«Մեծամորի ԲԿ» ՓԲԸ

ք.Մեծամոր,Արմավիրի մարզ
Հասցե
+374 23 733434
+374 23 733153
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

Հայաստանում ատոմային էլեկտրակայանի և նրա բանավանի շինարարության հետ միասին 1970թ.-ին շահագործվել է բուժական առողջապահական պունկտը: 1975թ.-ին սկսել է գործել պոլիկլինիկայի կառույցը` իր 22 մասնագիտական կաբինետներով և օժանդակ կաբինետներով: 1976թ.-ի գարնանը սկսեց աշխատել սանէպիդ կայանը, իսկ 1978թ.-ի հունվար ամսին բացվեց հիվանդանոցային համալիրը` իր օժանդակ ծառայություններով: Ամբուլատոր բուժ պրոֆիլակտիկ սպասարկման ծառայությունը, ստացիոնարը և սանէպիդ կայանը, առողջապահական բուժկետերը միավորված էին որպես Բուժսանմաս թիվ 130` ԽՍՀՄ առողջապահության 3-րդ վարչության կազմում:

Բուժսանմաս թիվ 130-ի հիմնադիրը եղել է երջանկահիշատակ բժիշկ Ջալալ Հայրապետյանը:

ԽՍՀՄ  փլուզումից հետո, 1992թ.-ին Բուժսանմաս թիվ 130-ը անցավ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայությանը և վերանվանվեց Մեծամորի բուժմիավորում:

1997թ.-ին բուժմիավորումը տարանջատվեց <<Մեծամորի պոլիկլինիկա>> և  <<Մեծամորի հիվանդանոց>> պետական փակ բաժնետիրական ընկերությունների:

2007թ.-ից ՄԵԾԱՄՈՐԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ  և ՄԵԾԱՄՈՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՊՓԲԸ-ները կրկին վերամիավորվեցին և կազմավորվեց  <<ՄԵԾԱՄՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ>>  ՓԲԸ-ն:

Բժշկական կենտրոնն այս տարիների ընթացքում մեծ հաջողությունների է հասել ազգաբնակչության բժշկական սպասարկման բնագավառում:  

Տնօրեն

Միքայել Գրիգորի Վանյան