Մեդսիստ բժշկական կենտրոն

Հրաչյա Ներսիսյան 12/6, 0014, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 299 201
+374 10 299 202
+374 10 299 203
+374 10 299 204
Հեռախոս

Մեդսիստ բժշկական կենտրոնը վերաբացվել է 2010թ բժիշկ Սեյեդ Ալի Աբոլհաբիբի կողմից, որը հանդիսանում է Իրանի ավանդական բժշկության լավագույն մասնագետներից մեկը: Նա գրել է նաև բժշկական ոլորտին պատկանող բազմաթիվ գրքեր: 
Բժշկական կենտրոնը հագեցած է բժշկական նորագույն տեխնոլոգիաներով և առաջնակարգ ու փորձառու մասնագետներով:

 

Տնօրեն

Մորթեզա Վաքիլի
Նյարդաբանություն 
  • Նյարդային համակարգի և ողնաշարի խնդիրներով պացիենտների զննում և բուժում
  • Ստաբիլոմետրիա` հավասարակշռության խախտումների մակարդակի հայտնաբերում ստաբիլոմետրիկ հարթակի օգնությամբ
  • Վարժությունների յուրահատուկ համակարգ (հարթակի վրա` հետադարձ կապի մեթոդով) հավասարակշռության խանգարումների վերականգնման համար
  • Ուլտրաձայնային դենսիտոմետրիա (ոսկրերի հանքային խտության որոշում): 
Սրտաբան 
  • Սրտային անբավարարություն
  • Սրտի իշեմիկ հիվանդություններ (ստենոկարդիաներ) 
  • Սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումներ
  • Զարկերակային ճնշում
  • Միոկարդիտներ
  • Պերիկարդիտներ
  • Է.Ս.Գ.-ի հետազոտություն և վերլուծություն
  • Հոտլեր հետազոտություն և վերլուծություն
  • Էխոսրտագրություն և դոպլեր հետազոտություններ: 
Գինեկոլոգիա
  • Կոնսուլտացիա և զննում
  • Սպեցի‎ֆ‎իկ և ոչ սպեցի‎‎ֆիկ բորբոքային պրոցեսների բուժում
  • Անպտղության բուժում
  • Էթիալոգիայի տարբեր կոլպիտների և ցերվիցիտների բուժում
  • Կանանց սեռական օրգանների բորբոքումների ընդհանուր բուժում և այլն: 
Մաշկավեներաբան
Այստեղ բուժում ենք բոլոր տեսակի` մաշկային, սնկային, վիրուսային հիվանդություններ (պիոդերմիտներ,դերմատիտներ, խեյլիտ, էկզեմա, սեբորեա, պսորիազ, մոլյուսկներ և պապիլովիրուսներ, տրիխո‎ֆ‎իտիա, էպիդերմա‎ֆիտներ, կանդիդոզներ, դեմոդեկոզ, սեռական ոջլոտություն, հերպես և այլն): Կատարվում է նաև կրիո և լազերային թերապիա, դարսենվալ, մաշկի երիտասարդացում ներարկումների և դիմակների միջոցով, կնճիռների բուժում և այլն: 
 
Ակնաբուժություն
  • Աչքի հիվանդությունների ախտորոշում և բուժում
  • Լուսաբեկման խանգարումների ախտորոշում
  • Ակնոցի նշանակում
  • Լուսաբեկման խանգարումների բուժում կենսաբանական հետադարձ կապի -մեթոդով և այլն: 
Ատամնաբուժություն
 
Թերապիա
  • Ատամի էնդոդոնտիկ բուժում
  • Ատամի ռեստավրացիա պլոմբանյութով
  • Ատամի սպիտակեցում 
  • Ատամնաքարի և ատամնափառի հեռացում
  • Ատամի շինավորում կոնստրակտ համակարգով
Օրթոդոնտիա
  • Մետաղակերամիկական պսակներ
  • Մետաղապլաստմասե պսակներ
  • Մետաղական շապիկներ
  • Շարժական լրիվ և մասնակի պրոթեզավորում
  • Բյուգելային պրոթեզ
  • Ցիրկոնոկերամիկական պսակներ
  • Ինպլանտ
Վիրաբուժություն
  • Ատամի հեռացում
  • Աբսցեսի բացահատում
  • Ակզոստոզների հեռացում
Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդություններ
  • Լորձաթաղանթի վնասվածք
  • Սնկային հիվանդություններ
  • Վիրուսային հիվանդություններ