Gastro Health Center

ՀՀ, ք․Երևան, Բագրատունյաց 30
Հասցե
+374 33 22 00 44
+374 94 22 00 44
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ
gastroclinic.am
Վեբ կայք

  Gastro Clinic-ը Հայաստանի Հանրապետությունում առաջին մասնագիտացված գաստրոէնտերոլոգիական կենտրոնն է։ Մենք գործում ենք բացառապես ապացույցահեն բժշկության սկզբունքներով։ Մենք ձևավորել ենք երիտասարդ թիմ՝ ոլորտի լավագույն մասնագետներով համալրված։ Թեև կենտրոնը հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով, մենք վստահ ենք, որ բժշկության հիմնական շարժիչ ուժը բժշկի մասնագիտական կարողություններն են։

  Կենտրոնը կիրառում է համակարգային մոտեցում մարսողական համակարգի ֆունկցիոնալ խանգարումների բուժման գործում՝ գործընթացում ներգրավելով սննդաբանների և հոգեթերապևտների։

    Մենք առաջարկում ենք գաստրոէնտերոլոգիայի բոլոր ծառայությունները մեկ վայրում՝ գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, Helicobacter pylori-ի շնչահեղձության թեստ, SIBO*, լակտոզայի* և այլ սննդային անհանդուրժողականությունների շնչահեղձության թեստեր*, ուլտրաձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա), էլաստոգրաֆիա և լաբորատոր ծառայություններ։
Կենտրոնում գործում են նաև գաստրոէնտերոլոգիային հարակից մի շարք ծառայություններ՝ թերապևտիկ, էնդոկրինոլոգիական, սննդաբանական, սրտաբանական, նյարդաբանական, հոգեթերապևտիկ, ռևմատոլոգիական, մաշկաբանական։

*Առաջին անգամ Հայաստանում ներդրված մեր կենտրոնի կողմից։

Մեր պատմությունը

2022թ.-ին մի քանի երիտասարդ բժիշկներ որոշում են իրականացնել իրենց վաղեմի երազանքը՝ Հայաստանում ունենալ միջազգային չափորոշիչներին համապատասխան աղեստամոքսաբանության մասնագիտացված կենտրոն, որն ապահովված կլինի բոլոր անհրաժեշտ ախտորոշիչ միջոցներով, հագեցած կլինի ժամանակակից տեխնիկական հնարավորություններով, համալրված կլինի երիտասարդ, ամբիցիոզ մասնագետներով, որոնց կմիավորի ապացուցողական բժշկությունը: Մոտ մեկ տարի ամենօրյա ջանասիրաբար աշխատանքի շնորհիվ գաղափարը գործ էր դառնում, և ի վերջո նպատակասլացությունը հաղթեց հանգամանքներին․․․ 2023թ. մայիսի 9-ին պաշտոնապես բացվեց ՀՀ-ում առաջին նեղ մասնագիտացված աղեստամոքսաբանական կենտրոնը՝ “Gastro Clinic”- ը։ Հանրությանը ներկայացվեց նոր, նախադեպը չունեցող ախտորոշիչ միջոցներ, ներդրվեց միջդիսցիպլինար մոտեցում մի շարք կոմորմիդ ախտահարումների համար, առաջին անգամ գաստրոէնտերոլոգների թիմում ընդգրկվեց հոգեթերապևտ՝ սկիզբ դնելով մեկ այլ մեծ գաղափարի իրականացմանը: Արդյունքը երկար սպասել չտվեց, կարճ ժամանակում կենտրոնը ընդունվեց և սիրվեց մեր հանրության կողմից, այսօր մենք հպարտ ենք մեր բազմաթիվ առողջացած բուժառուներով։

