Հիբրիդ լաբորատորիա

Վերին Անտառային 138/3, Երևան, Հայաստան
Հասցե
Whatsapp +374 98 551 586
Viber +374 98 551 586
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

Հիբրիդ լաբորատորիա

Երբ տեխնոլոգիան ու արվեստը հանդիպում են

Մենք արտադրում ենք ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ՝ տիտանից, կոբալտ-խրոմից, ոսկուց: Կոնստրուկցիաները նախատեսված են օգտագործելու ինչպես ստոմատոլոգիայի, այնպես էլ առողջապահության ոլորտում: Տիտանից հոդային գլխիկներ, իմպլանտներ և պրոթեզներ, որոնք անհրաժեշտ են վերջույթներ կորցրած, շարժական ապարատի, դիմածնոտային և գանգուղեղային խնդիրներ ունեցող անձանց համար:

Հիբրիդ լաբորատորիան այսօր կիրառում է եվրոպական արտադրության լավագույն սարքավորումներ ու որակյալ հումք, ինչի արդյունքում բարձր որակը երաշխավորված է: Մեր թերևս կարևորագույն առավելություններից մեկն այն է, որ անհատական իմպլանտների արտադրական բոլոր պրոցեսները կատարվում են բացառապես մեր լաբորատորիայում՝ մասնագետների բարձր պատրաստվածության և տեխնիկական հագեցվածության շնորհիվ:

Մեր բոլոր մասնագետները վերապատրաստում են անցել Եվրոպայի բարձրակարգ մասնագետների մոտ: Ի դեպ Եվրոպայի մեր գործընկերների հետ մաստեր կլասերի, վեբինարների, անձնակազմի ուսուցման պրոցեսները կրում են շարունակական բնույթ:

Մենք գերազանցում ենք անհատական իմպլանտների պատրաստման և հանձման արագությամբ: Մեզ հետ համագործակցող բժիշկները շահում են ոչ միայն իրենց տրամադրվող իմպլանտի որակի, այլ նաև ժամանակի մեջ: Ցանկացած տեսակի իմպլանտ պատրաստվում է 1-2 շաբաթվա ընթացքում՝ կախված բարդության աստիճանից:

1 Մենք պատրաստում ենք ոչ թե ստանդարտ, այլ անհատկան իմպլանտներ՝ յուրաքանչյուր պացիենտի դեպքին համապատասխան։

2 Կիրառում ենք SISMA իտալական լավագույն սարքավորումը, որն աշխատում է լազերային աճեցման տեխնոլոգիայով, որի աշխատանքը կատարվում է միանգամից 2 լազերով, ինչի շնորհիվ մետաղն աճեցվում է հաշված ժամերի ընթացքում՝ 0.01% շեղումով: Ունենք թվով 15-ից ավել 3Դ պրինտերներ: Ի դեպ վերջերս տարածաշրջանում առաջինն էինք, որ ձեռք բերեցինք DLYTE սարքավորումը, որը թույլ է տալիս հղկել ցանկացած տեսակի մետաղական կոնստրուկցիա՝ հայելային աստիճանի հարթությամբ:

3 Մենք կիրառում ենք միմիայն բարձր կարգի նյութեր/ բժշկական նշանակության տիտան, որը ներկրվում է Անգլիայից, ունի ISO սերտիֆիկացում/։

Ի սկզբանե Հիբրիդ լաբորատորիայի հիմնադրման կարևորագույն գաղափարը հենց պատերազմի մասնակից զինծառայողներին աջակցություն տրամադրելն էր: Բոլոր պատերազմի մասնակից զինծառայողները, ովքեր ունեն պրոթեզավորման կարիք՝ Հիբրիդ լաբորատորիան ԱՆՎՃար տրամադրում է տիտանե պրոթեզներ:

Նկարներ

Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա
Հիբրիդ լաբորատորիա

Ծառայություններ

  • Դիմածնոտային իմպլանտներ
  • Գանգուղեղային իմպլանտներ
  • Օրթոպեդիկ իմպլանտներ
  • CoCr -ի հիմքով օրթոպեդիկ կոնստրուկցիաներ
  • Ti -ի հիմքով օրթոպեդիկ կոնստրուկցիաներ
  • ZrO -ի հիմքով օրթոպեդիկ կոնստրուկցիաներ
  • Պրեսս կերամիկական կոնստրուկցիաներ
  • 3D տպիչով աճեցված կոնստրուկցիաներ

 

Գտեք մեզ QR կոդի միջոցով