքա-ստործնոտային հոդի կողմից ցավային սիմպտոմներ: 
Օրթոգնատիկ վիրաբուժությունը, հենվելով է հետազոտման ժամանակակից մեթոդների (դիմածնոտային հատվածի համակարգչային տոմոգրաֆիա, օրթոգնատիկ վիրահատությունների համակարգչային պլանավորում) և վերջիններիս օգտագործման համար բարձրագույն տեխնոլոգիաների կիրառման (տիտանային մինիթիթեղների օգտագործումը ոսկրային ֆիկսացիայով) վրա, թույլ է տալիս շտկել մնան դեպքերը: Տվյալ մոտեցման առավելությունն այն է, որ նման բուժման դեպքում արդյունքը հնարավոր է պլանավորել և ենթադրել մինչև վիրահատական էտապի անցկացումը: Մեր պրակտիկայում կիրառվում են համաշխարհային դիագնոստիկ նորագույն մեթոդները`դիմային կմախքի դեֆորմացիաների բուժման, ինչպես նաև նախավիրահատական, վիրահատության ընթացքում և հետվիրահատական վերականգնման շրջանում:
 
Ռինոպլաստիկա
Քթի ձևի կամ չափերի փոփոխությունը վիրահատման միջոցով կոչվում է ռինոպլաստիկա: 
 
Քթի վիրահատությունը կարող է փոխել`
  • Քթի չափը` համապատասխանեցնելով այն դեմքի կառուցվածքին
  • Քթի լայնությունը
  • Քթի ծայրը, որը մեծ է, կոր, կախ կամ ծռված
  • Քթածակերը, որոնք մեծ են և լայն
  • Քթի անհամաչափությունը և շեղումը: 
Ռինոպլաստիկան կարող է նաև վերացնել քթի ոչ ճիշտ կառուցվածքի հետևանքով առաջացած շնչառական խնդիրները: 
Ռինոպալաստիկայի հետ մեկտեղ մեր կլինիկայում կատարվում է նաեւ սեպտրոպլաստիկա / միջնապատի ուղղում/:
Որպես կանոն քթի պլաստիկ վիրահատությունը տևում է մոտավորապես 1 ժամ և կատարվում է ընդհանուր անզգայացման միջոցով: Վիրահատությունից առաջ վիրաբույժը ստուգում է հաճախորդի շնչառական համակարգը: Վերականգնողական ժամկետը տևում է մոտ 14 օր: 
Վիրահատությունից հետո քիթը և նրա հարակից հատվածները շատ զգայուն են լինում: Առնվազն 14 օր հարկավոր է կրել գիպսե վիրակապ քթի ոսկրային մասի վրա: 10-ից 20 օր հետո անցնում է այտուցվածությունը: Քթի պլաստիկ վիրահատության նախնական արդյունքները գնահատվում են 6, իսկ վերջնական արդյունքները 12 ամիս անց: Վերքերի ապաքինման արագությունը հիմնականում կախված է օրգանիզմի առանձնահատկություններից և հաճախորդի տարիքից: 
 
Գոյություն ունի քթի շտկման մի քանի տեսակ`
  • Փակ Ռինոպլաստիկա - Այս վիրահատության ժամանակ կտրվածքը կատարվում է քթի խոռոչում: Վիրաբույժը քթի մաշկն առանձնացնում է քթային ոսկորներից և աճառից, որոնք կազմում են քթի կմախքը: Այնուհետև բժիշկը կարողանում է հեշտությամբ փոխել նրանց ձևը, հեռացնել աճառի կամ ոսկորի ավելորդ հատվածները, մեծացնել նրանց ծավալը: 
  • Բաց Ռինոպլաստիկա - Կատարվում է այն դեպքում, երբ քթի վրա մեծ թվով վիրահատական միջամտությունների կարիք կա: 
Դիմածնոտային եւ պարանոցի շրջանի նորագոյացությունների հեռացում
Դիմածնոտային հատվածում դիտվում են բազմաթիվ ուռուցքային գործընթացներ: Բացի ուռուցքներից, որոնք զարգանում են օրգանիզմի տարբեր հատվածներում, այստեղ գոյանում են նորագոյացություններ, որոնք բնորոշ են միայն տվյալ հատվածին (օդոնտոմա, ադամանտինոմա, էպուլիս և այլն): 
Դիմածնոտային հատվածի օնկոլոգիական հիվանդությունների կոմպլեքս բուժման հիմնական փուլը համարվում է նորագոյացության հեռացումը: Ընդ որում նման դեպքում հարկ է լինում դեմքի վնասված հյուսվածքի առաջնային ռեկոնստրուկտիվ վերականգնում: 
Դիմածնոտային հատվածի նորագոյացությունների հեռացման վիրաբուժական տեխնիկայի բարդությունը պայմանավորված է հարաբերականորեն այլ անատոմիական կառույցներում նրանց տեղակայմամբ (դիմային նյարդ): 
 
Բնածին արատների վիրաբուժական բուժում
Դիմածնոտային հատվածի բնածին արատները դրանց հաճախականության, անատոմիական և ֆունկցիոնալ խանգարումների ծանրության, հիվանդների սոցիալական դժվար հարմարվողականության հետ կապված համարվում են մեր կլինիկայի կարևորագույն խնդիրներից մեկը: 
Դեմքի արատների զարգացման ծանրությունը պայմանավորում է ոչ միայն արտաքին տգեղությամբ արտահայտված ֆունկցիոնալ խանգարման սոցիալական վնասով, այլ նաև նրանով, որ դեֆորմացիայի հետևանքով լինում են սոմատիկ խանգարումներ, որոնք հանգեցնում են աճի խոչընդոտման և ընդհանրապես մանկական օրգանիզնի տհասության: Պահպանվող անատոմիական խանգարումները բերում են օրգանների անմիջական ախտահարման և դրանց հետ կապված ֆունկցիայի խանգարման: Խանգարվում է որոշ հատվածների ներդաշնակությունը, զարգանում են համակցված երկրորդային դեֆորմացիաներ: 
Մեր կլինիկայում հիմնական խնդիր է համարվում վերականգնողական վիրահատությունների անցկացումը` ուղղված հյուսվածքի անատոմիական ձևի և տարածքային դիրքի վերականգմանը, օրգանների ֆունկցիայի նորմալացմանը և դիմային կմախքի բոլոր հատվածների հետվիրահատական ներդաշնակ զարգացմանը, նաև ծամիչ ֆունկցիայի մեղմացմանն ու խոսքի և էսթետիկ վերականգնողականության համար պրոթեզավորմանը: