ՄԵԴԵՍԻ ստոմատոլոգիական կլինիկա

Դավթաշեն 3-րդ թաղ., 5/1 շ., 0054, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 370 370
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

Կարգախոս
Մենք գնահատում ենք Ձեր առողջությունը
«Մեդեսի» ստոմատոլոգիական կլինիկայում աշխատում են փորձառու մասնագետներ, ովքեր տիրապետում են բուժման ժամանակակից մեթոդներին:Մեզ մոտ հաճախորդներին ցուցաբերում են անհատական մոտեցում:
 
Պարգևներ
 

Մեր կլինիկան ունի մի շարք առավելություններ`
  • Պրոֆեսիոնալ, նեղ մասնագիտացված անձնակազմ
  • Առանձնացված ստորաբաժանումներ, այդ թվում` արդի ստոմատոլոգիայի, բուժական և պրոթեզավորման բաժամունքներ, մանկական, վիրաբուժական, պարոդոնտոլոգիական, իմպլանտոլոգիայի, օրթոդոնտիայի
  • Ատամնատեխնիկական լաբորատորիա
  • Բուժական, ախտորոշիչ և ախտահանող արդիական սարքավորումներով ու գործիքներով հագեցվածություն, նորագույն նյութերի, տեխնոլոգիաների կիրառում
  • Մանրեազերծման ժամանակակից համակարգ
  • Հիվանդների սպասարկման լավագույն պայմաններ

Մեզ մոտ օգտագործում են Biolase ֆիրմայի Waterlas լազերային սարքվորում, որի օգնությամբ կատարվում է վիրահատություն : Այդ սարքավորման միջոցով ատամի մշակումը կատարվում է լազերային ճառագայթի միջոցով , որը դարձնում է բուժումը անցավ և ավելի որակյալ, շատ հաճախ անգամ անզգայացման կարիք չի լինում:

 

Տնօրեն

Մկրտումյան Մհեր

Նկարներ

ՄԵԴԵՍԻ ստոմատոլոգիական կլինիկա
ՄԵԴԵՍԻ ստոմատոլոգիական կլինիկա
ՄԵԴԵՍԻ ստոմատոլոգիական կլինիկա
ՄԵԴԵՍԻ ստոմատոլոգիական կլինիկա
ՄԵԴԵՍԻ ստոմատոլոգիական կլինիկա
ՄԵԴԵՍԻ ստոմատոլոգիական կլինիկա
ՄԵԴԵՍԻ ստոմատոլոգիական կլինիկա
ՄԵԴԵՍԻ ստոմատոլոգիական կլինիկա
ՄԵԴԵՍԻ ստոմատոլոգիական կլինիկա
ՄԵԴԵՍԻ ստոմատոլոգիական կլինիկա
ՄԵԴԵՍԻ ստոմատոլոգիական կլինիկա
ՄԵԴԵՍԻ ստոմատոլոգիական կլինիկա
ՄԵԴԵՍԻ ստոմատոլոգիական կլինիկա
ՄԵԴԵՍԻ ստոմատոլոգիական կլինիկա
ՄԵԴԵՍԻ ստոմատոլոգիական կլինիկա
ՄԵԴԵՍԻ ստոմատոլոգիական կլինիկա

Մեդեսի ստոմատոլոգիական կենտրոնում աշխատում են բոլոր մասնագիտությունների ստոմատոլոգներ` թերապևտներ, վիրաբույժներ, օրթոպեդներ, օրթոդոնտներ, իմպլանտոլոգներ և պարադոնտոլոգներ, ովքեր անհրաժեշտության դեպքում կհրավիրվեն կոնսուլտացիայի: Դա թույլ կտա առավելագույնս ճշտիվ ախտորոշել, ծրագրել անհրաժեշտ բուժման ընթացքը: Այսպիսով, ստանալով լրիվ պատկերացում բերանի խորոչի վերաբերյալ` բժիշկը կառաջարկի ամբողջական բուժում, որը ներառում է`

  • Անմիջական պատճառների վերացում
  • Որոշ հնարավոր տարբերակներ` բերանի խորոչի առողջացման համար

Ի դեպ, Մեդեսի ստոմատոլոգիական կենտրոնի անձնակազմն ունի մեծ փորձ բուժելու բարդացած և դժվար ախտորոշելի դեպքերը, երբ հիվանդներն ուղարկվում են մեզ մոտ այլ բուժհիմնարկներից: «Մեդեսի» ստոմատոլոգիական կենտրոնում իրականացվում են հետևյալ ծառայությունները`

  • Թերապևտիկ ստոմատոլոգիա` կարիեսի և նրա բարդությունների բուժում
  • Վիրաբուժական ստոմատոլոգիա` ատամի հեռացում` ցանկացած բարդության, այլ վիրաբուժական միջամտություններ
  • Օրթոդոնտիկ ստոմատոլոգիա` ատամների, ատամնաշարերի և կծվածքի ուղղում (առանց տարիքային սահմանափակումների) 
  • Օրթոպեդիկ ստոմատոլոգիա` պրոթեզավորում շարժական (թիթեղային, բյուգելային) և անշարժ (մետաղական, մետաղկերամիկական, մետաղպլաստմասսայե) ատամնապրոթեզներով
  • Մանկական ստոմատոլոգիա` կաթնատամների և հիմնական ատամների բուժում և հեռացում, պրոֆիլակտիկա
  • Պարադոնտոլոգիա` լնդերի և լորձաթաղանթի հիվանդությունների բուժում, ատամնաքարերի և ատամնանստվածքների հեռացում, ատամների սպիտակեցում
  • Գեղագիտական ստոմատոլոգիա` ատամնապսակների գեղագիտական վերականգնում
  • Էնդոդոնտիա` անանցանելի և ծռված ատամնախողովակների բուժում - իմպլանտոլոգիա` ներոսկրային իմպլանտացիա անմիջական կամ հետագա պրոթեզավորումով
  • Դիագնոստիկ ստոմատոլոգիա` ռենտգեն նկարահանում, օրթոպանտոմոգրամա, ներբերանային տեսախցիկով ախտորոշում:
 
Էսթետիկ բժշկություն