Մենք համոզված ենք, որ որակը վաղ թե ուշ հաղթելու է ․․․

Նկարներ

Gastro Health Center
Gastro Health Center
Gastro Health Center
Gastro Health Center
Gastro Health Center
Gastro Health Center
Gastro Health Center
Gastro Health Center
Gastro Health Center
Gastro Health Center
Gastro Health Center
Gastro Health Center
Gastro Health Center
Gastro Health Center
Gastro Health Center
Gastro Health Center
Gastro Health Center
Gastro Health Center
Gastro Health Center
Gastro Health Center
Gastro Health Center
Gastro Health Center
Gastro Health Center
Gastro Health Center
  • ԳԱՍՏՐՈԷՆՏԵՐՈԼՈԳԻԱ ԵՎ ՀԵՊԱՏՈԼՈԳԻԱ
  • ԷՆԴՈՍԿՈՊԻԱ
  • ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
  • ՍՆՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՈՒՏՐԻՑԻՈԼՈԳԻԱ
  • ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱ
  • ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ԹԵՐԱՊԻԱ
  • ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ
  • ՄԱՇԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՆՅԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉ

 

Gastro CHECK-UP  
Գաստրոսկոպիա (ԷԳԴՍ) + ներերակային սեդացիա + որովայնի օրգանների ՈՒՁՀ + հելիկոբակտերի թեստ + խորհրդատվություն, բուժում  
Gastro CHECK-UP maxi  
Կոլոնոսկոպիա + գաստրոսկոպիա (ԷԳԴՍ) + ներերակային սեդացիա + որովայնի օրգանների ՈՒՁՀ + հելիկոբակտերի թեստ + խորհրդատվություն, բուժում  
Hepato CHECK-UP  
Լյարդաբանի խորհրդատվություն, բուժում + որովայնի օրգանների ՈՒՁՀ + արյան ընդհանուր քննություն (ԱԸՔ) + ԱԼՏ + ԱՍՏ + ՀՖ + ԳԳՏ + բիլիռուբիններ + հեպատիտ Ց-արագ թեստ + հեպատիտ Բ-արագ թեստ  
Hepato CHECK-UP maxi  
Լյարդաբանի խորհրդատվություն, բուժում + որովայնի որովայնի օրգանների ՈՒՁՀ + լյարդի էլաստոգրաֆիա + հեպատիտ Ց-արագ թեստ + հեպատիտ Բ-արագ թեստ + արյան ընդհանուր քննություն (ԱԸՔ) + ԱԼՏ + ԱՍՏ + ՀՖ + ԳԳՏ + բիլիռուբիններ + լիպիդոգրամմա + կոագուլոգրամմա + ալբումին  
MASLD CHECK-UP  
Արյան ընդհանուր քննություն(ԱԸՔ) + ԱԼՏ + ԱՍՏ + հեպատիտ Ց-արագ թեստ + հեպատիտ Բ-արագ թեստ + գլյուկոզա + կրեատինին + լիպիդային պրոֆիլ + ինսուլին + թիրեոտրոպ հորմոն + լյարդաբանի խորհրդատվություն, բուժում + էնդոկրինոլոգի խորհրդատվություն, բուժում + սննդաբանի խորհրդատվություն + որովայնի օրգանների ՈՒՁՀ  
Full CHECK-UP  
Թերապևտի խորհրդատվություն, բուժում + նեղ մասնագետի խորհրդատվություն ըստ ընտրության + էլեկտրասրտագրություն + որովայնի օրգանների ՈՒՁՀ + վահանաձև գեղձի ՈՒՁՀ + կրծքագեղձերի ՈՒՁՀ (կին) / PSA total (տղամարդ) + արյան ընդհանուր քննություն (ԱԸՔ) + մեզի ընդհանուր քննություն + գլյուկոզա (երակային արյան մեջ) + լիպիդային պրոֆիլ + հեպատիտ Ց-արագ թեստ + հեպատիտ Բ-արագ թեստ + ՄԻԱՎ արագ թեստ + թիրեոտրոպ հորմոն + թիրօքսին ազատ + կղանքում HP հակագենի որոշում + կղանքում թաքնված արյան որոշում