Հիստոջեն պաթոլոգիայի հայ-գերմանական կենտրոն

Ադոնցի 6/1, շինություն 325, «Երազ» բնակելի թաղամաս, 0014, Երևան, Հայաստան
Հասցե
+374 12 33 30 03
+374 41 33 35 53
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ
histogen.am
Վեբ կայք

«Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը իր մասնագիտական գործունեությունը սկսել է ծավալել 2017 թ․-ից և այսօր ոլորտում հանդիսանում է առաջատարներից մեկը։

«Հիստոջեն» պաթոլոգիայի գիտագործնական կենտրոնը հիմնադրվել է ոլորտի առաջատար մասնագետներ՝ բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, բժիշկ-ախտաբան Արմեն Մխիթարյանի և բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-ախտաբան Փառանձեմ Խաչատրյանի կողմից, ովքեր կենտրոնում շարունակում են ծավալել իրենց մասնագիտական գործունեությունը։

Հիմնական առաքելությունը․

«Հիստոջեն» պաթոլոգիայի գիտագործնական կենտրոնի կարգախոսն է՝

«Լավագույն մասնագետների թիմային աշխատանքի արդյունքում ճշգրիտ, հստակ, ժամանակակից բժշկության պահանջներին համապատասխան պաթոմորֆոլոգիական ախտորոշումներ»։

Կենտրոնի գաղափարախոսությունն է՝

Պաթոմորֆոլոգիական ծառայությունների մատուցման ժամանակակից մոտեցում

Արդի տեխնոլոգիաների ձեռքբերում և առօրյա գործունեության մեջ ներդրում՝ ի նպաստ առողջապահության ոլորտում ախտորոշման և բուժման որակի բարձրացման, բուժման արդյունավետության լիարժեք գնահատման

Հայաստանի Հանրապետության և արտերկրի առաջատար լաբորատորիաների հետ սերտ համագործակցություն, կարծիքների  և փորձի փոխանակում

Միջդիսցիպլինար կապերի խթանում ախտաբանների և կլինիցիստների միջև՝ հօգուտ հիվանդի 

Բժշկագիտության զարգացման ռիթմին համահունչ պաթոլոգիայի բնագավառի առաջընթաց

Գիտության բնագավառում ձևաբանական նոր հետազոտությունների իրականացում

Ինչու՞ վստահել «Հիստոջեն» - ին

«Հիստոջեն»-ի փորձառու և բարձրակարգ մասնագետների ճշգրիտ և արագ ախտորոշումները Ձեզ հնարավորություն կընձեռեն արդյունավետ բուժում ստանալ: Մեր մասնագետներն աշխատում են միջազգային չափորոշիչներին համապատասխան, գերժամանակակից սարքավորումներով և առաջատար, աշխարահահռչակ կազմակերպությունների կողմից արտադրված որակյալ նյութերով:

Եղեք առողջ և հիշեք քաղցկեղը դատավճիռ չէ։

Նկարներ

Կենտրոնի ծառայություններն են՝

  • Հյուսվածաբանական հետազոտություն

Հիստոջեն ախտաբանության կենտրոնում կիրառվում է հյուսվածաբանական և հիստոքիմիական հետազոտությունների լայն շրջանակ: Տարբերակիչ ախտորոշման համար ըստ անհրաժեշտության սովորական Haematoxylin-eosin ներկմանը զուգահեռ՝ պրեպարատները ներկվում են հատուկ եղանակներով ևս։

  • Բջջաբանական հետազոտություններ

Հիստոջեն ախտաբանության կենտրոնում կատարվում են հետևյալ բջջաբանական հետազոտությունները՝

Արգանդի պարանոցի քաղցկեղի և նախաքաղցկեղային հիվանդությունների սկրինինգ – PAP թեստ, Bethesda համակարգով գնահատումով

Մարմնի տարբեր խոռոչներից (պլևրալ, պերիկարդիալ, որովայնի, ուղեղ-ողնուղեղային) հեռացված հեղուկների բջջաբանական հետազոտություն

Մեզի բջջաբանական հետազոտություն փարիզյան համակարգով գնահատումով

Վահանաձև գեղձի, ենթաստամոքսային գեղձի, թքագեղձերի, ավշահանգույցների, մակերեսային ուռուցքային նորագոյացությունների նուրբ ասեղային ասպիրատների (FNAC) բջջաբանական հետազոտություն:

Թոքերի նորագոյացությունների բջջաբանական ախտորոշում:

  • Ուլտրաձայնային հետազոտություն

Հիստոջեն պաթոլոգիայի կենտրոնը հագեցած է ժամանակակից ուլտրաձայնային հետազոտության սարքով, որը թույլ է տալիս տեղում անցկացնել որակյալ ճառագայթային ախտորոշիչ ծառայություններ։ Այն ներառում է որովային խոռոչի, փոքր կոնքի, վահանագեղձի, կրծքագեղձի, փոշտի հետազոտություններ:

  • Իմունոհիստոքիմիական հետազոտություններ

Հիստոջեն ախտաբանության կենտրոնում կատարվող իմունոհիստոքիմիական հետազոտություններն ընդգրկում են բոլոր օրգան-համակարգերի ուռուցքային և ոչ ուռուցքային ախտահարումների տարբերակիչ ախտորոշման և իմունոֆենոտիպավորման համար անհրաժեշտ հակամարմինների լայն սպեկտր։

  • Մոլեկուլյար հետազոտություն

PCR-ի շնորհիվ գենում կամ քրոմոսոմում հնարավոր է հայտնաբերել փոփոխություններ, որոնք թույլ կտան գտնել և ախտորոշել գենետիկ և քաղցկեղային մի շարք հիվանդություններ:

  • Մաշկի punch բիոպսիա

Դակիչ (punch) բիոպսիան մաշկի հիվանդությունների ամենաճշգրիտ ախտորոշիչ թեստերից մեկն է: Այն կատարվում է մաշկի ինչպես ուռուցքային, այնպես էլ ոչ ուռուցքային ախտահարումների դեպքում: Դակիչ (punch) բիոպսիան հնարավորություն է տալիս ստանալ մաշկի լիարժեք հաստությամբ նմուշ: